fbpx
Գլխավոր ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Սեր գոյություն չունի, ամբողջ բանը «Քիմիայի» մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ նեյրոտրանսմիտերների

Սեր գոյություն չունի, ամբողջ բանը «Քիմիայի» մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ նեյրոտրանսմիտերների

Սիրահարվածության զգացումը ղեկավարվում է հիմնականում երեք նեյրոտրանսմիտերների (նեյրոհաղորդիչ) կողմից՝ ադրենալին, դոֆամին, սերոտոնին: Դրանք արտադրվում են մեր օրգանիզմում և զգալի կերպով կառավարում մեր գործողությունները:

Աճում է ադրենալինի մակարդակը՝ արագանում է զարկերակը, չորանում է բերանը, քրտնարտադրություն․․․: եվ դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ ցանկության օբյեկտը մոտ է գտնվում:

Սիրահարված մարդու մոտ նկատվում է դոֆամինի բարձր մակարդակ: Դրա շնորհիվ մարդը իրեն ավելի երջանիկ և «թևավորված» է զգում: Դոֆամինի ազդեցությունը նման է կոկաինի ազդեցությանը և կապված է հաճույքի հետ:

Սերոտոնինի բարձր մակարդակը բռնկում է կիրքը և սադրում կպչուն վարքի, հենց այս պատճառով սիրահարվածները չեն կարողանում մտածել այլ բանի մասին, բացի իրենց ցանկությունների օբյեկտից:

Բիոքիմիական տեսանկյունից այս վիճակը նման է մարդու այն վիճակին, որոնք ենթարկվել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման:

Սիրահարված զույգերի մոտ, ինչպես արդեն նշվեց, շատ բարձր է նաև ադրենալինի մակարդակը: Ադրենալինը հորմոն է, որը պատասխանատու է գոյատևման համար և թույլ է տալիս համարժեք արձագանքել սթրեսային իրավիճակներին կամ արտաքին գրգռիչներին: Նաև կարգավորում է զարկերակային ճնշումը և շնչառության հաճախականությունը:

Եվս երկու հորմոն՝ օքսիտոցին և վազոպրոսին՝ պատասխանատու են զույգերի միմյանց հետ կապվածության համար: Դրանք խթանում են սեքսուալ հարաբերություններն ու օրգազմը:

Ինտիմ զգացմունքների ի հայտ գալու, էմոցիոնալ ամբողջականության, անվտանգության, հարմարավետության համար սիրահարները պետք է շնորհակալ լինեն հենց օքսիտոցինին:

Այն խթանող ազդեցություն է թողնում արգանդի հարթ մկանախմբի վրա, մեծացնելով դրա կծկման ակտիվությունը, նաև ազդեցություն է ունենում լակտացիայի վրա: Օքսիտոցինը մասնակցում է անմիջապես ծնունդից հետո մոր երեխայի հանդեպ կապվածության ձևավորման գործընթացին:

Վազոպրոսինը իր ազդեցությամբ շատ նման է օքսիտոցինին: Այն նույնպես պատասխանատու է հոգևոր կապվածության և օրգանիզմում ջրի պահպանման համար: Այս հորմոնը կարգավորում է մեզի դուրս բերումը երիկամներից: Դրա պակասը սպառնում է ոչշաքարային դիաբետի առաջացմամբ:

Իսկ դուք համաձա՞յն եք, որ սերը մաքուր «Քիմիա է»: 

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

կարդացեք նաև

video

Երգի և տեսահոլովակի պրեմիերա․ Միշա – Մամա

Միշայի նոր երգն ու տեսահոլովակը ամենաթանկի մասին․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն...

Ընդհանուր գիտելիքների ստուգման միջին բարդության բազմագիտակության ԹԵՍՏ

Կյանքի ընթացքում մարդն անընդհատ սովորում է: Նրա ստացած գիտելիքների քանակն ու որակն էլ որոշում են նրա մտահորիզոնը: Առաջարկում ենք Ձեզ անցնել այս հետաքրքրաշարժ, գիտելիքները...

Ռուս նկարչուհին ստեղծում է խաղալիք կենդանիներ, որոնք գրավում են սիրտդ առաջին իսկ հայացքից

Հաճելի է ունենալ այնպիսի հոբբի, որը ձեզ դուր է գալիս, բայց շատ ավելի լավ է, երբ այն ձեզ առանձնացնում է մնացածից: Յուլիա Դերևշչիկովան բրդից...

Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ

Արդյո՞ք աստղագուշակի վրա հիմնվելով՝ կարելի է որոշել մարդու ֆինանսական հաջողության մակարդակը։ Աստղաբանները համոզված են, որ այո։ Եկեք պարզենք, թե ինչ են հուշում աստղերը․ որոնք են...

Գիտելիքները և մտահորիզոնը ստուգող կարճ ԹԵՍՏ

Առաջարկում ենք Ձեզ կարճ թեստ, որը բաղկացած է տարբեր ոլորտներին վերաբերող հարցերից: Փորձեք անցնել այն առանց սխալի: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...