fbpx

Շիկահե՞ր, թե՞ սևահեր: Ո՞ւմ են իրականում նախընտրում տղամարդիկ՝ գիտնականների կարծիքով

Հարցը, թե տղամարդիկ ո՞ւմ են ավելի շատ գերադասում՝ շիկահերների՞ն, թե՞ սևահերներին, հետաքրքրել է մարդկանց տասնյակ տարիներ: Բայց այժմ վերջապես ի հայտ են եկել գիտական տվյալներ, որոնցով շտապում ենք կիսվել Ձեզ հետ:

 

Աուգսբուրգյան համալսարանի հոգեբանները (Մինեսոտա նահանգ) կատարել են հետազոտություն, որպեսզի պարզեն, թե ինչպես կարող է կնոջ մազերի գույնը ազդել նրանց գրավչության վրա՝ հակառակ սեռի համար: Եվ ահա թե ինչ հաջողվեց նրանց պարզել:

Եթե շիկահեր է, ուրեմն երիտասա՞րդ է

Համաձայն ստացված արդյունքների, տղամարդիկ բաց գույն ունեցող մազերով կանանց ընկալում են որպես երիտասարդ և առողջ, և հետևաբար ավելի գրավիչ:

Այդ ամենը մեր մեջ դրված է բնության կողմից: Մազերը միշտ էլ եղել են և նախկինի պես հիմա էլ համարվում են ֆիզիկական առողջության մարկեր: Քանի որ մազերը տարիների ընթացքում մգանում են, բաց մազերով կանայք, որպես օրենք, տղամարդկանց կողմից ընկալվում են որպես ավելի երիտասարդ, հետևաբար և առողջ, և նրանք ավելի մեծ հնարավորություններ ունեն լույս աշխարհ բերել առողջ սերունդ – պնդում են Դևիդ Մաթցը և Վերլին Հինցը (David C. Matz & Verlin B. Hinsz):

Սակայն տղամարդկանց կարծիքով՝ շիկահերները ավելի ոչ լուրջ են, քան սևահերները կամ շատենուհիները: Ելնելով դրանից, հետազոտության մասնակիցներից շատերը վերագրեցին շիկահեր կանանց այն կատեգորիային, որոնց հետ կցանկանային հանդիպել, իսկ սևահերներին այն կատեգորիային, որոնց հետ նրանք կցանկանային ամուսնանալ:

Այսպիսով, մազերի գույնը իրոք ազդում է հակառակ սեռի ընկալման վրա, քանի որ իրենից ներկայացնում է գրավչության, երիտասարդության և առողջության ընդհանուր վիճակի մարկեր:

Ի դեպ, հետազոտության ընթացքում անսպասելիորեն պարզվել է, որ միջին երկարության մազերի սանրվածքով աղջիկները ավելի գրավիչ են տղաների համար, քան երկար մազերով գեղեցկուհիները:

Սիրում են մեկին, իսկ ամուսնանում ուրիշի՞ հետ

Ահա թե ինչ եզրահանգման են եկել գիտնականները․

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ տղամարդիկ, տարբեր հատկանիշների հիման վրա, ինչպիսիք են մազերի երկարությունն ու գույնը, իրենց ցանկալի հարաբերությունների և պոտենցիալ դաստիարակության առումով կարող են բարդ դատողություն անել կանանց մասին:

Եվ այսպես, գիտնականները պնդում են, որ բաց մազերով աղջիկները ընդհանուր առմամբ գրավում են տղամարդկանց այնուամենայնիվ ավելի շատ, քան կարմրահեր կամ սևահեր կանայք: Իսկ ահա ավելի հաճախ ամուսնանում են մինչև ուսեր երկարության մազերով  սևահերների և շատենուհիների հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շիկահե՞ր, թե՞ սևահեր: Ո՞ւմ են իրականում նախընտրում տղամարդիկ՝ գիտնականների կարծիքով
Google-ի հաջող ձեռքբերումը