fbpx

10 տարածված միֆ մարդու օրգանիզմի մասին

Ի՞նչ գիտենք մենք մեր օրգանիզմի, մեր մարմնի մասին և որքանո՞վ է հավաստի մեր գիտելիքները: Չէ՞ որ գիտելիքների մեծ մասը մենք քաղել ենք տատիկների պատմածներից կամ դպրոցներից, իսկ դա ինֆորմացիայի այդքան էլ հավաստի աղբյուր չէ:

Եվ այսպես 10 տարածված միֆեր մեր մարմնի և օրգանիզմի մասին.

1. Տարածված կարծիք է, որ լուսնոտներին չի կարելի արթնացնել, քանի որ դա կարող է բերել նրանց հոգեկանի շեղման: Իրականում դա շփոթություն է, եթե լուսնոտին չարթնացնես ավելի շատ վնասվածքներ նա կարող է ստանալ, ասենք հարվածելով դռան եզրին: Բայց դա պետք է անել նրբորեն, որից հետո պետք է մարդուն օգնել վերադառնալ անկողին:

2. Սառցե ջրի մեջ մտնելով հնարավոր է մրսել և հիվանդանալ: Դա ապացուցող որևէ հիմնավորում գոյություն չունի: Այո, վիրուսները ավելի տարածված են ձմռանը և բարձր խոնավության ընթացքում, բայց հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է փակ տարածքներում, որտեղ կան շատ մարդիկ: Միակ բանը, որ կարող է անել ցուրտը՝ դա իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը, որն էլ հնարավորություն կտա օրգանիզմում արդեն իսկ գտնվող ինֆեկցիաներին գլուխ բարձրացնել:

3. Մահվանից հետո, որոշ ժամանակ մարդու եղունգներն ու մազերը շարունակում են աճել: Դա մոլորություն է, իրականում մահվանից հետո մարդու մաշկը ջրազրկվում է և սեղմվում է, այդ իսկ պատճառով էլ թվում է, որ մազերն ու եղունգները երկարել են:

4. Եթե սափրել մազերը, ապա դրանց տեղը նորից աճող մազերը կլինեն ավելի հաստ և մուգ: Եվս մեկ սխալմունք: Չսափրած մազերը ժամանակի ընթացքում նեղանում են, այդ իսկ պատճառով էլ թվում են ավելի բարակ, քան նոր աճողները: Բացի դրանից ժամանակի ընթացքում արևից մազերը ավելի են բացանում, որը նույնպես տպավորություն է ստեղծում իբր նոր աճած մազերը ավելի մուգ են:

5. Մազերի զույգավորված ծայրերը կարելի է բուժել կոնդիցիոներներով կամ շամպուններով: Մոլորություն է, մազերի զույգավորված ծայրերից հնարավոր է ազատվել միայն դրանք կտրելով՝ հեռացնելով: Լավ կոնդիցիոները կամ շամպունը կարող են պաշտպանել մազերը, բայց ոչ մի կերպ հեռացնել մազի զույգավորված ծայրերը:

6. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 րոպեն մեկ: Եթե դա ճիշտ լիներ, ապա հնարավոր չէր լինի կենտրոնանալ կարևոր բաների վրա, ինչպիսին է՝ աշխատանքը և այլն: Բարեբախտաբար դա ճիշտ չէ և գիտնականները բազմիցս ապացուցել են, որ այդ պնդումները չափազանցված են:

7. Լեզվի տարբեր հատվածներ պատասխան են տալիս տարբեր համային զգացողությունների համար: Միտքը, որ լեզվի տարբեր մասերում գտնվող համային ռեցեպտորները առանձին-առանձին տարբերում են քաղցրը, թթուն, աղին, դառը և այլն՝ քննարկվում էր մի քանի տասնամյակներ, սակայն պարզվել է ոչ ճշմարտացի: Լեզվի ամեն մաս կարող է ընկալել ամբողջական համային զգացողությունը:

8. Մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը: 1800թ. հոգեբան Ուիլյամ Ջեյմսը պատկերավոր կերպով օգտագործեց 10%-ի միտքը: Այդ միտքը սխալ ընկալելով միանգամից ընդունեցին այն: Կարծես մնացած 90% չի օգտագործվում ընդհանրապես: Իրականում այդ 10% օգտագործվում է փոփոխականությամբ ուղեղի տարբեր մասերով և առանց մնացած 90% այդ աշխատանքը հնարավոր չէ:

9. Շաքարը երեխաներին հիպերակտիվություն է հաղորդում: Դա ճիշտ չէ: Կատարվել են 12 մեծածավալ փորձարկումներ, որոնց արդյունքում ապացուցվել է, որ որևէ կապ գոյություն չունի երեխաների վարքի և շաքարի օգտագործման մեջ:

10. Գորտնուկներ կարող են առաջանալ կենդանիների հետ շփումից: Մոլորություն է: Մարդկային գորտնուկները առաջանում են վիրուսից՝ պապիլոմայից (pappiloma), որը միայն մարդկանց վրա է ազդում: Դրանք չեն կարող փոխանցվել կենդանիներից, առավել ևս գորտերից կամ դոդոշներից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 տարածված միֆ մարդու օրգանիզմի մասին
Երջանկության խորհուրդներ անկրկնելի Դեյլ Քարնեգիից