fbpx

Արքայադստերից մինչև կախարդ։ Ինչպե՞ս են փոխվում հարսանիքից հետո Կենդանակերպի նշանի կանայք

Երբեմն ուղղակի քար ես կտրում, թե ինչպես են ամուսնությունից հետո փոխվում կանայք։ Որոշ աղջիկներ հարսանիքից հետո դառնում են իսկական օջախի պահապաններ, իսկ մյուսները բառացիորեն վեր են ածվում արքայադստրերից չար կախարդների։

 

Ահա թե ինչպիսին կլինի Ձեր ընտրյալը ամուսնությունից հետո՝ ըստ աստղաբանների.

Կին – Խոյ

Կյանքում աղջիկ – Խոյերը հարսանիքից հետո շատ քիչ են փոխվում։ Սովորաբար այս կանայք շատ ժամանակ են տրամադրում կարիերային, և այդ պատճառով էլ ամուսին են ընտրում միայն ուժեղ տղամարդկանց։

Կին – Ցուլ

Այսպիսի կինը պրակտիկորեն իդեալական է և ձգտում է ընտանիքում հարմարավետություն ստեղծել։ Պետք է միայն հաշվի առնել, որ վեճերի ժամանակ Ցլերին գրեթե անհնար է հաղթել։

Կին – Երկվորյակներ

Այս կինը չի փնթփնթա կամ ինչ-որ բանում չի մեղադրի ամուսնուն։ Իսկ Երկվորյակների հավատարմությունը երաշխավորում է իսկական սիրով ամուսնությունը։

Կին – Խեցգետին

Աղջիկ – Խեցգետինները հարսանիքից հետո արքայադստրերից վեր են ածվում հրաշալի տնային տնտեսուհիների և մայրերի։ Նրանց միակ թերությունը՝ չափազանց նեղացկոտությունն է։

Կին – Առյուծ

Ամուսնության մեջ Կին – Առյուծը իսկական թագուհի է, ընդորում մնալով հոգատար կին։ Բայց ահա տնային հոգսերը դժվար թե լինեն նրա կյանքի կարևոր մասերից մեկը։

Կին – Կույս

Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցչուհին «կենտրոնացած է» մաքրության և մաքրասիրության վրա։ Այդ պատճառով, երբեմն տղամարդը կարող է լարվել, որ իր կինը անընդհատ զբաղված է տնային տնտեսությամբ։

Կին – Կշեռք

Կարևոր է իմանալ, որ հորոսկոպի այս ներկայացուցիչների համար ամենագլխավորը՝ հոգևոր հավասարակշռությունն է։ Յուրաքանչյուր անհաջողություն շատ են նրան վշտացնում, ինչն էլ անմիջապես ազդում է ամուսնու հետ հարաբերությունների վրա։

Կին – Կարիճ

Կարելի է նույնիսկ չկասկածել, որ նորաթուխ ընտանիքի գլխավորը կլինի հենց նա։ Հանուն հանգստության և խաղաղության պահպանման նրա ամուսինը ստիպված կլինի ենթարկվել։

Կին – Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցչուհին ամուսնության մեջ կպնդի իր անձնական տարածության և ֆինանսական անկախության իրավունքները։ Գնահատեք, եթե նա տնային ինչ-որ բան է անում՝ Աղեղնավորի համար դա իսկական հերոսություն է։

Կին – Այծեղջյուր

Որպես օրենք, Այծեղջյուրների ամուսինները կարիերայում հասնում են մեծ բարձրունքների։ Փոխարենը այդպիսի կինը հաճոյախոսությունների և անընդհատ սիրո ապացուցման կարիք ունի։

Կին – Ջրհոս

Այս նշանի ներկայացուցչուհին դժվար թե անընդհատ մնա տանը, քանի որ այս բազմակողմանի զարգացած անձնավորությունն ունի բազմաթիվ հոբբիներ։ Եթե կին – Ջրհոսի ազատությունը ոտնահարվի, ապա նա կարող է փախչել ընտանիքից։

Կին – Ձկներ

Այս կանայք այնքանով են լավ, որ կենտրոնացած չեն ամուսնության նյութական կողմի վրա։ Նրանք ընդունում են ամուսնուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա, բայց Աստված չանի տղամարդը նրան ինչ-որ բանով հիասթափեցնի։ Այդ դեպքում կին – Ձկների զգացմունքները կարող են արագ մարել։

 

Պետք է հաշվի առնել, որ հորոսկոպի ոչ բոլոր ներկայացուցիչները իրենց կդրսևորեն հենց այսպես։ Բայց միանշանակ որոշակի տենդենցներ կան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՒ՝ «Ամուսնությունից հետո ինչպես է փոխվում Կենդանակերպի նշանների տղամարդկանցից յուրաքանչյուրը»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արքայադստերից մինչև կախարդ։ Ինչպե՞ս են փոխվում հարսանիքից հետո Կենդանակերպի նշանի կանայք
Չերչիլը, երբ կենաց էր ասում, ասում էր հետևյալը․..