fbpx

Իրերի էներգետիկան: Ո՞ր իրերն են անհրաժեշտ շուտափույթ կերպով հեռացնել տանից և որոնք թողնել

Բոլոր իրերը, որ գտնվում են մեր տանը՝ ունեն որոշակի էներգետիկա, որն անմիջականորեն ազդում է մեզ վրա: Անկախ նրանից՝ նո՞ր են այդ իրերը, թե՞ ոչ, գնվա՞ծ, թե՞ նվիրված՝ դրանք բոլորը ստեղծում են տան ընդհանուր մթնոլորտը: Որպեսզի տանը երջանկություն և բարեկեցություն տիրի՝ պետք է իմանալ, թե ո՞ր իրերը կարելի է պահել տանը և որոնք շատ շուտ դեն նետել:

Դրական էներգետիկայով իրեր

1. Ծաղկող տնային բույսեր

Ծաղկող տնային բույսերն ունակ են ոչ միայն զարդարել տունը, այլ նաև չեզոքացնել բացասական էներգիան: Որպեսզի ծաղիկները օգնեն ձեզ տան մաքրման հարցում, նրանց մասին անընդհատ պետք է հոգ տանել:

2. Կենդանիների մորթիներ

Կենդանիների մորթիներն ունեն շատ լավ էներգետիկա և նպաստում են բարեկեցությանը: Նաև համարվում է, որ դրանք պաշտպանում են տունն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ: Նաև դրանք կարելի է տեղադրել գրասենյակում՝ եկամուտը մեծացնելու համար:

3. Ասեղնագործ բարձեր

Հին ժամանակներից՝ ասեղնագործված բարձերը համարվել են տնային թալիսման: Եթե ասեղնագործված են ծաղիկներ՝ ապա դրանք պաշտպանում են առողջությունը, եթե մարդիկ կամ կենդանիներ՝ պաշտպանություն վտանգից, եթե տարատեսակ բնապատկերներ՝ դա բերում է հաջողություն գործերում:

4. Չորացրած ծաղիկներ

Չորացրած ծաղիկները ոչ միայն տան դեկորի գեղեցիկ մաս են, այլ նաև լավ թալիսման: Գոյություն ունեն բազմաթիվ վիճելի կարծիքներ տան չորացրած ծաղիկների առումով, բայց իրականում դրանք չեզոքացնում են բացասական էներգիան: Բացի դրանից, դրանք ձգում են բարեկեցություն, հարստություն և առողջություն: Իզուր չէր, որ նախկինում յուրաքանչյուր գյուղական տանը խոտերի փնջերը կախում էին առաստաղից:

5. Կենդանիների արձանիկներ

Կենդանիների արձանիկները համարվում են էներգիան մաքրող հրաշալի միջոց: Փղերը համարվում են բարեկեցության ունիվերսալ խորհրդանիշ:

Իրեր բացասական էներգետիկայով

1. Հին հողաթափեր

Հին, քրքրված հողաթափերը ձգում են բացասական էներգիան: Եթե տնային կոշիկը մաշվել է՝ այն հարկավոր է դեն նետել:

2. Փաթաթվող բույսեր

Կենդանի բույսերը, որոնք տարածվում են պատերով՝ ձգում են տարբեր հիվանդություններ: Դրանք չպետք է գտնվեն տանը: Եթե դուք ունեք այդպիսի բույս, ապա լարերից կարկաս պատրաստեք և ցողունները դասավորեք այնպես, որպեսզի դրանք ծաղկամանի մեջ գունդ կամ մեկ այլ ֆիգուրա կազմեն: Իսկ եթե փաթաթվող բույսերը գտնվում են տան արտաքին հատվածում, ապա դա լավ է: Այն ծառայում է որպես պաշտպանիչ:

3. Պալմա

Շատերն են սիրում պալմա, քանի որ դրանք հրաշալի կերպով զարդարում են յուրաքանչյուր ինտերիեր: Ինքնուրույն այդպիսի բույս գնել կարելի է, իսկ ահա ինչ-որ մեկից նվեր ստանալ՝ պետք չէ: Համարվում է, որ նվիրված պալման դժբախտություն է բերում:

4. Կոտրված ամաններ

Դեֆեկտներով յուրաքանչյուր աման կամ բաժակ չպետք է գտնվի տան մեջ: Որքան էլ այն ձեզ դուր գա, եթե ամանը կոտրված է կամ ճաքած՝ այն պետք է դեն նետել առանց ափսոսանքի: Ամանը խորհրդանշում է ընտանիքը, այդ իսկ պատճառով թերությունները կարող են առաջ բերել պրոբլեմներ հարաբերություններում:

5. Փշատերև բույսեր

Փշատերև բույսերի ճյուղերը կարելի է տանը պահել միայն ամանորյա տոներին: Տարվա մնացած հատվածներում դրանք տանը պահելը համարվում է վատ նշան: Հնարավոր են պրոբլեմներ կապված առողջության հետ:

Հավատալ այս ամենին, թե ոչ՝ որոշում եք ինքներդ: բայց այժմ դուք գիտեք, թե որ իրերն են համարվում բարեբեր և որոնք են տուն բերում բացասականը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Իրերի էներգետիկան: Ո՞ր իրերն են անհրաժեշտ շուտափույթ կերպով հեռացնել տանից և որոնք թողնել
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանները. բոլորի վարկանիշը