fbpx

5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն մեր կյանքը 5 տարուց

.IBM ընկերությունը հրապարակել է 5 ինովացիաների հերթական ցուցակը, որոնք իրենց ազդեցությունը կունենան մեր կյանքի վրա մոտակա 5 տարում:

2006 թվից սկսած, ամեն տարի դեկտեմբերին IBM-ի հետազոտողները կանխատեսումներ են անում «5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն մեր կյանքը 5 տարուց»: 2012-ին մասնագետները հայտարարեցին, որ հիմնական տենիկական նվաճումները կփոխեն մեր 5 զգայարանները:

Ապագայի տեխնոլոգիաներ: 5 զգայարան:

1. Շոշափում՝ տակտիլային զգայական համակարգ

Տակտիլային փոխադարձ կապի որոշ տեսակներ մեզ արդեն ծանոթ են՝ օրինակ, ռոբոտացված ձեռք, որը փոխանցում է ճնշում, վիդեոխաղեր, որոնք փոխանցում են թրթիռներ (վիբրացիա),  իսկ սենսորային վահանակները օգնում են մեզ ղեկավարել մեր սարքավորումները:

.

5 տարուց մենք կարող ենք.

  • զգալ և դիպչել այն ամենին ինչ մենք գնում ենք ինտերնետ խանութներից:
  • հեռախոսի էկրանից զգալ կտորի տեսակն ու տեքստուրան
  • բժիշկները խելախոսների օգնությամբ կկարողանան անմիջական հետազոտություն կատարել՝ գտնվելով հիվանդից շատ հեռու:

2. Տեսողություն: Պատկերի ճանաչում

Ժամանակակից համակարգիչները չեն կարողանում լուսանկարից հասկանալ բովանդակությունն ու լուսանկարի կոնտեքստը: Նրանք հիմնվում են լուսանկարի վերնագրի կամ թեգերի վրա, որոնք մենք ենք նշանակում:

.

մոտակա 5 տարում համակարգիչները կկարողանան.

  • վերլուծել և հասկանալ հազարավոր լուսանկարների բովանդակությունը
  • սքանավորել բժշկական լուսանկարները, որպեսզի սկզբնական շրջանում ի հայտ բերեն պրոբլեմը (տրոմբեր, քաղցկեղ):
  • հայտնաբերել աղետի գոտիները՝ վերլուծելով սոցիալական ռեսուրսներում ներբեռնված լուսանկարները
  • անվտանգության տեսախցիկներով հայտնաբերել պոտենցիալ վտանգը:

3. Լսողություն: Ձայնի ճանաչում

Ապագայի տեխնոլոգիաները կկարողանան հասկանալ ձայնը այնպես, ինչպես հասկանում է այն մեր գլխուղեղը: Նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն իսկ գոյություն ունեն, ինչպես օրիանկ՝ Siri հավելվածը, որը ճանաչում է խոսքը, պատասխանում է հարցերին և խորհուրդներ տալիս:

.

5 տարուց մենք կկարողանանք.

  • հասկանալ երեխայի լացի նշանակությունը և շան հաչոցը խելախոսների վրա տեղադրված հավելվածների օգնությամբ
  • կանխագուշակել սողանքները և ջրհեղեղը, հատուկ սենսորների օգնությամբ, որը որսում է ամենաչնչին շարժման ալիքներ:

4. Համ: Ծրագրեր, որոնք թույլ կտան ստեղծել ունիկալ կերակրացանկեր (մենյուներ)

Ապագայի համակարգիչները մեզնից լավ կիմանան թե ինչ է մեզ դուր գալիս ուտել:

.

5 տարուց համակարգիչները կկարողանան.

  • զգալ համը և բաղդատել մթերքը բաղադրիչ նյութերի, որպեսզի հասկանալ թե ինչու է տվյալ մթերքը համեղ
  • խորհուրդներ տալ՝ հիմնվելով մեր համային նախասիրությունների և առողջական վիճակի վրա
  • շեֆ-խոհարարների համար մշակել նորագույն բաղադրատոմսեր, ստեղծելով մթերքների իդեալական համադրություն:

5. Հոտ: Արհեստական քիթ

Նորագույն ալկոթեսթերները կարողանում են հայտնաբերել ալկոհոլի պարունակությունը արյան մեջ: Համակարգիչները կկարողանան զգալ նաև այլ հոտեր և ըստ դրանց եզրահանգումներ անել:

.

5 տարուց համակարգիչները կկարողանան.

  • հեռախոսների հատուկ սենսորների միջոցով «հոտոտել» և զգալ երբ դուք կհիվանդանաք
  •  մթերքներում հայտաբերել վտանգավոր բակտերիաների առկայությունը՝ կանխարգելելով թունավորումը
  • հայտնաբերել առողջության հետ կապված պրոբլեմները (երիկամների հետ պրոբլեմներ, քաղցկեղ) հոտի միջոցով
  • հայտնաբերել պայթուցիկ նյութեր կամ թմրանյութեր:

Աղբյուրը՝  io9.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն մեր կյանքը 5 տարուց
Թեստ. Ո՞վ եք Դուք` զգուշավոր պեսիմի՞ստ, թե՞ ռազմավար օպտիմիստ