fbpx

Արտաքին աշխարհի ազդեցության մասին

Ի՞նչ է պետք մարդուն աշխարհից ու այլ մարդկանցից: Ինչու՞ են մեզ ուրիշներն անհրաժեշտ…

Ի՞նչ է պետք մարդուն աշխարհից ու այլ մարդկանցից: Ինչու՞ են մեզ ուրիշներն անհրաժեշտ: Իհարկե ես չեմ պատրաստվում անդրադառնալ բոլորին հայտնի` հասարակական կյանքի ու կոլեկտիվիզմի ֆունկցիոնալ նշանակության հարցին: Ես կասեմ ընդամենը մի պարզ բան` մեզ աշխարհի հետ մեր ներաշխարհին համապատասխան երկխոսություն է պետք ինչպես արվեստի, կրթության, այնպես էլ այլ մարդկանց միջոցով: Արտաքին աշխարհի հետ երկխոսությունը մեր ներաշխարհի համար յուրահատուկ սննդի դեր է կատարում. այն ամրապնդում է մեր մտքերն ու համոզմունքները, զգացմունքները, մտածելու ձևը, նպաստում է մեր ներաշխարհի հետ համահունչ նոր մտքերի ու գաղափարների ձևավորմանը… Այն սնունդ է մեր աշխարհի համար, ուստի այն օգնում է պահպանել և զարգացնել մեր ներաշխարհը, այլ խոսքերով` մեր էությունը: Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մենք հայտնվում ենք միայն այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր ի վիճակի չեն ապահովել մեզ մեր ներաշխարհին համապատասխան երկխոսությամբ, հակառակը` նրանք ապահովում են մեզ երկխոսություն` հակասող մեր ներաշխարհին, կործանարար մեր ներաշխարհի համար, վնասակար և թունավոր սնունդ մեր էության համար… Ի՞նչ է կատարվում այս դեպքում: Այստեղ ես կհիշեմ իմ` մարդկանց բազմաթիվ դասակարգումներից մեկը` մարդկանց բաժանումը` ինքնավերլուծության հակում ունեցողների և չունեցողների: Երկրորդները իրենց կողմից իսկ չգիտակցված կերպով կսկսեն փոխվել, կորցնել իրենց նախկին արժեքները և ձևավորել նորերը… Ձևավորել նոր, ուրիշ էություն` բոլոր մարդկանց աչքերում… Իսկ ինքնավերլուծության հակում (և առհասարակ` վերլուծության) ունեցող մարդիկ երկար կդիմադրեն` չեն ընդունի վնասակար և թունավոր սնունդն իրենց էության համար, կփնտրեն այլ սնունդ` գրքերի և արվեստի տարբեր տեսակների մեջ: Բայց ներաշխարհի պահպանման այդ եղանակը երկար ժամանակ չի կարողանա արդարացնել իրեն… Ներաշխարհի թերսնուցումը կլինի անխուսափելի… Եվ ներաշխարհը կսկսի սպառվել… Ինչպես անգամ ֆինանսապես ամենահարուստ մարդը կսպառի իր հարստությունը, եթե դրամապանակը երկար ժամանակ չհամալրվի, այնպես էլ կփոխվի անգամ ամենահարուստ ներաշխարհն ունեցող մարդն իր էությամբ…

Արտաքին միջավայրի ազդեցությունն անխուսափելի է… Որքան էլ մենք դիմադրենք, լինենք համառ ու կայուն մեր դիրքորոշումներում` անխուսափելի է:

Ժամանակը դա միշտ կկարողանա ապացուցել…

Ուստի պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինել մարդկանց ընտրության հարցում… Ամենօրյա շփում ապահովող բոլոր մարդկանց…

Ես նկարագրեցի, թե ինչ ազդեցություն են ունենում այլ մարդիկ ձևավորված և կայացած մարդու էության վրա և անգամ` ինքնավերլուծության հակված մարդու… Կարծում եմ ավելորդ կլինի խոսել դեռևս չձևավորված ներաշխարհների մասին…

Այնուամենայնիվ, թե´ ադեկվատ ներաշխարհի կառուցման, թե´ այն պահպանելու կամ վերակառուցելու համար մի բան է անհրաժեշտ. մարդկային տարբեր տեսակների առկայություն կյանքում` տարբեր աշխարհայացքներով, մտահորիզոններով, միանգամայն տարբեր. սահմանափակ մտահորիզոնով մարդիկ` օժտված միայն հասարակությունում գերիշխող արժեքների վերարտադրության հնարավորությամբ, արվեստի տարբեր ճյուղերի տիպիկ ներկայացուցիչներ, գիտնականներ… Թե´ ներքին ազատություն ունեցող և թե´ հասարակական կապանքների մեջ ապրող, տարբեր աշխարհների պատկանող մարդիկ…

Միայն այս բազմազան սննդի մեջ մարդ կարող է առանց պարտադրանքի գտնել իրենը` իսկականը, ներդաշնակն ու հարմարավետն իր համար… Գտնել ու պահպանել… Նա, ով դեռ չի գտել, այս պայմաններում վստահաբար և կնկնում եմ` առանց պարտադրանքի կգտնի, իսկ նա, ով գտել է, այսպիսի բազմազանության մեջ ավելի լավ, քան այլ պայմաններում, կկարողանա ամրապնդել իրենը:

Արմինե Հակոբյանի «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Արտաքին աշխարհի ազդեցության մասին
Մեյսի՝ աշխարհի ամենափոքրիկ շունը