fbpx

Կենդանակերպի նշաններ։ Մասնագիտական խորհուրդներ 2018թ.-ի համար

Ինչպե՞ս եք տեսնում ձեր աշխատանքը գալիք տարում։ Ի՞նչ կուզենայիք նրանում փոխել։ Ի՞նչ մասնագիտական բարձունքների հասնել։ Թե՞ ձեզ ամեն ինչ դուր է գալիս և դուք լուռ և ոչ այդքան ամբիցիոզ մարդ եք։ Եկեք ծանոթանանք աշխատանքային գործունեության առումով ամեն կենդանակերպի նշանի համար 2018թ.-ի աստղաբանական խորհուրդների հետ։

Խոյ

Դուք տանել չեք կարողանում կանխատեսելիությունը, անելով նույն բանը ամեն օր և հենց այդ պատճառով երբեք չեք հրաժարվում ձեր ձգտումներից։ Եթե 2018-ից ձեզ համար տաղտկալի լինի ձեր, ինչպես ձեզ է թվում, ամենօրյա աշխատանքում, մտածեք մասնագիտական ճանապարհի փոփոխության մասին։ Սկսեք անել այն, ինչի մասին երազում էիք, երբ շատ երիտասարդ էիք։ Դուք միանշանակ պետք է առաջ շարժվեք։

Ցուլ

2018-ին ավելի հաճախ ասեք «այո», որպեսզի ձեր վախերը ձեզ վրա չիշխեն։ Ավելի շատ շփվեք կոլեգաների հետ, այցելեք կորպորատիվ երեկույթների և միջոցառումների։ Դա կստիպի ձեզ զգալ խմբի անդամ։ Չենք խոսում դեռ այն մասին, որ դա կօգնի ձեզ ձեռք բերել նոր և օգտակար կոնտակտներ, ինչը ապագայում կբերի ավելի լավ աշխատանքի։

Երկվորյակ

Չհանձնվեք։ 2018-ին դուք մեկ տարով ավելի կմեծանաք և ձեզ մի փոքր հիասթափված կզգաք, քանի որ դուք դեռ չեք հասել ձեր նպատակին։ Դուք դեռ շատ ժամանակ ունեք, այնպես որ մի տխրեք ձեր ներկա աշխատանքի առումով։ Ձեզ մի զգացեք հետամնաց և միացրեք ձեր դրական մտածելակերպը, որպեսզի արագացնեք գործընթացը։

Խեցգետին

Դադարեք ձեր առջևով թողնել մարդկանց։ 2018-ին դուք պետք է գործեք և մտածեք էգոիստաբար։ Կարևոր չէ, թե ինչ կմտածեն ձեր մտերիմները, երբ դուք ղեկավարի վրա տպավորություն թողնելու համար՝ ավելի հաճախ գործուղումների կմեկնեք, կամ ավելի երկար կմնաք աշխատավայրում։ Եթե ցանկանում եք հասնել հաջողությունների, դուք պետք է անեք այն, ինչը ձեզ համար է լավ։

Առյուծ

2018թ. դուք պետք է դադարեք վախենալ մերժումից։ Եթե կարծում եք որ ավելի շատ գումարի եք արժան՝ խնդրեք ղեկավարին ավելացնել աշխատավարձը։ Եթե գտնում եք որ արժան եք պաշտոնի բարձրացման՝ ուրեմն պաշտոնի բարձրացման համար դիմում ներկայացրեք։ Նստած հին տեղում մի ձգտեք ավելիին։

Կույս

2017-ին դուք մի փոքր թուլացաք, նշանակում է հաջորդ տարի հավաքվեք և ջանացեք ինչպես որ հարկն է։ Հեռու մնացեք գրասենյակային սիրավեպերից և բամբասանքներով և դատարկ խոսակցություններով մի տարվեք գրասենյակի ծխարանում։ 2018-ի ձեր խնդիրն է՝ դարձնել ձեր կյանքն ավելի կազմակերպված և կարգավորված։

Կշեռք

2017-ին դուք խաղում էիք խաղի կանոններով։ Դուք լռում էիք և կատարում աշխատանքը, որոնք ձեզ առատորեն հանձնարարում էին։ Բայց 2018-ին չամաչեք նախաձեռնություն ցույց տալ և բարձրաձայնել սեփական իդեաները։ Հնարավոր է դա շատ տպավորի ղեկավարությանը և ձեր կարիերան կարող են անմիջապես վերելք ապրել։

Կարիճ

Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ անում է այն, ինչ պետք է։ Դուք կգնաք աշխատանքի, որն ատում եք, բայց չեք բողոքի, որովհետև ձեզ ապրելու համար գումար է անհրաժեշտ։ Բայց 2018-ին դուք պետք է ձեզ հարցնեք, թե որքանո՞վ եք բավարարված և երջանիկ և պետք է ձեզ տրամադրեք փոփոխությունների, եթե դրանց անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է։

Աղեղնավոր

2017-ին եղել են պահեր, երբ դուք չէիք զսպում ձեր տաքարյունությունը, սակայն 2018-ին փորձեք ավելի բարեհամբույր լինել ղեկավարության, կոլեգաների, քարտուղարների և փորձաշրջան անցնողների հանդեպ։ Դուք երբեք չեք իմանա, թե ով կարող է ձեզ օգնել առաջ գնալ ձեր ոլորտում։ Այդ պատճառով ընդլայնեք ձեր կապերը և նոր ծանոթություններ ձեռք բերեք։

Այծեղջյուր

Մի փոքր արգելակեք։ Եթե դուք շարունակեք շարժվել այս տեմպերով նաև 2018-ին՝ դուք ռիսկի եք դիմում վառվել և կորցնել արդյունավետությունը։ Չափից շատ կհոգնեք, որպեսզի ամբողջությամբ կարողանաք օգտագործել ձեր պոտենցիալը։ Արձակուրդ վերցրեք, կամ էլ օգտվեք հանգստյան օրերից։ Ձեզ հանգիստ է հարկավոր։

Ջրհոս

Չհամարձակվեք ծուլանալ հաջորդ տարի։ Այո, դուք հոգնել եք սովորական աշխատանքից, բայց դուք իրավունք չունեք ձեզ թույլ տալ թուլանալ։ Դուք չեք կարող ուշանալ։ Դուք չեք կարող աշխատել ուժերի կիսով չափ։ Մի օր ձեր տնքնաջան աշխատանքը առատորեն կվարձատրվի։

Ձկներ

2017-ին շատ եք աշխատել՝ ինչով կարող եք հպարտանալ։ 2018-ին փորձեք ստեղծել լավագույն հավասարակշռությունը կարիերայի և սոցիալական (անձնական) կյանքի միջև։ Աշխատեք հաճախ ընկերների կամ ընտանիքի հետ դուրս գալ զբոսանքի, թեկուզ շաբաթվա մեջ մի քանի ժամով, որպեսզի դուք չզգաք որ գոյություն ունեք միայն աշխատանքի համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ։ Մասնագիտական խորհուրդներ 2018թ.-ի համար
Անչափ գեղեցիկ կարճամետրաժ անիմացիա