Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքը անցավ Հայաստանի կողքով: Բայց և այնպես Եփրատն անցնելիս նա պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը 3 օր շարունակ գրոհ ձեռնարկեց, սակայն ամրոցը մնաց անառիկ: 4–րդ օրը բերդի աշտարակից հայերը կախեցին մի լավաշ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
– Հայերը անձնատուր են լինում – զեկուցեցին զորավարին:
– Ինչպե՞ս,- հարցրեց Ալեքսանդր Մակեդոնացին :
– Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից:
– Լավաշն ի՞նչ բան է:
– Հայկական նրբաթերթ հաց է:
– Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի, այլ ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերն ուզում են ասել, թե մարդն աշխարհ է գալիս հաց ուտելու և ապրելու համար, և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու:
– Հիմա ի՞նչ անենք, զորապետ:
Կարդացեք նաև՝ Ալեքսանդր Մակեդոնացու երեք ցանկությունները՝ մահվանից առաջ… Ստիպում է խորհել…
– Վերացրեք պաշարումը և շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը: Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները յոթ տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ, -ասաց Ալեքսանդր Մակեդոնացին:
Իսկապես, որ հացը հայի համար միշտ էլ սուրբ է եղել, իսկ սրբություններն, ինչպես Աստվածն ու հայրենի հողը, անչափելի են:
Հայկ Խաչատրյան «Հացապատում»