ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք հրաժարվում են օգնությունից, նույնիսկ երբ դրա կարիքն ունեն

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Կենդանակերպի 5 նշան կա, որոնց ներկայացուցիչները դժվարությամբ են ընդունում ուրիշների օգնությունը, նույնիսկ երբ դրա կարիքն ունեն։ Նրանց ասած «Ինձ ոչինչ պետք չէ» արտահայտությունը միշտ չէ, որ նշանակում է այն, ինչ առաջին հայացքից թվում է։ Երբեմն այդ ինքնուրույնության հետևում թաքնված է ուրիշին պարտական մնալու, սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու կամ իր թույլ կողմերը բացահայտելու վախը։ Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր սովոր են ամեն հարցում հույսը դնել միայն իրենց վրա։

✈
Mediamag-ը՝ Telegram-ում

Նոր թեստեր, հետաքրքիր փաստեր և ամենօրյա բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Աստղաբանության մեջ նման վարքագիծը կապում են կենդանակերպի որոշ նշանների բնավորության առանձնահատկությունների հետ։ Համարվում է, որ այս նշանների ներկայացուցիչները շատ բարձր են գնահատում իրենց անկախությունը և չեն սիրում այնպիսի իրավիճակներ, երբ զգում են, որ ինչ-որ մեկին պարտական են։ Նույնիսկ սրտանց առաջարկված օգնությունը երբեմն նրանց ավելի շատ անհանգստացնում է, քան ուրախացնում։

Խոյ․ ավելի լավ է ինքդ անել, քան օգնություն խնդրել

Խոյերը սովոր են արագ գործել և ամեն ինչ ինքնուրույն անել։ Դժվարությունները նրանց համար հերթական մարտահրավերն են, իսկ օգնություն խնդրելը երբեմն հավասարազոր է պարտությունն ընդունելուն։ Նույնիսկ երբ գործերը վատ են ընթանում, Խոյն ավելի շուտ կփորձի ինքնուրույն ելք գտնել, քան կդիմի ուրիշներին։

Նույն վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև թանկարժեք նվերների դեպքում։ Խոյը կարող է մտածել՝ իսկ եթե հետո ստիպված լինի փոխհատուցե՞լ այդ առատաձեռնությունը, արդարացնե՞լ նվիրողի սպասելիքները կամ նույնիսկ փոխե՞լ իր ծրագրերը։ Նրա համար կարևոր է դիմացինի հետ հավասար հարաբերություններ ունենալը, ոչ թե զգալը, որ ինչ-որ մեկին պարտական է։

Հարաբերություններում Խոյին դաշնակից է պետք, ոչ թե փրկիչ։ Երբ սիրելի մարդը հարգում է նրա որոշումները և չի փորձում ամեն ինչ իր ձեռքը վերցնել, Խոյի համար օգնություն ընդունելը շատ ավելի հեշտ է դառնում։ Ի վերջո, ուրիշի աջակցությունից օգտվելը դեռ չի նշանակում կորցնել անկախությունը։

Կույս․ երբ հոգատարությունն էլ է ուզում իր ձևով կազմակերպել

Կույսերն իրենց ավելի հանգիստ են զգում, երբ ամեն ինչ նախապես ծրագրված է։ Նրանք սիրում են ուշադրություն դարձնել մանրուքներին, հաշվի առնել հնարավոր խնդիրներն ու իմանալ, թե ինչ է սպասվում իրենց։ Իսկ երբ ինչ-որ մեկը, թեկուզ ամենաբարի մտադրություններով, միջամտում է նրանց գործերին, կարող է խախտվել սովորական կարգուկանոնը։ Եվ դա Կույսերին դուր չի գալիս։

Օգնություն խնդրելը նրանց համար նույնպես հեշտ չէ։ Կույսին կարող է թվալ, թե ինչ-որ բան բաց է թողել, լավ չի նախապատրաստվել կամ չի նկատել մի բան, որն իրականում ակնհայտ էր։ Անսպասելի նվերներն էլ կարող են շփոթեցնել նրան։ Ինչպե՞ս արձագանքել, պե՞տք է արդյոք պատասխան նվեր անել, և եթե այո, ապա ինչպիսի՞ն, որպեսզի դիմացինն իրեն անհարմար չզգա։

Հաճախ «Ինձ ոչինչ պետք չէ» ասելով՝ Կույսը պարզապես փորձում է խուսափել ավելորդ անորոշությունից։ Նրա համար ավելի հեշտ է ամեն ինչ սեփական ձեռքով անել, քան անհանգստանալ ուրիշների հնարավոր սխալների համար, իսկ հետո շտկել դրանց հետևանքները։ Սակայն հարաբերություններում կարևոր է սովորել վստահել նաև զուգընկերոջը։ Չէ՞ որ պարտադիր չէ, որ ամեն ինչ միշտ ընթանա ճիշտ այնպես, ինչպես ինքն է պատկերացրել։

Կարիճ․ նրա վստահությունը դեռ պետք է վաստակել

Կարիճները սովորաբար չեն շտապում ուրիշներին ցույց տալ իրենց թույլ կողմերը։ Նրանք նախընտրում են զսպել զգացմունքներն ու դժվարությունները հաղթահարել առանց կողմնակի օգնության։ Կարիճի համար օգնություն խնդրելը նշանակում է մեկ ուրիշին թույլ տալ տեսնել իր կյանքի այն կողմերը, որոնք սովորաբար թաքցնում է մարդկանցից։

Հատկապես զգուշավոր են թանկարժեք նվերների և անսպասելի առատաձեռնության հարցում։ Կարիճը կարող է կասկածել, որ այդ ամենի հետևում ինչ-որ թաքնված նպատակ կա։ Գուցե մարդը փորձում է շահել իր համակրանքը, ազդել իր որոշումների վրա կամ հետագայում ինչ-որ բան պահանջել փոխարենը։ Քանի դեռ Կարիճը չի համոզվել դիմացինի անկեղծության մեջ, նման ուշադրությունն ընդունելը նրա համար դժվար է։

Միևնույն ժամանակ Կարիճները կարող են շատ խոր զգացմունքներ ունենալ և անմնացորդ նվիրվել սիրելի մարդկանց։ Պարզապես նրանց վստահությունը միանգամից չես շահի։ Դրա համար ժամանակ է պետք, հետևողական վերաբերմունք և խոսքերից ավելի համոզիչ արարքներ։ Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի խաղալ Կարիճի զգացմունքների հետ, կարող է երկար ժամանակով կորցնել նրա վստահությունը։

Այծեղջյուր․ ինքնուրույնությունը նրա կյանքի սկզբունքներից է

Այծեղջյուրները սովոր են իրենց նպատակներին հասնել քայլ առ քայլ՝ սեփական աշխատանքի, կարգապահության և պատասխանատվության շնորհիվ։ Նրանք գնահատում են այն ամենը, ինչին հասել են իրենց ուժերով, և ցանկանում են վստահ լինել, որ կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն։ Այդ պատճառով օգնություն խնդրելը երբեմն նրանց թվում է սեփական անկարողությունն ընդունելու պես մի բան։

Նվերների նկատմամբ էլ Այծեղջյուրի վերաբերմունքը միշտ չէ, որ միանշանակ է։ Նրա համար շատ ավելի կարևոր է իմանալ, որ կարող է հույս դնել մարդու վրա, և որ այդ մարդը պատրաստ է իր կողքին լինել ու աջակցել ընդհանուր ծրագրերին։ Թանկարժեք նվերն ինքնին այնքան էլ մեծ նշանակություն չունի։ Ավելին՝ եթե Այծեղջյուրը զգա, որ նվերով փորձում են շահել իր համակրանքը կամ հատուկ վերաբերմունք ստանալ, ամենայն հավանականությամբ կսկսի կասկածանքով վերաբերվել այդ մարդուն։

Հարաբերություններում Այծեղջյուրը ցանկանում է իր կողքին տեսնել մեկին, ում հետ հնարավոր կլինի համատեղ ապագա կառուցել, ոչ թե մարդու, որն անընդհատ փորձում է փրկել իրեն դժվարություններից։ Երբ օգնությունն ու աջակցությունը դառնում են համատեղ կյանքի բնական մասը, և ոչ ոք հետո չի հիշեցնում իր արած լավությունները, Այծեղջյուրն ավելի հեշտ է ընդունում դրանք։ Ի վերջո, նույնիսկ ամենամեծ նպատակներին միշտ չէ, որ հնարավոր է հասնել միայնակ։

Ջրհոս․ ազատությունն ավելի թանկ է, քան ցանկացած նվեր

Ջրհոսների համար սեփական կանոններով ապրելու ազատությունը չափազանց կարևոր է։ Նրանք չեն սիրում, երբ ուրիշներն իրենց փոխարեն որոշումներ են կայացնում, առանց հարցնելու օգնություն առաջարկում կամ փորձում սովորեցնել, թե ինչպես է ճիշտ ապրել։ Նույնիսկ անկեղծ հոգատարությունը կարող է դժգոհություն առաջացնել, եթե Ջրհոսին թվա, թե դրանով փորձում են սահմանափակել իր ազատությունը։

Թանկարժեք նվերն էլ երբեմն ուրախացնելու փոխարեն կարող է նրան անհարմար դրության մեջ դնել։ Ջրհոսը սկսում է մտածել՝ իսկ եթե նվերից հետո ինչ-որ ակնկալիքնե՞ր առաջանան։ Գուցե իրեն պարտավո՞ր զգա ինչ-որ բան անել կամ համաձայնել մի բանի, որն իրականում չի ցանկանում։ Նրա համար սեփական կյանքն ազատ տնօրինելու հնարավորությունը շատ ավելի կարևոր է, քան ուրիշների հավանությանն արժանանալը։

Սակայն դա չի նշանակում, թե Ջրհոսը չի գնահատում հոգատարությունը։ Պարզապես նա չի ցանկանում, որ այն վերածվի ճնշման միջոցի։ Հարաբերություններում Ջրհոսին պետք է մարդ, որը կհարգի նրա անձնական տարածքը և ազատության ձգտումը չի ընդունի որպես անտարբերություն։ Այդ դեպքում օգնությունը նրա համար այլևս միջամտություն չի թվա, այլ կդառնա սիրո և մտերմության բնական արտահայտություն։

Ինչո՞ւ է որոշ մարդկանց համար այդքան դժվար ընդունել ուրիշների հոգատարությունը

Ամեն ինչ ինքնուրույն անելու սովորության հետևում տարբեր պատճառներ կարող են լինել։ Մեկը վախենում է թույլ երևալ, մյուսը չի ցանկանում կախված լինել ուրիշներից, իսկ երրորդը կասկածում է, որ ցանկացած լավության համար վաղ թե ուշ ստիպված է լինելու փոխհատուցել։ Արտաքուստ այդ մարդիկ կարող են գրեթե նույն կերպ վարվել, բայց նրանց մտավախությունները բոլորովին տարբեր են։

Աստղագուշակության համաձայն՝ այս հինգ նշաններից յուրաքանչյուրն ունի իր հիմնական վախը։ Խոյը վախենում է պարտվելուց, Կույսը՝ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց, Կարիճը՝ իր թույլ կողմերը բացահայտելուց, Այծեղջյուրը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը կորցնելուց, իսկ Ջրհոսը՝ ազատությունից զրկվելուց։

Իհարկե, կենդանակերպի նշանը չի որոշում մարդու բնավորությունը և չի կարող բացատրել նրա բոլոր սովորությունները։ Այն, թե որքան հեշտությամբ ենք ընդունում ուրիշների օգնությունն ու հոգատարությունը, մեծապես կախված է մեր կյանքի փորձից, դաստիարակությունից և շրջապատի մարդկանց հետ ունեցած հարաբերություններից։ Կարևոր է նաև, թե որքան ապահով և վստահ ենք մեզ զգում այդ հարաբերություններում։

Երբեմն «Ես ինքս գլուխ կհանեմ» խոսքերի հետևում իսկապես սեփական ուժերի նկատմամբ վստահությունն է։ Բայց երբեմն էլ՝ վախը, որը թույլ չի տալիս մարդուն լիարժեք զգալ, որ իրեն սիրում են, և որ դժվար պահին իր կողքին կանգնող կա։ Եվ պատահում է, որ օգնության կարիքն ընդունելը շատ ավելի մեծ համարձակություն է պահանջում, քան հերթական անգամ ամեն ինչ միայնակ հաղթահարելը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան

Մարիա Ստեփանյանը պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան է՝ երկար տարիների փորձով։ Նա չի հավատում կույր ճակատագրապաշտությանը․ փոխարենը խորությամբ ուսումնասիրում է մոլորակային շարժումները, նումերոլոգիան և կյանքի կրկնվող օրինաչափությունները՝ ընթերցողին տալով իրավիճակը ճիշտ հասկանալու, ներքին ռեսուրսները կառավարելու և սեփական պոտենցիալը բացահայտելու գործիքներ։

Մարիան հարցերին մոտենում է միայն թեմայի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո՝ համադրելով էզոթերիկ գիտելիքը, վերլուծական մտածողությունը և մարդու ներքին ընտրության կարևորությունը։

MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք հրաժարվում են օգնությունից, նույնիսկ երբ դրա կարիքն ունեն
Բնավորության 10 յուրահատուկ գծեր, որոնք մարդկանց բացառիկ են դարձնում (+տեսանյութ)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց