fbpx

Այս 4 բառերը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած անհաջողություն

Նելսոն Մանդելայի խոսքերը կսովորեցնեն ձեզ, թե ինչպես արագ վերականգնվել փորձություններից և հիասթափություններից․․․

Այսօր սպորտային և կյանքի այլ ոլորտներում օգտագործվող ամենատարածված թևավոր խոսքերից մեկն այն է, որ մեր հաջողությունը կախված է մեր տարած հաղթանակների քանակից: Այսինքն, արեք այնպես, որ «Հաղթանակ» սյունակում ավելի շատ նշագրեր (галочка) լինեն, քան «Պարտություն» սյունակում, և այդ ժամանակ դուք կլինեք վերևում: Հակառակ դեպքում դուք միայն կափսոսաք անցյալի համար և կմտածեք, որ որոշ իրավիճակներում կարող էիք այլ կերպ վարվել։

Այս մոտեցման խնդիրն այն է, որ այն ենթադրում է, որ ամեն ինչ ունի երկուական արդյունք. կամ հաղթում ես, կամ պարտվում, զրո կամ մեկ: Ոչ մի մոխրագույն հատված և ոչ մի հնարավորություն սեփական սխալներից արժեքավոր դասեր քաղելու՝ ավելի ուժեղ դառնալու համար:

Բայց ամենահաջողակ մարդիկ հեռանում են այս սև-սպիտակ մտածելակերպից, քանի որ «հաղթիր կամ սովորիր» մոտեցումն ավելի արդյունավետ է:

Ինչպես մի անգամ ասել է Նելսոն Մանդելան, «Ես երբեք չեմ պարտվում: Կամ հաղթում եմ, կամ սովորում»:

Ահա 4 հզոր բառերը՝ կամ հաղթում ես կամ սովորում… Հավատքի ուժը, որ դուք կամ հաղթում եք, կամ սովորում եք, այն է, որ այն ապահովում է ճկունության և վճռականության ավելի բարձր աստիճան: Սա ստեղծում է այն, ինչ բեսթսելերների հեղինակ Նասիմ Թալեբն անվանում է «հակափխրունություն», կամ դժվարություններին դիմանալու և նախկինից ավելի լավը լինելու կարողություն:

Ահա երեք հեշտ եղանակներ՝ սկսելու մտածել «Ես կամ հաղթում եմ, կամ սովորում»:

1. Մտածեք, թե ինչն է սխալ եղել

Բոլորը կարող են սխալվել։ Յուրաքանչյուր անհաջողություն որպես կորուստ վերաբերվելու փոխարեն, դադար վերցրեք և մտածեք, թե ինչն այնպես չգնաց և ինչ կարող եք սովորել դրանից:

Մի քանի րոպե հատկացրեք՝ պարզելու, թե ինչերն են լավ աշխատել, իսկ шт9н հաջորդ անգամ պետք է այլ կերպ անել:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մի փոքր ժամանակ հատկացնելով այս պարզաբանմանը՝ դուք կկարողանաք տեղադրել այս դրվագը համատեքստում և հիմնարար դասեր քաղել դրանից:

2. Կատարեք անհրաժեշտ ճշգրտումներ

Բավական չէ իմանալ, թե ինչու որոշ բաներ չաշխատեցին, դուք անպայման պետք է մեխանիզմներ ներդնեք ձեր հետագա գործողությունների մեջ, որպեսզի դա չկրկնվի: Երբեմն դա պահանջում է, որ դուք մշակեք շերտավորված գործընթաց՝ երաշխավորելու համար, որ կրկին «գնդակը ձեռքից չեք գցի»:

Երբեմն խոսքը գնում է որոշակի ձևով գործելու հիմնական խթաններ գտնելու մասին, իսկ երբեմն դա նշանակում է այլ մարդկանց լիազորություններ տալ՝ ուժեղացնելու այն ոլորտները, որոնք դուք գիտեք, որ ձեր թույլ կողմերն են:

Տես նաև՝ Հաջողության գաղտնիքներ Ռոբին Շարմայից: Ուզո՞ւմ ես դառնալ հաջողակ՝ ուրեմն կարդա սա

3. Ձեզ ևս մեկ հնարավորություն տվեք «հարված կատարելու»

Վերջիվերջո, ձեզ հնարավորություն տվեք կրկին փորձել: Խնդիրներից խուսափելու փոխարեն, երբ դրանք ծագում են, ինքներդ գնացեք դրանց հանդիման:

Իմացեք, որ  ձեր հաղթանակների և պարտությունների գումարը չէ, որ սահմանում է ձեզ: Ձեր բնավորության ուժն է սահմանում ձեզ: Այն, ինչ բնորոշում է ձեզ, դա ձեր շրջապատի մարդկանց վրա ունեցած ազդեցությունն է, ինչպես նաև առաջ շարժվելու քաջությունը, նույնիսկ երբ անհաջող քայլ եք անում և վրիպում եք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս 4 բառերը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած անհաջողություն
Պրեմիերա. Սիրուշո – «Ես ու դու»