fbpx

20 ուշագրավ փաստ սրտի մասին

Սրտի մասին 20 ուշագրավ փաստեր, որոնք ձեզ կզարմացնեն:

1. Միջին տարիքի մարդու սիրտը բաբախում է մոտավորապես րոպեյում 72 անգամ, մեկ օրվա մեջ 100 000 անգամ, 36 500 000 անգամ տարում և 2,5 միլիարդ անգամ ամբողջ կյանքում;

2. Խոհանոցի ծորակը պետք է ամբողջ ճնշումով բացված լինի 45 տարվա ընթացքում, որպեսզի կարողանա այնքան ջուր բերել, որքան որ սիրտը արյուն է ներմղում մարդու միջին տևողությամբ կյանքում:

3. Սրտի ներմղած արյան ծավալը կարող է տատանվել մեծ միջակայքում՝ 5-ից մինչև 30 լ րոպեյում:

4. Ամեն օր սիրտը այնքան էներգիա է արտադրում, որքան հերիք կանի ավտոմեքենայով 32կմ գնալու համար:  Ամբողջ կյանքում արտադրված էներգիան հավասարազոր է դեպի լուսին գնալ գալուն:

5. Քանի որ սիրտը արտադրում է իր սեփական էլեկտրական իմպուլսը, այն կարող է շարունակել բաբախել նույնիսկ այն ժամանակ, երբ այն առանձնացված է մարմնից: Այն կբաբախի այնքան, որքան կհերիքի ստացվող թթվածինը:

6. Սաղմի սրտի հաճախականությունը (պուլս) մոտավորապես կրկնակի անգամ արագ է , քան մեծահասակների մոտ՝ մոտավորապես 140 զարկ րոպեյում: Այն ժամանակ, երբ սաղմը արդեն 12 շաբաթական է, նրա սիրտը արդեն օրական ներմղում է 28լ արյուն:

7. Սիրտը արյամբ է մատակարարում գրեթե ողջ՝ մոտավորապես 75 տրիլիոն բջիջներին: Արյան մատակարարումը բացակայում է միայն աչքի եղջրաթաղանթում:

8. Միջին տևողությամբ ամբողջ կյանքում սիրտը մղում է ավելի քան 5,7 մլն լ արյուն:

9. Արյան 5% պաշար գտնվում է սրտում, 15-20% ներմղվում է դեպի ուղեղ և կենտրոնական նյարդային համակարգ, իսկ 22% արյուն ներմղվում է դեպի երիկամներ:

10. Սրտի թակոցը կատարվում է այն ժամանակ, երբ փակվում են սրտի փականները:

11. Սիրտը սկսում է բաբախել բեղնավորումից 4 շաբաթ հետո և չի դադարում մինչ մահ:

12. Նորածին երեխան շրջանառության մեջ ունի մոտավորապես մեկ բաժակի չափով արյուն:

13. Հին եգիպտացիները կարծում էին որ սիրտը և այլ օրգաններ ըստ ցանկության կարելի է տեղաշարժել ամբողջ մարմնով մեկ:

14. Պլատոնը գտնում էր որ միտքը ծնվում է ուղեղում, իսկ կրքերը սրտում: Նկատի ուներ հենց օրգանները:

15. Կոկաինը ազդում է սրտի էլեկտրական ակտիվության վրա և կարող է զարկերակային սպազմ առաջացնել, որն էլ կարող է առաջացնել ինֆարկտ կամ ինսուլտ նույնիսկ առողջ մարդկանց մոտ:

16. Կանացի սիրտը սովորաբար ավելի արագ է բաբախում քան տղամարդունը: Տղամարդու սիրտը բաբախում է րոպեյում 70 զարկ, իսկ կնոջ սիրտը՝ 78:

17. Երբ մարմինը հանգստի վիճակում է գտնվում, արյանը բավական է 6 վարկյան, որպեսզի սրտից հասնի դեպի թոքեր և ետ վերադառնա, 8 վարկյան՝ սրտից ուղեղ և ետ, 16 վարկյան՝ դեպի մատներ և ետ:

18.Ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաենեկը (1781–1826) հորինեց ստետոսկոպը, երբ զգաց որ ականջով մեծ կրծքերով կանանց  սրտի աշխատանք լսելը, այդքան էլ հարմար չէ:

19. Բժիշկ Էրասիստտրաուսը (304–250 մ.թ.ա.) առաջինն էր, ով ենթադրեց, որ սիրտը գործում է որպես պոմպ:

20. Գալենը պնդում էր, որ սիրտը ինքն է արյուն արտադրում: Սակայն 1616թ. Ուիլյամ Հարվիյի կողմից արյան շրջանառության բացահայտումը ցույց տվեց, որ օրգանիզմում սահմանափակ քանակությամբ արյուն գոյություն ունի և որը գտնվում է անընդհատ շրջապտույտի մեջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag