fbpx

Ի՞նչ կարող են պատմել ավտոմեքենաները իրենց տերերի մասին: Ստերեոտիպներ և իրականություն

Ավտոմեքենան՝ դա տրանսպորտային միջոց է, մարդկանց A կետից B կետ տեղափոխելու համար: Իրականում այն շատ ավելի կարևոր է դարձել մարդու համար: Տղամարդկանց հարաբերությունը իրենց ավտոմեքենաների հետ՝ հիմնված է կրքի վրա: Տղամարդիկ ղեկի առջև մեծագույն հաճույք, ազատության զգացողություն, ուժ և արկածների ձգողություն են ստանում: Շատերի համար իրենց ավտոմեքենան իրենց շարունակությունն է: Ճի՞շտ է դա արդյոք թե ոչ, բայց մարդիկ դատում են մարդկանց մասին նաև ըստ նրանց ավտոմեքենայի:

Տղամարդը սպորտային ավտոմեքենայի ղեկին

Cars-Say-1

Ստերեոտիպ. Վառ, լուսավոր սպորտային ավտոմեքենաներով տղաները, ամենայն հավանականությամբ, բարդույթավորված մարդիկ են, իսկ նրանց ավտոմեքենան նրա համար է, որպեսզի բղավի. «խնդրում եմ, խնդրում եմ նկատիր ինձ»:

Գիտություն. Porsche 911 ավտոմեքենան համարվում է ամենաճանաչվող սպորտային ավտոմեքենան: Porsche 911 ավտոմեքենայի տերերը (87%) դրանք 51 տարեկանին մոտ տղամարդիկ են, ովքեր միջինում տարեկան աշխատում են 390 000 դոլար:

Տղամարդը պիկապի ղեկին

Cars-Say-2

Ստերեոտիպ. պիկապի ղեկի առջև նստած տղամարդը՝ դա աշխատավոր այն տղան է, ով չի վախենում յուղոտել ձեռքերը և շատ սառն է նրանց հանդեպ, ով հոգ է տանում իրենց մասին: Այսպիսի տղամարդիկ աշխատում են ջանասիրաբար և հաճույք են ստանում պարզ զվարճանքներում:

Գիտություն. Հետազոտությունները ցույց են տվել, որ այսպիսի տղամարդիկ հիմնականում ավելի շատ են դուր գալիս կանանց, քան այլ ավտոմեքենա ունեցողները: Նրանք մտածում են, որ այս տղամարդիկ. ա) ոսկե ձեռքեր ունեն, քանի որ կարողանում են վերանորոգել այսքան մեծ ավտոմեքենան, բ) միշտ գումար ունեն, հետևաբար կարող են վճարել ռոմանտիկ ընթրիքի համար:

Տղամարդը հիբրիդային ավտոմեքենայի ղեկին

Cars-Say-3

Ստերեոտիպ. Այսպիսի ավտոմեքենայի ղեկին նստած է մյուսլիի սիրահար, հիպիանման մեկը, ում հեծանիվը գտնվում է վերանորոգման մեջ:

Գիտություն. Տղամարդիկ, ովքեր ձեռք են բերում հիբրիդային ավտոմեքենաներ՝ քիչ էմոցիոնալ մարդիկ են, որոնք հեշտ են որոշումներ կայացնում և շատ պրակտիկ են:

Տղամարդը արտաճանապարհայինի ղեկին

Cars-Say-4

Ստերեոտիպ. արտաճանապարհայինի ղեկին նստած տղամարդը համարվում է հարուստ, մեծամիտ և անխելք մեկը: Նա չի մտածում շրջակա միջավայրի և մարդկանց մասին:

Գիտություն. Ամենահանրաճանաչ արտաճանապարհային է համարվում՝ Hummer-ը: Տղամարդիկ ձեռք բերելով ոչ տնտեսող Hummer-ը, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերում որոշակի ստատուս, հուսալով, որ այսպիսի ավտոմեքենայի տերը միշտ ճիշտ է:

Տղամարդը Մասլքառի ղեկին

Cars-Say-5

Ստերեոտիպ. Այսպիսի ավտոմեքենայի տերը շատ փող ունի, քան խելք, ով աշխարհում ոչ մի լավ բան չի տեսնում:

Գիտություն. Քանի որ մասլքառերը թողարկվում էին հիմնականում 40-70-ականներին՝ այս ավտոմեքենաները այսօր համարվում են դասական: Չնայած տնտեսական ճգնաժամին, այսօր գտնվում են ցանկացողներ ձեռք բերել օրինակ ’69 Chevrolet Camaro ZL1, ’71 Plymouth Hemi ‘Cuda և ‘69 Dodge Hemi Charger Daytona՝ 400 000 դոլարով:

Տղամարդը մինիվենի ղեկին

Cars-Say-6

Ստերեոտիպ. Տղամարդը մինիվենի ղեկին՝ դա իր երեխաներին սիրող հայր է, ով կրում է գուլպաները սանդալներով և պատրաստ է կատարել ընտանիքի խնդրանքով յուրաքանչյուր աշխատանք:

Գիտություն. Շատ չեն այն հաճախորդները, ովքեր ավտոսրահներում հետաքրքրվում են վստահելի և հարմարավետ մինիվեններով: Իրականում, մինիվենի վարորդները կանանց նախընտրության ցուցակում երկրորդն են:

Տղամարդը Ջիփի ղեկին

Cars-Say-7

Ստերեոտիպ. Ջիփի ղեկին տղամարդը տանը չի նստում: Տղամարդկանց որոշ շրջանում Jeep Wranglers-ը ընկալվում է, որպես գեյերի ավտոմեքենա:

Գիտություն. Ջիփ ընտրում են տղամարդիկ, ովքեր սիրում են ոչ օրդինար արկածներ, չեն սիրում նստել տանը և հարգում են ազատությունը:

Տղամարդը կոմպակտ ավտոմեքենայի ղեկին

Cars-Say-8

Ստերեոտիպ. Կուպե թափքով կոմպակտ ավտոմեքենաների տերերը ոչնչով աչքի չնկնող, հավասարակշռված, աշխատասեր մարդիկ են՝ տղամարդու միջին աշխատավարձով:

Գիտություն. Այսպիսի ավտոմեքենան այնքան տարածված է ճանապարհներին, որ դժվար է ընդհանուր բնութագիր գտնել դրանց տերերի համար: Արտադրողները ջանացել են, որպեսզի այն հարմար լինի բոլորին՝ 80-ականների սերնդից մինչև 21-րդ դարի սերունդ, հենց այդ պատճառով էլ դրանք ամենաշատն են գնում:

Այնուամենայնիվ, պետք չէ զարմանալ, քանի որ, ինչպես պնդում են Google-ի հետազոտողները՝ աշխարհը իշխում են ստերեոտիպները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ կարող են պատմել ավտոմեքենաները իրենց տերերի մասին: Ստերեոտիպներ և իրականություն
Հոգեբանական ԹԵՍՏ․ ընտրեք տարբերակն ու պարզեք, թե ինչից եք վախենում ամենից շատ