Ամենօրյա թոհուբոհում մենք շատ հաճախ մոռանում ենք թե ինչ զարմանահրաշ մոլորակում ենք ապրում: Լինելով անսահման տիեզերքում ընդամենը մի փոքրիկ կետ՝ այնուամենայնիվ Երկիրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ զարմանահրաշ բաներ: Եվ այսպես.
1. 200 միլիոն տարի հետո, բոլոր մայրցամաքները կտեղաշարժվեն այնպես, որ կկազմավորեն մի միասնական սուպերկոնտինենտ՝ այպես կոչված «Պանգեյա Ուլտիմա»:
2. Ըստ ենթադրությունների երկրային բևեռները պետք է փոփոխվեն ամեն 300 հազար տարին մեկ: Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 780 հազար տարի առաջ: Երևում է, որ մենք այս անգամ ուշանում ենք:
3. Երկիր մոլորակի հասարակածային շրջանագիծը կազմում է 40 075 կմ:
4. Գոյություն ունի տեսություն, ըստ որի Երկիր մոլորակի շուրջը պտտվել են երկու լուսին: Ինչ-որ պահի նրանք բախվել են, որն էլ բացատրում է թե ինչու է մեր մոլորակի միակ արբանյակի մակերևույթը այդքան «խայտաբղետ»:
5. Երկրի միջուկը չափազանց տաք է: Նրա ջերմաստիճանը կազմում է 6100 աստիճան ըստ ցելսիուսի:
6. Երկրի ամենախորը վայրը դա Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունը կազմում է 10 916 մ:
7. Օվկիանոսային բոլոր ջրերում միասին պարունակվում է ընդամենը 20 հազար տոննա ոսկի:
8. Ամեն օր մոտ 100 տոննա միջմոլորակային մատերիա, մասնավորաբար՝ տիեզերական փոշի է նստում երկրի մակերևույթին:
9. Երկրից մինչև արեգակ հեռավորությունը կազմում է 150 միլիոն կմ:
10. Երկիր մոլորակի բարձրագույն կետը գտնվում է Հիմալայներում՝ Էվերեստ լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8 848 մետր բարձրության վրա:
11. Մարդու չափանիշներով Երկիր մոլորակը բավական ծեր է՝ այն 4.5 միլիարդ տարեկան է:
12. Երկիր մոլորակը կարելի է դիտարկել որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառություն՝ այն կարգավորում է սեփական ջերմաստիճանը, օգտագործում է էներգիա և անընդհատ փոխում է իր «մաշկը»: