fbpx

8 բան, որ կօգնեն գրավել Ձեր երազանքի տղամարդուն

Հնարավոր չէ այնպես անել, որ որևէ մեկը ստիպողաբար սիրի Ձեզ: Բայց եթե Ձեր մեջ նշմարվում է թեկուզ շատ փոքր համակրանքի կայծ՝ դուք կարող եք գրավել այդ տղամարդուն: Դուք ուղղակի պետք է իմանաք այս 8 շատ օգտակար բաները․

1. Երբեք մի գործեք իմպուլսիվ

Այո, դա հեշտ չէ: Երբեմն կարող է թվալ, որ դուք ուղղակի ունակ չեք դիմանալ, բայց հավատացեք, դա միայն օգտակար կլինի ինչպես Ձեր, այնպես էլ նրա համար: Որքան էլ որ ցանկանաք անմիջապես արձագանքել ինչ-որ մեկի սադրանքներին, եթե Ձեր մեջ գտնեք բավարար կամք, որպեսզի մի փոքր կանգ առնեք և իրավիճակին մոտենաք որպես խելամիտ մարդ՝ դա կդարձնի Ձեզ բավական գրավիչ զուգընկեր իսկական տղամարդու աչքերում:

Ինքներդ մտածեք՝ արդյո՞ք  չէիք ցանկանա հարաբերությունների մեջ լինել մի մարդու հետ, ով հանգիստ և հավաքված է մնում յուրաքանչյուր իրավիճակում՝ կարևոր չէ, թե որքան խելագար է այն թվում: Ահա և փորձեք դառնալ այդպիսի մարդ Ձեր ընտրյալի համար:

2. Երբեք մի թաքցրեք Ձեր խելքը

Իհարկե ռոմանտիկ գործերում գեղեցկությունը նույնպես կարևոր է, բայց միայն սկզբնական ձգողության համար: Բայց պատճառներից մեկը, որ տղամարդը կարող է  ցանկանալ կյանքն անցկացնել մեկ կնոջ հետ, ավելի շուտ կայանում է նրանում, թե որքան խելացի է այդ կինը: Այն, թե որքան լավ է նա կարողանում տանել զրույցը և թե որքան մոտ են Ձեր հետաքրքրությունները:

Այնպես որ, երբեք մի թաքցրեք Ձեր խելքը, որովհետև իսկական տղամարդիկ խելացի կանանց համարում են չափազանց ձգող և սեքսուալ:

3. Միշտ ազնիվ եղեք

Որքան էլ որ սիրեք միմյանց, հարաբերությունները երկար չեն տևի, եթե զուգընկերների մեջ չլինի փոխադարձ վստահություն: Իսկ այդ վստահությանը, իր հերթին, կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դուք ազնիվ և բաց լինեք միմյանց հանդեպ: Հավատացեք, եթե դուք ոչինչ չթաքցնեք Ձեր ընտրյալից, նա նույնկերպ էլ կպատասխանի Ձեզ:

Բացի դրանից, եթե ինչ-որ մեկը իրոք Ձեզ դուր է գալիս և Ձեզ համար միևնույն չէ, թե ինչ կմտածի նա՝ ինչո՞ւ չսկսկել հարաբերությունները ազնվությունից: Հավատացեք, նա առավել քան դրան արժանի է:

4. Հոգ տարեք նրա մասին

Դա չի նշանակում, որ դուք պետք է «փշի-փշի» անեք նրա հետ, ինչպես փոքրիկ երեխայի հետ, և անեք նրա փոխարեն այն, ինչ ինքն էլ կարող է անել: Դուք ուղղակի պետք է հոգ տանեք նրա բարեկեցության համար: Եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք և աջակցում եք ամեն ինչում, նա իրեն իրոք սիրված է զգում: Դա ունակ է իսկական հրաշքներ գործել՝ և նրա ինքնավստահության և ընդհանուր առմամբ հենց Ձեր հարաբերությունների համար:

5. Ցուցաբերեք հումորի զգացում

Եթե դուք հումորի զգացումը համարեք անտեղի ինչ-որ բան՝ կյանքը կդառնա անհավանական անհամ և տաղտկալի: Աշխատեք, որպեսզի Ձեր կյանքը չդառնա չափազանց լուրջ, և միշտ պատրաստ պահեք 1-2 հումոր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի լիցքաթափել իրավիճակը, եթե այն հանկարծ թեժանա:

Եթե դուք Ձեր մեջ պահպանեք հումորի զգացումը՝ նույնիսկ կյանքի ամենասև գիծն ավելի հեշտ կանցնի, չազդելով Ձեր հարաբերությունների վրա:

6. Հարգեք ինքներդ Ձեզ

Հարաբերություններում ամենակարևոր բաներից մեկը՝ փոխադարձ հարգանքն է: Եվ ասեք խնդրեմ, մի՞թե զուգընկերը կհարգի Ձեզ, եթե դուք չհարգեք ինքներդ Ձեզ: Երբեք մի վերաբերվեք Ձեզ անհարգալից, և երբեք մի զրկեք Ձեզ նրանից, ինչի լիարժեք իրավունքն ունեք:

Հիշե՛ք՝ առողջ ինքնագնահատականն ու ինքնահարգանքը չեն դարձնի Ձեզ նարցիս: Դուք պետք է ուղղակի կարողանաք գտնել ոսկե միջինը:

7. Ցուցաբերեք բարություն և կարեկցանք

Որքան էլ որ գեղեցիկ լինի պոտենցիալ զուգընկերը՝ ոչ ոք երկար չի հանդուրժի նրան իր կողքին, եթե արտաքին թաղանթի տակ թաքնված լինի սարսափելի մարդ: Այնպես որ փորձեք միշտ լինել բարի և կարեկցանքով լի: Եվ ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություններում, այլ նաև շրջապատի բոլոր մարդկանց հանդեպ:

Այս աշխարհը բարության կարիք ունի: Եվ երբ Ձեր ընտրյալը տեսնի դա Ձեր մեջ՝ նա անպայման կցանկանա շատ երկար մնալ Ձեզ հետ: Չկա այնպիսի մարդ, ում դուր չգա բարությունը և կարեկցելու ունակությունը:

8. Եղեք առավելագույնս ռոմանտիկ

Ակնհայտ է, որ եթե դուք ցանկանում եք Ձեր կյանքն անցկացնել այդ տղամարդու հետ՝ նշանակում է նա առանձնահատուկ և յուրահատուկ մարդ է: Ուրեմն հոգ տարեք, որպեսզի նա այդ մասին իմանա: Հավատացեք, որքան շատ շրջապատեք նրան Ձեր սիրով և հիացմունքով, այնքան ավելի շատ նա կուզենա նույնն անել Ձեզ համար: Այնպես որ դա լիովին անպարտելի տարբերակ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag