fbpx

Կենդանակերպի նշաններ, որոնց կատեգորիկ կերպով արգելված է լինել միասին

Հնարավոր է դուք երբևէ բախվել եք հարաբերություններում անորոշ դժվարությունների հետ։ Որքան էլ ջանք եք թափել, ինչպիսի տարբերակներ էլ որ փորձել եք՝ երկրորդ կեսի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չեն դասավորվել։ Ձեր ուժեղ փոխադարձ սերը՝ երկուսիդ էլ խելագարության էր հասցնում։ Եվ երկարատև վեճերից և սկանդալներից հետո հարաբերությունները այնուամենայնիվ ավարտվեցին։

Միգուցե հետագայում դուք ուշադրություն կդարձնեք աստղաբանական կանխատեսումներին, որոնք ամենայն հավանականությամբ կկարողանան հուշել թե ինչպես կդասավորվեն նոր հարաբերությունները։ Եթե վստահում եք աստղաբանությանը, ապա լսեք աստղերի հուշումները։ Թեկուզ միայն նրա համար, որպեսզի հասկանաք, թե ինչ է Ձեզ սպասվում հարաբերություններում։

Ձեզ ենք ներկայացնում 12 զույգ Կենդանակերպի նշաններ, որոնց միջև հարաբերությունները համարվում են վատագույնը.

Խոյ և Ցուլ

Խոյը օժտված է շատ ուժեղ կամքի ուժով, իսկ Ցուլը անհավանական կամակոր է։ Հենց այդ պատճառով, այս երկու նշանների միջև պրոբլեմներ առաջանալուց հետո նրանց համար շատ դժվար է փոխղզիջումների գնալ։ Ցուլի համար կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հարաբերություններում, Իսկ Խոյը նյարդայնանում է նմանատիպ հարցերից։ Խոյերը հեռանում են և մոռանում են ամեն ինչ, իսկ Ցուլերի համար անընդհատ բացատրություն է անհրաժեշտ։

Ցուլ և Աղեղնավոր

Ցլերը բնույթով տնակյաց մարդիկ են։ Նրանց համար իդեալական երեկոն՝ ընտանիքի հետ երեկոն է կամ ընթրիքը մտերիմ ընկերների հետ։ Աղեղնավորների համար կենսական անհրաժեշտ են արկածները։ Աղեղնավորների էներգիան բառացիորեն քարուքանդ է անում Ցլերի հանգստությունը։ Առավել ևս, որ Աղեղնավորը հազվադեպ է հարաբերությունները լուրջ ընդունում, չէ՞ որ դա ևս մեկ փորձ է նրանց համար։

Երկվորյակ և Այծեղջյուր

Բռնկուն խառնուրդ, որը երկրաշարժ է առաջացնում։ Երկվորյակների համար անհրաժեշտ է ուրախություն և թեթև զրույցներ, իսկ Այծեղջյուրները իրենց բնույթով աշխատասեր մարդիկ են և գերադասում են մանրակրկիտ պլանավորել սեփական օրը։ Այծեղջյուրները բոլորովին ինքնաբուխ մարդիկ չեն, ինչը նյարդայնացնում է Երկվորյակներին։

Խեցգետին և Ջրհոս

Խեցգետիններն ավելի տնակյաց են, իսկ Ջրհոսները ազատատենչ։ Խեցգետինների համար անհրաժեշտ է իմանալ և զգալ, որ իրենց սիրում են, և այդ պատճառով նրանց կնյարդայնացնի Ջրհոսների հակումը՝ ուղիղ մատնանշել սխալներն ու քննադատել դրանք։

Առյուծ և Կարիճ

Կարիճը չի գովի և չի հաճոյախոսի Առյուծին, ինչը Առյուծի համար ուղղակի անհրաժեշտ է։ Առյուծները իրենց համարում են չափազանց գեղեցիկ և հրաշալի, ինչը դուր չի գալիս Կարիճներին, քանի որ վերջիններս շատ խանդոտ են։

Կույս և Աղեղնավոր

Նրանցից և ոչ մեկ հակված չէ լուրջ հարաբերությունների։ Աղեղնավորները չափազանց անհոգ են (Կույսերի կարծիքով) և չեն մտածում, թե ինչպես կարող են իրենց արարքները վիրավորել ուրիշների զգացմունքները։ Երբ նրանք մի քանի շաբաթով կորում են՝ դա նորմալ չէ Կույսերի համար։

Կշեռք և Կույս

Կույսերը հակված են քննադատել Կշեռքներին, ինչը ստիպում է վերջիններիս կասկածել սեփական ուժերին։ Կույսերը միշտ պետք է ճիշտ լինեն և դա շատ է ազդում նյարդերի վրա։

Կարիճ և Խոյ

Սա շատ պայթունավտանգ և լարված միություն է, որը լավն է, եթե դու շեքսպիրյան պիեսի հերոս ես, բայց ոչ իրական կյանքում։ Երկու նշաններն էլ ուժեղ են, ուժեղ կամքով, ցանկանում են բացարձակ կառավարում և որպեսզի լինեն բարձրունքում։

Աղեղնավոր և Այծեղջյուր

Աղեղնավորները անընդհատ կկշտամբեն Այծեղջյուրներին, այն պատճառով, որ վերջիններս նրանց բավարար ազատություն չեն տալիս ուրախության համար։ Բացի դրանից, այս երկու նշանների մեջ շատ փոքր է սեքսուալ ձգողականությունը։

Ձկներ և Կույս

Ձկները՝ Կենդանակերպի նշաններից ամենաերազկոտն ու զգացմունքայինն է, իսկ Կույսը շատ պրակտիկ է և ոչ այդքան երազկոտ։ Այո, հակադարձ բևեռները միմյանց ձգում են, բայց Ձեր դեպքում դա հետաքրքրությունների կոնֆլիկտ է։ Պետք չէ, որպեսզի Ձկները իրենց կյանքից հեռացնեն բոլոր Կույսերին, քանի որ նրանց մեջ կարող է երկարատև և խորը ընկերություն ձևավորվել։

Ջրհոս և Ցուլ

Այս նշանների մեջ չի կարող տեղի ունենալ նորմալ շփումներ։ Ցուլը կամակորություն կդրսևորի և կպնդի իրենը, ինչը միայն կվանի Ջրհոսին։ Ջրհոսները բոհեմային են և ոչ սովորական, այն դեպքում, երբ Ցուլերը ավելի նյութական են և կոնսերվատիվ։

Երկվորյակ և Խեցգետին

Այս միությունը կարող է ստացվել, եթե երկուսն էլ ունեն հրաշալի հումորի զգացում։ Երկվորյակները սիրում են շփում և հանգիստ, իսկ Խեցգետինները՝ նստել տանը, բայց եթե դրսևորեք մի փոքր համբերություն և փոխըմբռնում, ապա ամեն ինչ կարող է ստացվել։ Սա վատագույն տարբերակը չէ, սակայն այն ունի նրբություններ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ, որոնց կատեգորիկ կերպով արգելված է լինել միասին
Ժամանակին մի տաքսիստ խորհուրդ տվեց այս աղջկան սպիտակեցնել իր չափազանց սև մաշկը, բայց փոխարենը նա դարձավ մոդել