fbpx

2022 թվականի ՍԻՐԱՅԻՆ ՀՈՐՈՍԿՈՊԸ կպատմի, թե ինչ փոփոխություններ կլինեն կենդանակերպի նշանների մոտ՝ անձնական կյանքում

2022 թվականի սիրային հորոսկոպը կտրուկ փոփոխություններ է խոստանում կենդանակերպի այն նշանների ներկայացուցիչներին, որոնց սրտերը դեռ ազատ են։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, ստիպված կլինեն շատ վառ հույզերի ու տպավորությունների միջով անցնել։ Սիրային առումով տարին շատ ակտիվ է լինելու։ Առջևում հաճելի իրադարձություններ են սպասվում։ Ավելի մասնրամասն Ձեզ կպատմի MEDIAMAG-ը։

Սիրային աստղագուշակ կրակի նշանների համար՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր

Խոյ (մարտի 21 – ապրիլի 19)

Հենց առաջին ամիսները լավագույն ամիսները կլինեն սիրո համար։ Ազատ Խոյերը հարաբերություններ կսկսեն աշխատանքային գործընկերոջ հետ։ Սկզբում մրցակցություն կլինի՝ տեսնելու, թե ով է լավագույնը բիզնես պլանը կատարելու։ Իսկ հետո ազարտը կվերածվի զգացմունքների։ Տարվա կեսին Խոյը կմտածի, թե ուր շարժվել։ Հոկտեմբերին նրանք որոշում կկայացնեն զուգընկերոջ հետ հարաբերությունների հետ կապված։

Առյուծ (հուլիսի 23 – օգոստոսի 22)

Կայունության շրջանը հանկարծ կփոխարինվի բուռն կրքով։ Առյուծի կյանքում կարող է սկսվել սիրային եռանկյունի: Ծննդյան օրվանից հետո նրա անձնական կյանքում բավական սթրեսային շրջան է սպասվում։ Դուք պետք է որոշակի ընտրություն կատարեք: Այդ ժամանակ ճգնաժամը աստիճանաբար կնվազի, և իրավիճակը կկայունանա։ Նոյեմբերը կլինի ամենադրամատիկ ամիսը։ Առյուծները ստիպված կլինեն կարևոր որոշումներ կայացնել զուգընկերոջ հետ կապված։

Աղեղնավոր (նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21)

Ողջ տարվա ընթացքում Աղեղնավորները կունենան պահեր, երբ նրանք պետք է որոշեն՝ զարգացնե՞լ հարաբերությունները, թե՞ թողնել դրանք նույն մակարդակի վրա։ Այս հարցը հեշտ չի լինի. Աղեղնավորները, հավանաբար, պատրաստ չեն սիրային հարաբերությունները հաջորդ մակարդակի հասցնել: Արդյունքում կրքերը կթեժանան։ Զուգընկերը ամեն ինչին խաղի պես կվերաբերվի։ Աղեղնավորներին դա դուր կգա, ուստի ռոմանտիկ պատմությունը կշարունակվի։

Սիրային աստղագուշակ երկրային նշանների համար՝ Ցուլ, Կույս և Այծեղջյուր

Ցուլ (ապրիլի 20 – մայիսի 20)

Ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ ընկերությունը, Ցուլի համար անսպասելիորեն, կարող է վերածվել սիրային հարաբերությունների: Նշանի ներկայացուցիչները կմտածեն, որ երկար ժամանակ հարաբերություններ են կառուցում։ Արդյունքում կրքերը կթեժանան, կդժվարանան։ Մտածմունքները, թե հետո ուր շարժվել՝ ձեզ կստիպի անհանգստանալ: Արդյունքում Ցուլը կհասկանա, որ հարաբերությունները անլուրջ են, ժամանակավոր։

Կույս (օգոստոսի 23 – սեպտեմբերի 22)

Կույսերը պետք է իրենց թույլ տան ռոմանտիկ հարաբերություններ սկսել և տեսնեն, թե դա ուր է տանում։ Սիրային նախաձեռնությունները հիմնականում կլինեն զուգընկերոջ կողմից։ Երկարաժամկետ հարաբերությունները մեծապես կախված կլինեն մյուս կեսից։ Սկզբում հարաբերությունները կլինեն բուռն ու կրքոտ։ Կույսերը, հավանաբար, նախկինում երբեք չեն զգացել դա, բայց դա նրանց դուր կգա: Տարեվերջին դուք պետք է որոշեք՝ փոխադրե՞լ հարաբերությունները նոր մակարդակի, թե՞ ոչ։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 – հունվարի 19)

Նրա անձնական կյանքում ակտիվ իրադարձություններ կսկսեն տեղի ունենալ։ Տարվա առաջին շաբաթները հատկապես ռոմանտիկ ու նուրբ կլինեն։ Փետրվարը շատ հաճելի հույզեր ու տպավորություններ կբերի։ 2022-ի խավարումները խիստ կազդեն Այծեղջյուրների վրա, կյանքի շատ ոլորտներում սպասում են փոփոխություններ: Սակայն նշանի ներկայացուցիչներին դրանք դուր կգան։ Տարվա վերջը հատկապես ուրախ ու հաջող կլինի Այծեղջյուրների համար։

Սիրային աստղագուշակ օդային նշանների համար՝ Երկվորյակներ, Կշեռքներ և Ջրհոսներ

Երկվորյակներ (մայիսի 22 – հունիսի 21)

Սիրային կյանքում պակասում է հստակությունն ու պարզությունը: Անորոշությունը կլարի ու կփչացնի Երկվորյակների տրամադրությունը։ Չէ՞ որ նրանք չեն ցանկանա պարտավորություններ ստանձնել, իսկ զուգընկերը դա կպահանջի։ Տարվա սկիզբը հատկապես դժվար է լինելու։ Հարաբերությունները ալիքի կնմանվեն՝ զուգընկերը կձգի, իսկ հետո կվանի։ Եթե հարաբերությունները զվարճալի դարձնեք՝ ապա հնարավոր կլինի այն երկարացնել:

Կշեռք (սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 22)

Տարվա առաջին ամիսները կլինեն հատկապես նուրբ, պայծառ, ռոմանտիկ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ ստիպված կլինեք մտածել ձեր սխալների մասին՝ հարաբերությունները նոր, ավելի լուրջ հարթություն տեղափոխելու համար։ Զուգընկերը պատրաստ կլինի նման շրջադարձի։ Ուստի պետք է վճռական լինել և գործել, այլ ոչ թե սպասել որևէ հարմար պահի։

Ջրհոս (հունվարի 20 – փետրվարի 18)

Վեներան տարվա առաջին ամիսներին երկու անգամ կբախվի Մարսի հետ։ Մի անգամ այն ​​կլինի Ջրհոսի նշանով։ Սա նշանակում է, որ սիրային կյանքը կփայլի նոր գույներով։ Ջրհոսները պետք է հիշեն, որ երջանկությունը լռություն է սիրում։ Սա կօգնի ձեզ և ձեր զուգընկերոջը պաշտպանվել բամբասողներից և նախանձ մարդկանցից: Ռոմանտիկ կյանքում առջևում գտնվող ճանապարհը չի կարելի անվանել հեշտ և հարթ: Վեճեր կլինեն զուգընկերոջ հետ, սակայն աշնան սկզբին հնարավոր կլինի հաշտվել։

Սիրային հորոսկոպ ջրային նշանների համար՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ

Խեցգետին (հունիսի 22 – հուլիսի 22)

Տարվա առաջին ամիսները լավը կլինեն ռոմանտիկ առումով։ Խեցգետինները բազմաթիվ հաճելի զգացմունքներ ու հույզեր կապրեն։ Սիրո վերաբերյալ տեսակետները կփոխվեն, ինչը հղի է զուգընկերոջ հետ հարաբերությունների փոփոխություններով: Խորհուրդ է տրվում ազնիվ ու անկեղծ լինել ձեր զուգընկերոջ հետ, որպեսզի լուրջ անախորժություններ չառաջանան։ Հոկտեմբերին արևի խավարումը շատ փոփոխություններ կբերի կյանքում։

Կարիճ (հոկտեմբերի 23 – նոյեմբերի 21)

Անձնական կյանքը կշողա վառ գույներով։ Կարիճներին խորհուրդ է տրվում ենթարկվել Տիեզերքին և չփորձել վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում շուրջը։ Յուպիտերը Նեպտունի հետ կօգնի զուգընկերոջ հետ հարաբերություններն այլ մակարդակի հասցնել։ Կարիճները պետք է ազատություն տան իրենց զուգընկերոջը` թույլ տալով նրան որոշ հարցերում նախաձեռնող լինել: Այդ ժամանակ միությունը ուժեղ կլինի։

Ձկներ (փետրվարի 19 – մարտի 20)

Այն Ձկները, ովքեր հարաբերությունների մեջ են, կձգտեն դրանք պահել այնպիսին, ինչպիսին կան։ Նրանք, ովքեր դեռ միայնակ են, անպայման կհանդիպեն վստահելի ընկերոջ, ում հետ կարող են խոսել ամեն ինչի մասին։ Սակայն ընկերությունը ավելիին վերածելու ցանկություն չի առաջանա։ Սա, ամենայն հավանականությամբ, լավագույն տարբերակն է: Ապրիլը կստացվի տարվա ամենառոմանտիկ ամիսը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
2022 թվականի ՍԻՐԱՅԻՆ ՀՈՐՈՍԿՈՊԸ կպատմի, թե ինչ փոփոխություններ կլինեն կենդանակերպի նշանների մոտ՝ անձնական կյանքում
6 երեխաների մայրիկը ստեղծում է իր փոքրիկների անկրկնելի լուսանկարներ (13 ֆոտո)