fbpx

7 իրավիճակ, որոնցում հատկապես կարևոր է լսել ձեր ինտուիցիային՝ ճիշտ որոշում կայացնելու համար

Մեր կյանքը լի է տարբեր ընտրություններով, որոնցից կախված է մեր հետագա գոյությունը: Սա սթրես է առաջացնում և հավերժական կասկածներ մեր գործողությունների ճիշտ լինելու վերաբերյալ:

Դժվարությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր որոշումն ապագայում կարող է հանգեցնել բոլորովին այլ իրադարձությունների և կարող է նույնիսկ ամբողջովին փոխել կյանքի ընթացքը: Ինչպե՞ս սովորել ճիշտ որոշումներ կայացնել: Իսկ ի՞նչ դեր է խաղում ինտուիցիան այս հարցում։

Ահա 7 իրավիճակ, երբ դուք պետք է լսեք ձեր ինտուիցիային.

1. Քրտնարտադրություն

Մարմնի ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները նշանակում են, որ ժամանակն է ականջալուր լինել ինտուիցիայի կոչին: Մարմինը մեզ երբեք չի խանգարում: Երբ դուք պատված եք սառը քրտինքով, կամ ձեր ափերը քրտնած են, դա նշանակում է, որ մարմինը փորձում է արթնացնել ձեր ինտուիցիան։

2. Սրտի ուժեղ բաբախյուն

Սթրեսային վիճակում ինտուիտիվ որոշումներ կայացնելը լավագույն տարբերակն է։ Եթե ​​դուք շատ եք վախենում, երբ մտածում եք որևէ տարբերակի մասին, դա շատ մեծ հավանականությամբ կարող է սխալ լինել: Եվ հակառակը, եթե ինչ-որ իրավիճակի մասին մտածելիս առողջ հուզմունք եք զգում, ապա դա ճիշտ է, և ընտրությունը պետք է կատարվի հօգուտ դրա։

3. Որովայնի «ոլորում».

Լինում են իրավիճակներ, երբ որոշում կայացնելիս մեր որովայնը կարծես թե «ոլորվում է»։ Այս ազդանշանը, որը նույնպես գալիս է մարմնից, ցուցիչ է, որ ընտրությունը կարող է սխալ լինել։

4. Հոտառություն

Հոտերը նույնպես ֆիզիոլոգիայի մաս են կազմում, այնպես որ դուք պետք է ընտրեք մի բան (կամ ինչ-որ մեկին), որը լավ է բուրում: Եթե ​​հոտը ձեզ համար տհաճ է, ապա ինտուիցիան ձեզ կասի ճիշտ պատասխանը։

5. Երկրորդ հայացք

Մեր ուղեղն ավելի արագ է մշակում տեսողության միջոցով ստացված տեղեկատվությունը։ Բացի այդ, տեսողությունը կապված է մեր ենթագիտակցության հետ։ Եթե ​​չգիտեք, թե ինչ ընտրել, շրջվեք և նորից ետ շրջվեք: Ինչի վրա, որ առաջինն ընկնի ձեր հայացքը, հենց դա էլ արժե ընտրել:

6. Ինքնաբուխություն

Մեկ այլ իրավիճակ՝ կապված ենթագիտակցության հետ. Կարևոր որոշում կայացնելու համար արժե այն դիտարկել և վերջնական ընտրությունը հետաձգել որոշ ժամանակով։ Զբաղվե՛ք մեկ այլ բանով, ապա կտրուկ վերադարձե՛ք ընտրած իրավիճակին: Իրավիճակը, որի մասին առաջինը մտածում եք, հավանաբար լավագույնն է ձեզ համար:

7. Լավ քուն

Վերջին իրավիճակը, երբ մեր ինտուիցիան լավագույնս է աշխատում՝ առավոտյան է: Վաղ ժամերին գիտակցությունը դեռ լցված չէ տարատեսակ հոգսերով, և միշտ ավելի լավ է նման ժամանակ մտածել։ Գիշերը կարևոր որոշումներ մի կայացրեք։ Զարմանալի չէ, որ ասում են «առավոտն ավելի իմաստուն է, քան երեկոն»:

Իհարկե, ինտուիտիվ ընտրությունը չի ժխտում մտքի օգտագործումը: Որոշումները, որոնք ընդունվում են և՛ բանականության, և՛ ինտուիցիայի մասնակցությամբ, համարվում են ավելի հավասարակշռված, քան միայն բանականության (կամ միայն ինտուիցիայի) հիման վրա ընդունված որոշումները: Ինտուիցիայի դեպքում մենք պարզապես պետք է սովորենք լսել այն և հաշվի առնել նրա ձայնը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
7 իրավիճակ, որոնցում հատկապես կարևոր է լսել ձեր ինտուիցիային՝ ճիշտ որոշում կայացնելու համար
Ռուսաստանը դուրս մնաց Եվրո 2012-ից