fbpx

Մեջբերումներ «Սրճարան աշխարհի եզրին» գրքից

«Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակը ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք»:

Մոտիվացնող գրքերի հեղինակ Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը, որը թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով, հասցրել է սիրվել նաև հայ ընթերցասերների կողմից: Գրքի հերոսը մի երիտասարդ է, որ փախչելով առօրյա կյանքի քաոսից՝ հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում: Գրքի սյուժեն այնպես է ընթանում, որ ընթերցողը չի հասցնում ձանձրանալ, այլ հակառակը՝ մի պահ իրեն պատկերացնում է հերոսի կարգավիճակում և մտածում, հեղինակի ձևակերպմամբ ասած, իր գոյության նպատակի մասին:

Այսօր առանձնացրել ենք գրքի այն հատվածները, որոնք, կարծում ենք, կհետաքրքրեն և կմոտիվացնեն նույնիսկ այն մարդկանց, ովքեր դեռ չեն հասցրել ընթերցել.

«Երբեմն օգտակար է լինում իրերին այլ տեսանկյունից նայելը»:

«Շատերի մոտ է ամեն ինչ կարգին, բայց որոշ մարդիկ փնտրում են ավելի գոհացնող մի բան, քան պարզապես «կարգին»-ն է, ավելի մեծ մի բան»:

«Մենք բոլորս սահմանափակված ենք մեր ընթացիկ փորձով և գիտելիքներով: Այստեղ կարևոր բառը «ընթացիկ»-ն է: Մարդկության պատմության ընթացքում այսօր ավելի քան երբևէ մեզ հասանելի են ամբողջ աշխարհի տեղեկատվությունը, մշակույթներն ու փորձառությունները: Երբ մենք փորձում ենք գտնել այն, ինչը կիրագործի մեր ԳՆ-ն (գոյության նպատակը), մեր սահմանափակումներն այսօր իրականում կապված չեն հասանելիության հետ: Դրանք կապված են այն սահմանափակումների հետ, որ ինքներս ենք մեզ վրա դնում»:

Տես նաև՝ Հրաշալի մեջբերումներ Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վեպից

«Եթե ներդաշնակության մեջ չես այն ամենի հետ, ինչ ուզում ես անել, կարող ես էներգիադ վատնել շատ այլ ավելորդ բաների վրա»:

«Ձեր կյանքը պարզապես բաղկացած է այն ամենից, ինչ մյուսներն են անում կամ ինչը մարդիկ ուզում են, որ դուք անեք»:

«Խնդիրը գիտակցելն է, որ ինչ-որ բան մեզ գոհացնում է, որովհետև մենք ենք որոշում, որ այն գոհացնող է, այլ ոչ թե որովհետև մեկ ուրիշն է մեզ այդ մասին ասում»:

«Գաղափարին ծանոթ լինելը դեռ բավարար չէ: Իմաստն այն է, որ իրականում այն կիրառես»:

«Միայն դու իսկապես գիտես, թե ինչ ես ուզում քո գոյությունից: Երբևէ թույլ մի տվեք երևույթներին կամ մարդկանց ձեզ հասցնել մի կետի, որտեղ կզգաք, որ այլևս վերահսկողություն չունեք ձեր սեփական ճակատագրի վրա: Ակտիվ եղեք ձեր ճանապարհն ընտրելիս, այլապես այն կընտրեն ձեր փոխարեն»:

Տես նաև՝ Աստվածաշնչյան 11 հզոր մեջբերումներ, որոնք կփոխեն ձեր կյանքը

«Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակը ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք»:

«Դու չես կարող վախենալ որևէ բան անելու հնարավորությունը կորցնելուց, եթե արդեն իսկ արել ես դա կամ եթե այդ բանը անում ես ամեն օր»:

Հրապարակման ներկայացրեց՝ Թամարա Դիլբարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.6 из 5 )
MediaMag
Մեջբերումներ «Սրճարան աշխարհի եզրին» գրքից
ԹԵՍՏ. մենք կասենք՝ քանի տարեկան եք դուք, միայն պատասխանեք այս 5 հեշտ հարցերին