Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը:
1918թ մայիսի 21-28 Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և սարդարապատի մոտ հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել թուրքերին, իսկ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախել թուրքական կանոնավոր բանակը: Նույն օրերին՝ մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր քայքայման մասին: 1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Հայկական ազգային խորհրդի հիմքի վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918թ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պաշտոնական բացումը, իսկ շենքի գլխին տեղադրվեց հայկական եռագույնը: Խորհրդարանի գլխավոր քարտուղար ընտրվեց Ավետիք Սահակյանը (հայր Աբրահամ), իսկ առաջին կառավարության ղեկավար նշանակվեց Հովհաննես Քաջազնունին: