fbpx

Կար, չկար՝ մի մարդ կար: Իմաստուն առակ

Ինչի՞ մասին ենք մեծամասամբ մտածում: Ի՞նչ էմոցիաներ ենք ապրում՝ բացասակա՞ն, թե՞ դրական: Մենք հաճախ տառապելու և տխրելու համար պատճառներ ենք հորինում: Չէ՞ որ այդպես ավելի հեշտ է: Իսկ տիեզերքը մեզ է ուղարկում տարբեր տեսակի իրավիճակներ, որպեսզի հասկանա, թե ինչին ենք մենք արժան: Որքան շատ ենք լավը տեսնում, այնքան ավելի շատ լավ բաներ են տեղի ունենում:razdprit

Կար, չկար՝ մի մարդ կար, ով անդադար բողոքում էր իր բախտից: Նա կարող էր առավոտից երեկո թվել իր դժբախտությունները և հիշում էր դրանք մեկ առ մեկ:

– Ահա, – մտածում էր մարդը, – երբ կկանգնեմ Աստծու առաջ, նա կհարցնի ինձ. «Պատմիր ինձ քո բոլոր դժբախտությունների մասին, որպեսզի ես կարողանամ որոշել, տառապանքներիդ համապատասխան, դրախտային ուրախություններիդ չափը»:

Եվ այս մարդը իր բոլոր՝ մեծ և փոքր դժբախտությունները, տառապանքները գրանցում էր տետրում, որպեսզի երբ կանգնի Աստծո առաջ, ոչինչ պատահմամբ բաց չթողնի և չզրկվի դրախտային ուրախություններից:

bigstock-Pearly-Gates-Landscape-7814216-c-r

Եվ ահա մահացավ այդ մարդը և կանգնեց Աստծո առաջ: Եվ ասաց նրան Աստված.

– Պատմիր ինձ կյանքումդ ապրած բոլոր ուրախություններիդ մասին: Առանց դրա ես չեմ կարող որոշել, թե ի՞նչ աստիճանի դրախտային ուրախության ես դու պատրաստ:

Եվ ոչինչ չկարողացավ պատասխանել այդ մարդը, որովհետև իր ուրախությունները նա չէր հաշվում, այլ հաշվում էր միայն դժբախտությունները…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կար, չկար՝ մի մարդ կար: Իմաստուն առակ
Երգի և հոլովակի պրեմիերա. Սպիտակցի Հայկո և Գրիգոր Կյոկչյան – Մամ ջան