fbpx

7 հիմար կարծրատիպ այն մասին, թե ինչն է գրավում տղամարդկանց

Կան կարծրատիպեր, իբր տղամարդկանց գրավում են որոշակի ստանդարտին համապատասխանող կանայք և որ այդ ստանդարտից դուրս կանայք բոլորովին գրավիչ չեն տղամարդկանց համար։ Բայց եկեք այսօր ցրենք այդ կարծրատիպերից գոնե յոթը, որոնց այլ կերպ չես անվանի, քան հիմար կարծրատիպեր։

Եվ այսպես, դրանք են.

1. Մոդելային արտաքին

ԶԼՄ-ների և գովազդների կողմից մեր գլուխը մտցրած այս հիմարության պատճառով, աղջիկները պատրաստ են օրերով նստել անբնական դիետաների վրա, դիմել պլաստիկ վիրաբույժներին, փքեցնել շուրթերը՝ այսպիսով ջնջելով սեփական տեսքն ու կերպարը։ Բայց տղամարդկանց գրավում է ոչ թե կազմվածքի կամ քթի կոնկրետ այս կամ այն ձևը, այլ ընդհանուր տպավորությունը, որը ստանում են կնոջից։ Նրանք իրենց կողքին ուզում են տեսնել ոչ թե երիտասարդ Պամելա Անդերսոնի պատճեն, այլ խնամված, առողջ մազերով և մաշկով աղջկա։  Նաև նրանք զգում են իրենց հանդեպ սիրո բացակայությունը կամ առկայությունը՝ ինչն էլ ավելի է գեղեցկացնում սիրելի կնոջը։

2. Մարտական շպար

Այլ կերպ դժվար է անվանել, բայց չգիտես թե ինչու կանայք (նույնիսկ արդեն ոչ երիտասարդ) կուրորեն հավատում են, որ որքան վառ է դիմահարդարումը, այնքան գեղեցիկ կլինեն նրանք տղամարդկանց աչքերում։ իսկ ճշմարտությունը նրանում է, որ նույն աղջիկները մեյքափի ամբողջական հավաքածույով և առանց դրա՝ ավելի շատ տղամարդկանց գրավում են երկրորդ տարբերակով։

3. Ամեն ինչ քեզ համար

Ամբողջական ինքնանվիրման միֆը կարծրացած է կանանց մեծ մասի ենթագիտակցության մեջ։ Կանայք մտածում են, որ մոռանալով սեփական անձի մասին և ամբողջապես նվիրվելով տղամարդուն՝ կդառնան տղամարդու համար ավելի գնահատելի։ Սակայն ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ ցանկանում են իրենց կողքին տեսնել անհատ՝ հետաքրքիր, բազմակողմանի զարգացած, այլ ոչ թե կպչուն ձկնիկի։

4. Չափազանց բաց հագուստ

Դե այստեղ պետք է մի անգամից հասկանալ, թե ինչ եք ցանկանում։ Եթե ցանկանում եք, որ ձեզ միայն ցանկանան՝ ապա այստեղ կարճ կիսաշրջազգեստը, խորը դեկոլտեն և կիպ զգեստը՝ իսկը տեղին են։ Բայց դա հիմնական բնազդն է, այլ ոչ թե խորը զգացմունք։ Լուրջ տղամարդիկ տրամադրված են լուրջ հարաբերություններին և դրանով չեն գնվի։ Ավելի ճիշտը կլինի ձեր զգեստապահարանը դարձնել ավելի կանացի և էլէգանտ։

5. Կախվածություն և անկախություն

Միևնույն միֆի երկու բևեռ։ Որոշ կանայք ընտրում են «ես ինքս» ոճը, իսկ որոշներն էլ՝ «ես առանց քեզ ոչինչ չեմ կարող» ոճը։ Չափազանց տղամարդկային, իշխող կինը վանում է տղամարդուն և ցակություն չի առաջացնում հոգ տանել և սիրել։ իսկ ինֆանտիլ, ոչ ինքնուրույնն էլ ուղղակի հոգնեցնում է։ Այդ պատճառով, իմաստությունը կայանում է նրանում, որ պետք է այնպես անել, որ տղամարդը զգա որ ինքը ուժեղ է, բայց նաև, որ առանց նրա դուք չեք մահանա և կորչի։

6. Սիրո քրմուհի

Աղջիկները սխալվում են, կարծելով, որ տղամարդկանց դուր է գալիս երբ նրանք չափազանց հմուտ են անկողնում։ Հարուստ փորձը՝ կրոն չէ։ Եվ պետք չէ դրանով պարծենալ։

7. Հիմար պահվածք

Որոշ աղջիկների կարծիքով՝ տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց։ Դե այո, եթե նա իր բարձրագույնի դիպլոմը անընդհատ շպրտի տղամարդու միջնակարգ կրթությամբ դեմքին։ Բայց հիմարիկ ձևանալը՝ դա վերջին բանն է, որ պետք է անի կինը։ Պետք չէ հիմարիկ ձևանալ։ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ «ջենթլմենները գերադասում են շիկահերներին» միայն ինտիմ առումով հասանելի լինելու պատճառով։ Իսկ նորմալ ընտանիքի համար՝ կինը պետք է խելք ունենա, իսկ ամենակարևորը՝ լինի իմաստուն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
7 հիմար կարծրատիպ այն մասին, թե ինչն է գրավում տղամարդկանց
12 total-white կերպար, որոնք անտարբեր չեն թողնի Ձեր տղամարդուն