fbpx

10 մեջբերում, որոնք ունակ են փոխել ձեր կյանքը

Իմաստություն, որ կարող է օգնության գալ այն ժամանակ, երբ ամեն ինչ վատ է և թվում է, որ ելք չկա։

Ծանր աշխատանքը՝ դա հեշտ աշխատանքների կուտակումն է, որոնք դուք ավարտին չեք հասցրել։

Ջոն Մաքսվել

Առաջ ես ասում էի. «հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի»։ Հետո ես հասկացա, որ գոյություն ունի միայն մեկ տարբերակ, որպեսզի ամեն ինչ փոխվի՝ պետք է փոխվես դու ինքդ։

Ջիմ Ռոն

Անհաջողությունը՝ ամեն ինչ նորից սկսելու հնարավորությունն է, միայն ավելի իմաստուն կերպով։

Հենրի Ֆորդ

Եթե պրոբլեմը կարելի է լուծել՝ պետք չէ անհանգստանալ։ Եթե պրոբլեմը անլուծելի է՝ անհանգստանալը անիմաստ է։

Դալայ Լամա

Աղքատը, անհաջողակը, դժբախտը և անառողջը նա է, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը։

Ռոբերտ Կիյոսակի

Կյանքում մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռ։ Բայց մարդն այդ ժամանակ հաճախ նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց չի լսում։

Մարկ Տվեն

Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում։ Հաջողության առավել ճիշտ ճանապարհը՝ անընդհատ կրկին ու կրկին փորձելն է։

Թոմաս Էդիսոն

Ես չեմ պարտվել։ Ուղղակի գտել եմ 10 000 տարբերակ, որոնք չեն աշխատել։

Թոմաս Էդիսոն

Եթե նույնիսկ շատ տաղանդավոր եք և մեծ ջանք եք թափում, որոշ արդյունքների համար ժամանակ է պահանջվում՝ դուք երեխա չեք ստանա մեկ ամսից, եթե նույնիսկ ստիպեք հղիանալ իննը կնոջ։

Ուորեն Բաֆեթ

Ես դա ուզում եմ՝ նշանակում է դա կլինի։

Հենրի Ֆորդ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 մեջբերում, որոնք ունակ են փոխել ձեր կյանքը
Մարդու կողմից երբևէ նկարահանված ամենամեծ սպիտակ շնաձուկը (տեսանյութ)