fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. Ի՞նչ է սպասվում Կենդանակերպի նշաններին ապրիլի 11-ից 17-ը

Աստղաբանները ներկայացրել են շաբաթվա՝  2022 թվականի ապրիլի 11-ից մինչև ապրիլի 17-ի կանխատեսումը, կենդանակերպի բոլոր նշանների համար։ Այս շաբաթը նրանք անվանել են ինքնադրսևորման համար բարդ շրջան։ Ավելի մանրամասն հորոսկոպը ստորև։

Խոյ

Խոյն առաջիկա շաբաթվա ընթացքում վճռորոշ ու եռանդուն կլինի։ Աստղաբանները խորհուրդ են տալիս ձեր այս էներգիան ուղղել սպորտին և լուրջ գործերին, որոնք պահանջում են հատուկ լարում և ջանք։ Այնուամենայնիվ, կարևոր է նախապես գործողությունների ծրագիր կազմել, որպեսզի հետագայում չմոլորվեք ձախողումների և համընկնումների պատճառով։

Ցուլ

Ցուլերի համար այս շաբաթը ծանրաբեռնված ու դժվարին է լինելու: Զգուշացեք կոնֆլիկտներից և գրգռվածությունից: Մի մասնակցեք վիճելի հարցերի և թեմաների քննարկումներին և մի փորձեք հաշտեցնել որևէ մեկին։ Հակառակ դեպքում երկու կողմերի համար էլ թշնամի կդառնաք։ Բացի այդ, մեծ պահանջներ մի դրեք ինքներդ ձեզ կամ ուրիշների առջև:

Երկվորյակներ

Երկվորյակների համար հաջորդ շաբաթը դրական ու ակտիվ կլինի։ Հիանալի շրջան է նոր բաների և նախագծերի համար։ Գործեք վճռական և համառ: Բացի այդ, դուք կկարողանաք լուծել հետաձգված գործերը և փակել երկար ժամանակ վիճելի համարվող հարցերը:

Խեցգետին

Խեցգետինների համար սա չեզոք շաբաթ կլինի։ Նվիրեք այն երազելուն, պլանավորելուն, առաջնահերթություններին: Միևնույն ժամանակ լսեք ձեր ցանկություններն ու զգացմունքներին։ Ձեր ներաշխարհը ձեզ արժեքավոր հուշումներ կտա, իսկ ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ կայացնել, հասկանալ որոշ կետեր և վերանայել որոշ սկզբունքներ ու արժեքներ։

Առյուծ

Առյուծի համար սա կոնֆլիկտների ու առճակատումների շաբաթ է։ Դուք ուղիղ առճակատման մեջ եք մտնելու ձեր թշնամիների և չարակամների հետ: Փորձեք համախմբվել և էմոցիոնալ չպատասխանել սադրանքներին: Հակառակ դեպքում առանց այն էլ վատ հարաբերությունները կվատթարանան կամ ընդհանրապես կդադարեն։

Կույս

Առաջիկա յոթ օրվա ընթացքում կույսերը վերջապես կհանգստանան ու կծուլանան։ Ձեր աշխատասեր էությունը հակված չէ դրան, բայց երբեմն կարելի է բացառություն անել և հանգստանալ: Միևնույն ժամանակ աշխատեք բաց չթողնել ձեր գործերը։

Կշեռք

Առաջիկա շաբաթը Կշեռքներին դրական զգացմունքներ ու անմոռանալի իրադարձություններ կբերի։ Դուք կլցվեք ակտիվությամբ, հաստատակամությամբ, միևնույն ժամանակ փափկությամբ և քնքշությամբ։ Սա հիանալի ժամանակ է շփվելու, պարելու և այլ հաճելի ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու համար:

Կարիճ

Կարիճների համար սա շատ բարդ ու սթրեսային շաբաթ կլինի՝ ագրեսիվությամբ ու գրգռվածությամբ։ Այս պահին ուրիշների հետ հարաբերությունները կարող են վերջնականապես վատթարանալ: Փորձեք հեռու մնալ բախումներից ու կոնֆլիկտներից, որպեսզի չկորցնեք ձեզ համար կարևոր և սիրելի մարդկանց։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար գալիք շաբաթը դրական ու եռանդուն կլինի։ Ցույց տալ ակտիվություն, հաստատակամություն, առաջնորդական որակներ կյանքի տարբեր ոլորտներում, լինել համոզիչ։ Մի կասկածեք ձեր ուժերին և հնարավորություններին, քանի որ դուք կարող եք ամեն ինչ անել։ Իսկ շրջապատող մարդիկ գնահատում և հարգում են ձեզ։

Այծեղջյուր

Այծեղջյուրների կյանքում վերջապես ավարտվում է բարդ շրջանը։ Հրաժեշտ տալով սև շերտին, կարող եք որոշել առաջնահերթությունները, շեշտադրումներ անել, գործողությունների ծրագիր կազմել: Բիզնեսով զբաղվելը կարող է խոչընդոտվել որոշ անորոշության և հանգամանքների պատճառով: Մի՛ կանգնեք և մի՛ նահանջեք ձեր նպատակներից։

Ջրհոս

Ջրհոսների համար՝ եռանդուն և ակտիվ շաբաթ կլինի։ Ձեր ողջ ոգևորությունն ուղղեք ճիշտ ուղղությամբ, ճիշտ նպատակներ դրեք ինքներդ ձեր առջև և շարժվեք դեպի դրանք վստահ և համարձակ: Փոխադարձ համակրանքը ուրիշների հետ հարաբերություններում և փոխզիջում գտնելու կարողությունը կօգնեն ձեզ հասնել դրանց:

Ձկներ

Առաջիկա շաբաթվա ընթացքում Ձկները ծույլ կլինեն և որոշակի անպատասխանատվություն կցուցաբերեն։ Հաճույքի, զովանալու և կյանքը վայելելու կարիք ունեք, իսկ գործերը կարող են սպասել: Այս մոտեցմամբ դուք ռիսկի եք դիմում հետ մնալ կյանքից: Ավելի լավ կլինի, եթե ձեր էներգիան ուղղեք դեպի ստեղծագործությունն ու արվեստը, խորհուրդ են տալիս աստղաբանները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. Ի՞նչ է սպասվում Կենդանակերպի նշաններին ապրիլի 11-ից 17-ը
Կետերի հազվագյուտ տեսակ է հայտնաբերվել Ավստրալիայում