fbpx

7 հետաքրքիր փաստ միմիկաների մասին

Մարդու միմիկան՝ ունիկալ երևույթ է, միայն մեզ մոտ է, որ դեմքի էքսպրեսիաների քանակը հաշվարկի չի ենթարկվում: Մենք հավաքել ենք ամենահետաքրքիր փաստերը միմիկաների մասին և կցել դրանց հետ աստղերի մասնակցությամբ վառ օրինակներ.

Ինչո՞վ է տարբերվում կանացի և տղամարդկային ժպիտը

Ժպիտը՝ տղամարդու համար լավագույն միջոցն է ցուցադրելու, որ նա տիրապետում է ինքն իրեն յուրաքանչյուր իրավիճակում: Կանանց մոտ ժպիտը շատ ավելի ճշմարտացի է և առավել հաճախ համապատասխանում է փաստացի տրամադրությանը: Ի դեպ, դրական  էմոցիաները, ցավոք, շատ ավելի կարճ են, քան բացասականները:

Հետաքրքիր փաստ զարմանքի մասին

Զարմանքը ամենակարճ էմոցիաներից մեկն է: Հաճախ այն կարող է տևել բառացիորեն մի քանի վայրկյան: Բայց ոչ Էմմա Ուոթսենի դեպքում:

Անկեղծություն vs. ֆալշ

Մարդկային էմոցիաների անկեղծության մասին կարող է խոսել դեմքի համաչափությունը:  Որքան ֆալշ է զգացմունքը, այքան ավելի մեծ կլինի դեմքի աջ և ձախ կողմերի միմիկաների տարբերությունը:

Ունիկալ արհամարանք

Ի դեպ, արհամարանքը միակ էմոցիան է, որի դեպքում գործի է դրվում դեմքի միայն մեկ հատված: Այն արտահայտվում է բերանի մեկ անկյան միմիկական կորությամբ կամ բարձրացրած ունքով:

Գոյություն ունի միմիկայի երեք տեսակ

Բացի չգիտակցված միմիկայից, որը այլ մարդկանց հետ փոխհարաբերվելուց սովորական երևույթ է, գոյություն ունի գիտակցված միմիկա՝ այն կիրառում են դերասանները, և նաև կեղծ միմիկա՝ երբ մտածված փորձում են ձեզ խաբել: Լուսանկարիչ Հովարդ Շուլցը խնդրել է հայտնի դերասաններին պատկերել միմիկա այն իրավիճակների համար, որը նա նկարագրել է: Եվ Հյու լորին հերթական անգամ ապացուցեց իր աներևակայելի դերասանական տաղանդը:

Ռուսաստանում գոյություն ունի միմիկայի և ժեստերի թատրոն

Միմիկայի և ժեստերի թատրոնը միակն է Ռուսաստանում և միակ պրոֆեսիոնալ համրերի թատրոնը աշխարհում: Թատրոնի յուրօրինակությունը կայանում է ժեստերի լեզվի և միմիկայի վառ բեմական արտահայտուման մեջ, որոնք փոխարինում են խոսքին:

Ինչպես «Բարելավել» սեփական միմիկան

Սեփական միմիկան ավելի արտահայտիչ դարձնելու համար, ամեն օր հայելու առաջ արտահայտեք էմոցիոնալությամբ իրարից տարբերվող (ուրախության, ատելության, տխրության և զարմանքի) արտահայտություններ:

Աղբյուրը՝ life.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
7 հետաքրքիր փաստ միմիկաների մասին
Միջնակարգ կրթության ԹԵՍՏ – ստուգում․ 10 հարց բազային առարկաներից