fbpx

Ջեկ Լոնդոն «Մեծ տան փոքրիկ տիրուհին»։ Մեջբերումներ գրքից

Ջեկ Լոնդոնի (1876-1916) «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը հեղինակի ամենաբանաստեղծական և ամենանագեղեցիկ ստեղծագործություններից մեկն է, որը լույս է տեսել հեղինակի կյանքի վերջին տարում։ Այն նվիրված է արտասովոր մարդկանց կյանքին և հանդիսանում է հեղինակի լավագույն ստեղծագործությունը՝ մարդկանց հոգիներում սիրո առաջ բերած փոթորկի պատկերման ուժի և խորության առումով։Այս վեպը հեղինակը համարել է իր ամենալավ աշխատությունը։

Յուրաքանչյուր կին եղել է և ամենից առաջ մնում է կին։ Քանի մեր աղջիկները տիկնիկ կխաղան և հայելուն նայելով կհիանան իրենցով, կինը կլինի այն, ինչ եղել է միշտ. նախ մայր, երկրորդ` տղամարդու ընկերուհի, կին։

Չի կարելի վստահել պատրանքներին. դրանց միշտ էլ անհրաժեշտ է լինում փոխհատուցել, և որ միայն իրականությունը երբեք չի խաբում։

Բոլոր արվեստները ձգտում են դեպի երաժշտությանը…

Կանայք տարօրինակ արարածներ են և ընդունակ են ամենաանսպասելի ու անբացատրելի հրապուրանքների։

Մարդիկ, որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը։

Երբ չափից դուրս դատողություններ ես լսում, ապա սկսում ես ամեն բանում կասկածել։

Ողջ կյանքն է տառապանք։ Ապրել կարողանալը կայանում է նրանում, որպեսզի տառապանքները հասնեն նվազագույնի։

Իսկ ինչ բան է խելագարը։ Նա միայն ավելի քիչ կամ ավելի շատ է խենթ, քան մենք։

Մենք հաճախ թափառում և մոլորվում ենք խավարի մեջ, հատկապես, երբ կարծում ենք, թե իբր մեզ հայտնի է `ով ենք մենք և ինչ է մեզ շրջապատում։

Կան մարդիկ, որ ունեն տղամարդու կերպարանք, սակայն կանացի հոգի։

Տղամարդը ծույլ և կոպիտ վայրենի է։ Նա չի սիրում, երբ իրեն ձանձրացնում են։ Նա սիրում է անդորր և հանգիստ։ Եվ այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի մարդկային ցեղը, նա տեսնում է, որ կապված է անհանգիստ, նյարդային, գրգռող և հիստերիկ մի արբայնակի հետ, այդ արբայնակի անունն է կին։ Կինը զանազան տրամադրություններ ունի`արցունքներ, վիրավորանքներ, սնափառ ցանկություններ և բարոյական լիակատար անպատասխանատվություն: Բայց տղամարդը չի կարողացել նրան ոչնչացնել, կինը անհրաժեշտ է եղել նրան, թեև թունավորել է կյանքը։ Եվ տղամարդը ստեղծեց կնոջ երկնային պատկերը։ Իդելականացրեց կնոջ դրական կողմերը և դրանով իսկ հեռու վանեց բացասականը։

Կնոջ հարձակումը կայանում է անսպասելի և անհասկանալի զիջումների մեջ։

Սիրած կնոջը ծեծելու ընդունակ տղամարդը ստորին կարգի տղամարդ է։ Եվ այդպիսի տղամարդուն սիրող կինը` նույնպես ստորին կարգի կին է։ Երբեք բարձրագույն կարգի տղամարդը չի ծեծի իր սիրած կնոջը։ Եվ բարձրագույն կարգի ոչ մի կին չի կարող սիրել այն տղամարդուն, որը նրան ծեծում է։

Կինը հաղթում է անսպասելիորեն հանձնվելով։

Սեր պահանջելը պարզապես ծիծաղելի է։

Այդպես է կյանքը. մեզնից յուրաքանչյուրի ճանապարհի վերջում սպասում է մահը։

Ամենից առաջ հաջողության է հասցնում չափազանցությունը։

Մարդը կյանքից չի հեռանում, ինչպես հեռանում է պանդոկից: Նա հեռանում է ինչպես իր տնից` միակ բանը, որ պատկանում է նրան: Նա հեռանում է դեպի… անհայտություն:

Մարդու երևակայությունը շատ մեծ ուժ է։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ջեկ Լոնդոն «Մեծ տան փոքրիկ տիրուհին»։ Մեջբերումներ գրքից
Ծաղիկների լեզուն։ Ինչի՞ մասին է խոսում այս կամ այն ծաղկեփունջը