Հարստությունն ու բախտը քայլում են կողք կողքի ամենուր: Դժվար է երջանիկ լինել առանց գրոշ գրպանում: Շատ հաջողակ մարդիկ դառնում են այդպիսին՝ իրենց հանդեպ անսասան հավատքի շնորհիվ: Սա ճիշտ է, քանի որ մտքերը նյութական են։ Այնուամենայնիվ, ոմանց համար ինքնավստահությունը բնածին հատկություն է։
Առաջարկում ենք պարզել, թե Կենդանակերպի շրջանի ներկայացուցիչներից ով է ամենահաջողակը։
Ցուլը կլանել է Երկրային տարրի բոլոր առավելությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես գումար խնայել ու ճիշտ ծախսել, էլ չենք խոսում վաստակելու կարողության մասին։ Ցուլն այս հարցում գերազանցել է անգամ Կույսին ու Այծեղջյուրին։ Այծեղջյուրները նույնպես կարողանում են գումար աշխատել, բայց նրանք այնքան գլոբալ չեն մտածում, որքան Ցուլը: Ցուլերը կարողանում են տեսնել պատկերն ամբողջությամբ։ Բնավորությամբ գործարարներ են։ Կույսերը նույնպես ունեն այդ ունակությունը, բայց միևնույն ժամանակ վախենում են ռիսկի դիմել։ Այծեղջյուրներն ու Կույսերը չգիտեն, թե ինչպես դուրս գալ հարմարավետությունից, և, հետևաբար, կարող են մնալ հասարակ աշխատասերներ:
Ջրհոսները կլանել են Կշեռքներից և Երկվորյակներից ամենալավը: Այս նշանի ներկայացուցիչներն ունեն հիանալի մտավոր ունակություններ, ճարպիկություն և գիտելիքների հսկայական պաշար: Նրանք կարողանում են պարբերաբար հաղթել տարբեր ինտելեկտուալ խաղերում։ Հարկ է նշել, որ շատ գյուտարարներ և գործարարներ հորոսկոպով Ջրհոսներ են։ Կշեռքներն ու Երկվորյակները չեն կարող պարծենալ նման համառությամբ։ Երկվորյակները նույնպես խելացի են, բայց չգիտեն՝ ինչպես ռացիոնալ օգտագործել իրենց կարողությունները։ Կշեռքներն իրենց հերթին եփվում են իրեց հյութի մեջ և թույլատրելիից այն կողմ չեն անցնում։
Կարիճները Ջրի տարերքի լավագույն ներկայացուցիչներն են՝ ի տարբերություն Խեցգետինների և Ձկների։ Խեցգետիններն արագ ձեռք են բերում ուրիշների վստահությունը, հետևաբար առանց որևէ խնդրի ընկերներ են ձեռք բերում։ Ձկները ստեղծագործ են։ Իսկ Կարիճներն ունեն նույն ուժեղ ոգին, ինչ Խեցգետինները, բայց միևնույն ժամանակ նրանք մտածում են շրջանակից դուրս, ինչպես Ձկները։ Այս նշանի ներկայացուցիչներն ամենից հաճախ երկրագնդի ամենահարուստ մարդիկ են, քանի որ արագ ընդհանուր լեզու են գտնում մարդկանց հետ և ֆենոմենալ հիշողություն ունեն։ Նրանք մեծ ներուժ ունեն հարստության և հաջողության հասնելու համար:
Աղեղնավորները Կրակի տարերքի բնորոշ ներկայացուցիչներ են։ Նրանք Խոյից վերցրել են անողոք բնավորությունը, որի շնորհիվ չեն ենթարկվում դժվարություններին։ Նրանք միշտ լավատես են, ինչի շնորհիվ միայն մտքի ուժով հաջողություն և փող են գրավում։ Առյուծները Աղեղնավորին հնարավորություն են տվել կանխատեսել իրադարձությունների զարգացումը և հաղթել մարդկանց: Այնուամենայնիվ, իրենք՝ Առյուծները, չունեն համառություն, մոտիվացիա և փառասիրություն։
Կենդանակերպի բոլոր նշաններից ամենահաջողակներին կարելի է անվանել Ցուլ, Կարիճ, Կույս, Ձկներ, Երկվորյակ: Սակայն միայն Ցուլն ու Կարիճն են կարողանում իրենց բախտը ռացիոնալ օգտագործել՝ դրանից ֆինանսական օգուտներ ստանալու համար։ Կենդանակերպի մնացած նշանները չգիտեն, թե ինչպես օգտագործել այս առավելությունը։
Կույսերը բախտին են հանդիպում միայն կրիտիկական պահերին, երբ ամբողջ կյանքը կախված է մեկ քայլից։ Ձկներն այս հարցում նման են։ Երկվորյակները գնում են ձեռք ձեռքի բախտի հետ: Երբեմն նրանք պարզապես չեն տեսնում ակնհայտը:
Կարիճներն իրենց հերթին շատ բախտավոր են, ինչը լավ է համապատասխանում նրանց հմտություններին։ Նրանք պրագմատիկ են և կարողանում են ռազմավարական մտածել, ինչի շնորհիվ լավ են գլուխ հանում առանց Ֆորտունայիի։ Նրանց ուժը իմաստությունն է: Սակայն երբեմն նրանք բախվում են իրավիճակների, երբ ամեն ինչ բախտից է կախված։ Նման պահերին այս Նշանի ներկայացուցիչները գնում են իրենց ինտուիցիայի ուղղությամբ։
Ցուլերը պատահական բախտ ունեն, որը նրանց վերահսկողությունից դուրս է: Նրանք ավելի հաճախ են բախվում բախտին, քան մյուսները: Այս Նշանի ներկայացուցիչների գլխին կարծես փող և այլ բաիքներ են թափվում երկնքից: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է Ֆորտունան ժպտում նրանց: