21-րդ դարը՝ սպառողական դար է և մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ բոլոր գովազդները թիրախավորված են բացառապես գնորդների վրա՝ ամեն ինչ արվում է հենց նրանց համար: Շնորհիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բազմազանության՝ գովազդ նկարահանելը դարձել է շատ ավելի հեշտ և հետևաբար բոլորը սկսել են վաճառել իրենց ապրանքները թանկարժեք հոլովակների օգնությամբ:
Այսօր ուզում ենք խոսել 3 ճոխ և տպավորիչ գովազդների մասին, որոնք նկարահանված են այնքան ճաշակով և գեղեցիկ, որ ցանկանում ես կրկին ու կրկին դիտել դրանք:
«Թոմաս Բերբերրիի պատմությունը» / Burberry
Սա ավելին է քան ուղղակի բրենդի գովազդ: Այն պատմում է մի մարդու պատմություն, ով ստեղծել է գլուխգործոց, անցնելով հուսահատության և դժբախտ սիրո դժվար ճանապարհ: Գովազդում ցուցադրվում է բրենդի ամենապոպուլյար վերարկուներն ու անձրևանոցները: Նկարահանված է շատ գեղեցիկ և զգացմունքով լի:
«Ժամանակից դուրս» / Lacoste
Հիասքանչ երաժշտություն և ոչ պակաս հիասքանչ օպերատորական աշխատանք՝ նայեք, չեք փոշմանի: Պատմություն այն մասին, թե ինչպես երիտասարդը կայարանում բախվում է գեղեցկուհու հետ՝ սիրահարվում է նրան առաջին հայացքից: Սակայն նրանց բաժանում է ժամանակը, ամեն վագոնի հետ փոխվում է դարը, կարծես մի փոքրիկ պատմություն՝ ինչպես են փոխվել բրենդի հագուստները:
https://youtu.be/IZC02EQqcXc
«Նույն ինքը» / Chanel -ի հոլովակը
Հուզիչ հոլովակ Նիկոլ Կիդմանի կատարմամբ: Իսկ գովազդվում է Chanel № 5-ը: Մենք բոլորս ծանոթ ենք այս բրենդի հուզիչ հոլովակներին: Իսկ այ մեկը, արդեն 10 տարի է՝ բացառություն չէ: Կիդմանը ինչպես միշտ բարձունքին է: Ե՛վ երաժշտությունը, և՛ գովազդի մթնոլորտը հաղորդում են սիրո և ռոմանտիկայի արտասովոր նոտաներ: