Աստղաբանության և նումերոլոգիայի առեղծվածային տանդեմը հաշվի է առնում հատուկ կարողություններն ու թուլությունները՝ կախված ծննդյան ամսաթվից: Թերությունները կարող են հեշտությամբ վերացվել, եթե գտնեք ձեր թվային թալիսմանը: Կենդանակերպի նշանների հաջողակ թվերը, որոնք կօգնեն ձեզ հասնել հաջողության, պարզել են Mediamag-ի խմբագիրները։ Բավական է թղթի վրա գրել ձեր թալիսմանը և այն ձեզ հետ կրել ամենուր, որպեսզի կյանքը հեշտանա և պարզենա։
Խոյ
Կենդանակերպի շրջանի պիոներները հաճախ չափը չգիտեն։ Նրանք քրտնաջան աշխատում են, ձգտում են գերազանցել բոլոր ոլորտներում։ Չափից շատ մրցակցությունը հանգեցնում է այրման: Խոյերը մոռանում են, որ երբեմն պետք է կանգ առնել և հանգստանալ։ «Չորսի» մեջ պարունակվող չորս տարրերի ուժը բարենպաստ ազդեցություն է ունենում նրանց գիտակցության վրա։ Խոյերը դառնում են ավելի կայուն, հանգիստ։
Ցուլ
Նշանի ներկայացուցիչները կենտրոնացած են հարմարավետության վրա։ Նրանց համար փողը մեծ նշանակություն ունի: Ուստի Ցուլերի համար առաջնայինը միշտ աշխատանքն ու նյութական հարստությունն է։ 8 թիվը նշանի կատարյալ թալիսման է: Այն, ինչպես մագնիսը, գրավում է փողն ու նոր հնարավորությունները։ Դրա աջակցությամբ Ցուլը հարստանալու ու կենսապայմաններն ավելի բարելավելու նոր հնարավորություններ կստանա։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Երկվորյակներ
Թեթևամիտ այս նշանը հաճախ մոռանում է հոգևոր զարգացման մասին։ «Երեքը» կօգնի հաղթահարել այս խնդիրը: Այս թվի օգնությամբ Երկվորյակները կկարողանան հավատ ձեռք բերել իրենց, իրենց ապագայի նկատմամբ, ու անպայման հաջողության կհասնեն։ 3 թիվը կսրի նրանց ուշադրությունն ու ինտուիցիան։ Երկվորյակների կյանքում ավելի քիչ հանելուկներ կլինեն։
Խեցգետին
Այս նշանին աղետալիորեն պակասում է հաջողությունը։ Նրա համար լավագույն մագնիսը կլինի «Յոթը»: Սա հաջողության, երջանկության և ուրախության թվաբանական մարմնացումն է: 7 թիվը կօգնի տարբեր ոլորտներում։ Դրա աջակցությամբ Խեցգետինները կկարողանան ռիսկի դիմել ու ավելի լավ «կարդալ» մարդկանց։ Սա կարևոր է, քանի որ նշանի ներկայացուցիչներն այնքան էլ լավ չեն ճանաչում մարդկանց։
Առյուծ
«Գազանների թագավորի» վստահությունն ու փայլը ոչ ոք չունի։ Բայց նրանք նաև շատ նախանձող մարդիկ ունեն։ «Մեկը»-ը կօգնի լավ հարաբերություններ հաստատել ուրիշների հետ և հաղթահարել թշնամիներին: Այն Առյուծին ավելի դիվանագետ կդարձնի։ Նրանց համար ավելի հեշտ կլինի բանակցել ու փոխզիջումներ գտնել։
Կույս
Կենդանակերպի պերֆեկցիոնիստները միշտ ձգտում են կատարյալ արդյունքների: Ուստի անհանգստանում են մանրուքների և արդյունքի համար։ Որպեսզի ավելի հանգիստ լինեն և ավելի հեշտ ընդունեն այն, ինչ տեղի է ունենում, Կույսերը պետք է աջակցության համար դիմեն «Չորս» թվին: Այս թալիսմանը հանգստություն կհաղորդի, նրանք կդադարեն մանրուքների վրա սևեռվել և անհանգստանալ առանց հիմնավոր պատճառի:
Կշեռք
Այս նշանի ներկայացուցիչները բավականին ուժեղ ինտուիցիա ունեն։ Բայց «Վեցը» կօգնի ավելի ամրապնդել այս զգացումը։ Թիվն ունի նաև այլ օգտակար հատկություններ, ինչպիսիք են ոգեշնչումը և կրեատիվության բարձրացումը: Սա կօգնի Կշեռքներին գիտակցել իրենց և հասնել հաջողության։ Ինչպես նաև առանց վարանելու որոշումներ կայացնելու կարողությունը, որը միշտ խնդրահարույց է նշանի ներկայացուցիչների համար։
Տես նաև՝ Ահա, թե ինչ է պատմում ձեր ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ձեր մասին (տեսանյութ)
Կարիճ
3 թիվը կօգնի ձեզ գտնել կյանքի ճիշտ ուղին: Կարիճները կենտրոնացած են բացասականի և սեփական անհաջողությունների վրա: Ուստի նրանց համար այնքան դժվար է հավատով նայել ապագային։ Նրանք խանդոտ և անվստահ են իրենց զուգընկերոջ նկատմամբ։ «Երեքը» կփրկի նրանց նման տրամադրվածությունից։
Աղեղնավոր
Նրանք հաճախ չեն հիշում «ոսկե միջինի» մասին։ Աղեղնավորները ընկղմվում են արկածների, աշխատանքի կամ սիրո մեջ՝ մոռանալով կյանքի այլ կարևոր ոլորտների մասին։ Դրանց մասին հիշեցնել ունակ է «Հինգը»: Այս թիվը հավասարակշռություն կբերի Աղեղնավորների կյանքում և կստիպի նրանց վերանայել սեփական առաջնահերթությունները։
Այծեղջյուր
Ամենաաշխատասեր նշաններից մեկը աշխատանքը դարձնում է բացարձակ առաջնահերթություն։ Սակայն Այծեղջյուրները չեն մոռանում ընտանիքի կարևորության մասին։ «Երկուսը»-ը կօգնի պահպանել հավասարակշռությունը: Այս թալիսմանը կբարձրացնի արտադրողականությունը և մոտիվացիան:
Ջրհոս
«Ինը» կօգնի լուծել խնդիրները՝ գործերն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու հետ կապված, քանի որ Ջրհոսները հաճախ մեղանչում են դրանով։ Պատասխանատվության բացակայությունը կամ պարզապես խնդիրները լուծելու ցանկություն չունենալը հիմնական խոչընդոտն է այս նշանի ճանապարհին։
Ձկներ
Նշանի ներկայացուցիչների համար դժվար է կենտրոնանալ ինչ-որ կարևոր բանի վրա։ Նրանք սովոր են երևակայել և երազել, ուստի ձանձրանում են դաժան իրականության մեջ։ «Չորսը» կօգնի նրանց կենտրոնանալ այն բաների վրա, որոնք հաջողություն կբերեն: Ավելին, այս թալիսմանը վստահության զգացում, մտքի խաղաղություն կպարգևի և թույլ կտա Ձկներին հույսով նայել ապագային։