fbpx

Մարդու կյանքի 12 խորհրդավոր շրջափուլերը

Ամբողջ կյանքի ընթացքում, մենք բոլորս անցնում ենք 12 փուլ, որոնք համապատասխանում են Կենդանակերպի նշաններին:

Նայեք, թե ինչպես է իրականանում Ձեր կյանքի ծրագիրը, և արեք Ձեր եզրահանգումները:

0-7 տարեկան

Այս տարիքում կյանքի նշանակետը շարժվում է ամենաժիր՝ Խոյի նշանի ներքո։ Երեխաները լի են էներգիայով, իրենք անհանգիստ են ու հետաքրքրասեր, ցանկանում են իմանալ ամեն բան, և գոյություն չունի այդպիսի ուժ, որը կարող է կանգնեցնել նրանց։

Եվ պետք չէ զսպել երեխային այդ տարիքում, հակառակը՝ պետք է ազատություն տալ նրան, չէ՞ որ իր համար շատ կարևոր է ինքնահաստատվել և ցույց տալ ունակությունները։

Ծնողներին անհրաժեշտ է միայն սիրո և կարեկցանքի զգացողություն ներշնչել երեխային, թույլ չտալ, որպեսզի զարգանա էգոիզմն ու դաժանությունը։ Խոյի և այս տարիքի կարգախոսն է «ես ուզում եմ»։ Թույլ մի տվեք երեխային վնասել կենդանիներին և նեղացնել ուրիշ փոքրիկներին, սովորեցրեք պաշտպանել բնությունը, դաստիարակեք կամքի ուժը։

7-14 տարեկան

Կյանքի նշանակետը տեղափոխվում է դեպի Ցուլի նշան։

Անձնատուր մի եղեք երեխայի բոլոր նյութական ցանկություններին և կամակորություններին։ Այս փուլում անհրաժեշտ է սովորեցնել վերահսկել էմոցիաները, հատկապես զայրույթն ու ագրեսիան։ Ցանկալի է զարգացնել և մարզել հիշողությունը։

Փորձեք հանգիստ, բայց խստորեն կառուցել պատանու շրջապատը, քանի որ այս տարիքում երեխայի մոտ կուտակվում է ամբոխի բացասական էներգետիկան, ինչը կարող է հետագայում արտահայտվել դաժանությամբ և շրջապատի նկատմաբ անհանդուրժողականությամբ։

Նույնպես կարևոր է ուսուցման համակարգի հիմքերը։ Այս տարիքում բավականին հեշտ է սեր ներշնչել արվեստի և էսթետիկայի նկատմամբ։ Ճիշտ ժամանակն է երաժշտական և գեղարվեստական դպրոցներում սովորելու համար։

Իսկ 13-14 տարեկանից պետք սերմանել և ձևավորել նախնիների և արմատների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը։ Կարելի է նույնիսկ փիլիսոփայել։

15-21 տարեկան

Նշանակետը շարժվում է դեպի Երկվորյակների նշանը։

Ժամանակն է ակտիվորեն զարգացնել ինտելեկտը և ինքնուրույն մտածելակերպը։ 15-16 տարեկանում մարդը ինտեգրվում է հասարակության մեջ, որտեղ կան օրենքներ և կանոններ, որոնք պետք է սովորել և հետևել։ Անհրաժեշտ է վերացնել անպատասխանատվությունը, բամբասանքը և շահարկելու ցանկությունը։

Ծնողներն արդեն պետք է զբաղվեն սեռական դաստիարակությամբ, այլապես իրենք ինքնութրույն ամեն բան կիմանան։

Այս տարիքում օգտակար է հաճախ ճանապարհորդել, ճանաչել այլ երկրների մշակույթը, տարատեսակ տեղեկատվություն կլանել։

21-28 տարեկան

Կյանքի նշանակետը՝ Խեցգետին:

Սա շատ կարևոր փուլ է ցանկացած մարդու կյանքում։ Կարևորագույն խնդիրն է՝ ներաշխարհի կատարելագործումը, սեփական արժեքների համակարգի ձևավորումը։

Ինքնադիտողությամբ և հոգևոր կատարելությամբ զբաղվելիս մարդը պետք է փորձի ազատվել շատ բացասական հատկություններից՝ անվստահությունից, շրջապատից մեկուսացումից, ագահությունից։

Ամենակարևորն է հաղթահարել 25-26 տարեկանի շեմը, երբ մարդը ցանկանում է ամեն բան թողնել և սկսել նորից։ Այս տաիքում շատ բարդ է ճիշտ որոշում կայացնել, քանի որ շատերն արդեն ընտանիք են կազմել։

Սխալներից խուսափելու համար հարկավոր է ամուր հոգևոր կապեր հաստատել ծնողների և պարզապես մեծահասակ ազգականների հետ։ Բարդ իրավիճակներում իրենք իսկապես կարող են հասնել օգնության և խոսքով, և գործով։

25-26՝ այս տարիքը բարենպաստ է երեխաներ ունենալու համար, քանի որ երեխաները ընդօրինակում են ծնողների լավագույն հատկանիշները։

28-35 տարեկան

Կյանքի նշանակետը Առյուծի նշանի ներքո։

Սկսում է արտահայտվել արկածախնդրության, ալկոհոլիզմի, թմրամոլության հանդեպ միտումը։ Ոչ բոլորը կարող են դիմադրել այդ տարիքի էներգիայի ներհոսքին և շատերը սկսում են անիմաստ վատնել այն ։

Գայթակղությունների դեմ լավագույն միջոցն է փիլիսոփայության ուսումնասիրությունը, գրքերի ընթերցանությունը, որոնք հոգու մաքրության և բարոյականության աճ են ապահովում։ Կարևոր է ընտրել ճիշտ փիլիսոփայություն, և ոչ թե ընդգրկվել աղանդավորների շարքերում։

Շրջադարձային է 32 տարեկանի շեմը։ 28 տարեկանից սկսած ընտանեկան խնդիրները երկրորդ պլան են անցնում, և կարևոր է դառնում սեփական գործը։ Մարդը սկսում է արտահայտվել կոլեկտիվում, որպեսզի իրեն նկատեն և գնահատեն։ 29 տարեկանում առաջին անգամ մարդը ամփոփում է անցած տարիների արդյունքը։

Կանանց համար շատ կարևոր է 32 տարեկան հասակը։ Զգացմունքների փոփոխության ժամանակն է։ Այս տարիքում են հաճախ լինում ամուսնալուծությունները և նոր սիրային կապեր են ստեղծվում։ Սակայն նոր զգացմունքները կարող են շատ կարճ տևել, և ցանկալի է լավ մտածել, վերլուծել անցյալը և կտրուկ քայլերի չդիմել։

35-42 տարեկան

Կյանքի նշանակետը մոտենում է Կույսի նշանին։

Գալիս է այն ժամանակը, երբ արդեն պետք է դուրս հանել էնէրգիայի մեծ մասը, որը կուտակվել է նախորդ փուլում։ Հստակություն է հարկավոր ցանկացած խնդրի լուծման հարցում։

Բարենպաստ փուլ է պրոֆեսիոնալ զարգացման և հաշվարկով ամուսնությունների համար։

37-38 տարեկան հասակում ճակատագրական փորձություն է սպասվում։ Սա կենդանակերպի նշանների համապատասխանելիության առաջին քննությունն է։

Եթե դուք չեք կատարում կյանքի Ձեր ծրագիրը, ապա Ձեզ պատիժ է սպասվում կյանքի տարբեր խնդրների տեսքով․ Դուք կարող եք զրկվել աշխատանքից, հիվանդանալ, դավաճանված լինել։

Այս փուլում հարկավոր է ուշադրություն դարձնել սեփական առողջությանը։ Հատուկ ուշադրութուն դարձրեք սննդակարգին։

Կույսերը մեծ հասակում կարող են տհաճ հատկություններ ցուցաբերել․ մանրախնդրություն, ժլատություն, արհամարհանք։ Բայց պատրաստվեք կյանքի ամենակարևոր փուլին՝ 42 տարեկան հասակին։ Սա ուրանի կիսաշրջանն է, երբ կյանքի կետը հատում է կյանքի էկվատորը։ Այս տարիքում շատերը փորձում են կտրուկ փոխել կյանքի ընթացքը։

42-49 տարեկան

Կյանքի նշանակետը Կշեռքի նշանի ներքո։

Այս փուլում մարդն ամբողջովին տրվում է 42 տարեկանում ընտրած գործին։ Այն ինչ կուտակվել է կյանքի ընթացքում արդեն վերլուծված է, կանոնակարգված և սպասում է իրականացմանը։

Կշեռքի մոլորակը Վեներան է։ Հենց այն է տնօրինում մարդուն իր բոլոր ձգտումների և ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու ցանկության հարցերում։

Այս փուլում պետք է հաստատել սոցիալական կապերը, նոր աշխատանք գտնել, ցույց տալ կազմակերպչական ունակությունները և վերացնել բացասական հատկությունները։

49-55 տարեկան

Կարիճի ժամանակն է։

Բարդ և կրիտիկական փուլ է ցանկացած մարդու կյանքում, հատկապես կանանց։ Ստիպված ես լինում փոխել վաղուց կարծրացած սկզբունքները, ինչը շատ բարդ է։ Շատերի մոտ այս փուլում զարգանում են ուռուցքային հիվանդությունները, հատկապես՝ 52 տարեկանում նկատվում է սեռական անբավարարվածության սրացում։

Կարիճի տարիքում մարդը օժտված է ինքնակործանման հսկա ուժով և հաճախ նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն բան կորցնել։ Անհրաժեշտ է վերահսկել սեփական էմոցիաները, ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաքննադատությամբ։ Հաճախ է պետք շփվել ընկերների հետ, զբաղվել ստեղծագործական կամ կոլեկտիվ գործունեությամբ։

56-63 տարեկան

Այս տարիքում նշանակետը շարժվում է դեպի Աղեղնավորի նշանը։

Մարդը սկսում է ձգտել փիլիսոփայության կամ կրոնի։ Շատերի մոտ ուսման ծարավ է նկատվում, որն իրենք չեն հասցրել ժամանակին։ Սակայն, որպես կանոն, դա չի հաջողվում։ Մի քանի ոլորտից կառչելով՝ մարդն իրականում չի հասնում արդյունքի։ Փորձեք ընտրել մեկ ոլորտ և խորապես ուսումնասիրել այն։

56 տարեկանում մարդը ևս մեկ անգամ փորձություն է անցնում։ Այստեղ պարզ երեևում են բոլոր սխալները, որոնք թույլ ենք տվել 37-38 տարեկանում։

63-70 տարեկան

Կյանքի նշանակետը Այծեղջյուրի նշանի ներքո։

Վերջին շանսն է մոտենում։ Հենց 63 տարեկանում տեղի է ունենում մարդու վերջին ընտրության հնարավորությունը, երբ նա ցանկության դեպքում կարող է փոխել ամեն բան։ Նա, ով սխալ ընտրություն է կատարում հեռանում է կյանքից կամ խիստ կոտրվում։ Հատկապես սա վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ձգտում են նոր ընտանիք ստեղծել՝ 90 տոկոս դեպքերում դա չի ստացվում։

Այծեղջյուրի տարիքում անհրաժեշտ է հրաժարվել որոշակի կարծրատիպային ընկալումներից, վերջնական ձևավորել կյանքի ուղին և հստակ գնահատել ցանկացած երևույթը։

70-77 տարեկան

Ջրհոսի ժամանակն է։

Ժամանակն է կյանքը փիլիսոփայական հայացքով ընկալելու։ Ամբողջ կյանքի ընթացքում մարդը փոխում է շրջակա աշխարհի նկատմամբ իր տեսանկյունը։

Մանուկ հասակում մենք ասում ենք «ես», պատանեկան հասակում ՝ «ես և աշխարհը», հասուն հասակում՝ «աշխարհը և ես», Ջրհոսի տարիքում ասում ենք՝ «աշխարհ»

Ջրհոսի ժամանակը՝ մենակությունը, կամ երկրորդ կեսի հետ վայելելու ժամանակն է, քանի որ կյանքի ծրագիրն այլևս կատարված է։

77-84 տարեկան

Կյանքի նշանակետը շարժվում է դեպի Ձկների նշանը։

Ավարտվում է կյանքի փուլը։ Մարդուն ամեն բան պարզ է, նա զգում է կապը բնության հետ։ Գալիս է հոգևոր, տիեզերական ներդաշնակությունը: Մարդը վայելում է կյանքը։

Եթե մենք լիարժեք կյանք ենք ապրել, օգտագործել ենք բոլոր շանսերը, ապա 70-ից հետո կյանքը դեռ նոր է սկսվում։

Ամերիկյան հոգեթերապևտ Կ․ Վիթակերի խոսքերով՝ «Բերնարդ Շոուն ասել է, որ պատանեկությունը այնքան գեղեցիկ ժամանակ է, որ ամոթ է օգտագործել այն պատանեկության տարիներին։ Ես այստեղ կավելացնեմ՝ ծերությունը այնքան գեղեցիկ ժամանակ է, որ ամոթ է սպասել այն այդքան երկար»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդու կյանքի 12 խորհրդավոր շրջափուլերը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք անցնել հայերեն հնչյունաբանության այս թեստը