fbpx

4 հետաքրքիր և զարմանալի լքված քաղաքներ

Պատմության ընթացքում մարդիկ շատ են մի տեղից մյուսը տեղափոխվել՝ պատերազմների և այլ աղետների պատճառով իրենց հետևում թողնելով քաղաք-ուրվականներ: Լքված և մոռացված, սակայն լի հիշողություններով՝ այս քաղաքները իսկապես հետաքրքիր են և զարմանալի:

1. Հասիմա կղզի (Ճապոնիա)

Մի ժամանակ այս կղզում կային երկար թունելներ, որոնք տանում էին դեպի ստորջրյա հանքերը: Այդ թունելները կառուցվել էին 1890-ական թվականներին Միցուբիսի ընկերության կողմից: Հասիման ժամանակի ընթացքում դարձավ բնակելի տարածք, որտեղ կառուցվեցին բետոնե հսկայական տներ հանքագործների և նրանց ընտանիքների համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի տղամարդիկ մոբիլիզացվեցին, և Ճապոնիայի կառավարությունը բռնի կերպով այստեղ աշխատանքի բերեց կորեացիների և չինացիների:

1974 թվականին ածուխի պաշարները սպառվեցին, հանքահորերը փակվեցին, և բնակչությունը հեռացավ Հասիմայից՝ իրենից հետո թողնելով բնակելի շատ տներ և պտղատու այգիներ:

2. Կոլմանսկոպ (Նամիբիա)

Կոլմանսկոպը մի ժամանակ հայտնի էր որպես ադամանդի արդյունահանման քաղաք, որը հիմնվել էր գերմանացի հանքագործների կողմից: 20-րդ դարի սկզբին երկաթուղային մի աշխատակից ավազի մեջ ադամանդ գտավ և ցույց տվեց այն իր ղեկավար Ավգուստ Շտաուխին, որն էլ իր հերթին համարվում է Նամիբիայում ադամանդի առաջին արդյունահանողը:

Գերմանական կառավարությունը որոշ ժամանակ անց վերացրեց տեղի ամբողջ բուսականությունը և սկսեց հանքարդյունաբերությունը: Քաղաքում սկսեցին կառուցվել գերմանական ոճով շենքեր, հիվանդանոց, պարային սրահ, խաղատուն և, իհարկե, երկաթուղիներ:

Երբ 1954 թվականին ադամանդի պաշարները սպառվեցին, քաղաքը լքվեց:

3. Կունեյտրա (Սիրիա)

Կունեյտրա քաղաքը կառուցվել է Օսմանյան կայսրության կառավարման ժամանակաշրջանում և ծառայել է որպես տարանցիկ կետ Դամասկոսի քարավանների համար: 20-րդ դարի սկզբից քաղաքը դարձավ տարբեր հակամարտությունների էպիկենտրոն:

1946 թվականին այն Սիրիայի Հանրապետության կազմի մեջ էր մտնում, 1964 թվականին Կունեյտրա նահանգի մայրաքաղաքը դարձավ, 1967 թվականին անցավ Իսրայելի տիրապետության տակ, 1973 թվականին կրկին գրավվեց Սիրիայի կողմից, այնուհետև նորից անցավ Իսրայելի տիրապետության տակ:

1974 թվականին իսրայելական զորքերի կողմից քաղաքը գրեթե ամբողջովին կործանվեց: Սիրիան հրաժարվեց վերականգնել Կունեյտրան, և քաղաքը մնաց անբնակ:

4. Օրադուր-սյուր-Գլան (Ֆրանսիա)

1943 թվականի հունիսի 10-ին Օրադուր-սյուր-Գլան գյուղի 642 բնակիչները սպանվեցին նացիստների կողմից, Ֆրանսիայի շրջափակման ժամանակ:

Բատալյոնը շրջափակեց գյուղը՝ դրա բնակիչներին հրամայելով հավաքվել, որպեսզի ստուգեն նրանց ինքնությունը: Տղամարդկանց տարան գոմեր, կրակեցին ոտքերից, այնուհետև գոմերը հրկիզեցին: Կանանց և երեխաներին փակեցին եկեղեցիներում, որոնք նույնպես այրվեցին:

Պատերազմից հետո ոչ հեռու նոր գյուղ կառուցվեց, իսկ Օրադուր-սյուր-Գլանը մնաց կործանված, ինչպես մահացածների հոգիների ապաստարան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag