fbpx

Ամենօրյա օգտագործման առարկաներ, որոնցից պետք է ձերբազատվել հանուն սեփական առողջության

Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե որքան շատ կենցաղային իրեր են իրենց մեջ պոտենցիալ վտանգ թաքցնում։ Եվ հիմա մենք չենք խոսում ներկանյութերի և կոնսերվանտների մասին։ Խոսքը կգնա խոհանոցային պարագաների, մաքրող միջոցների և առօրյա օգտագործման իրերի մասին, որոնք մեզ շրջապատում են։ Պատրաստվեք ձերբազատվել առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող այս 9 առարկաներից։

1. Ամանեղենի համար նախատեսված պլաստիկե կոնտեյներ

Մեր խոհանոցների շատ հաճախակի հյուրը։ Դրանց մեջ հարմար է պահել սնունդը և տանել աշխատանքի՝ ընդմիջում անելու համար։ Հաճախ այդպիսի կոնտեյներները պատրաստվում են էժանագին պոլիկարբոնատից։ Այն ներթափանցում է մեր օրգանիզմ և վնասում մեր ներքին օրգանները։ Նաև այդպիսի կոնտեյներում պահված սնուդը քիմիայով է բուրում։

2. Օդը թարմացնող միջոցներ

Չնայած որոշ արտադրողներ երդվում են, որ  դրանց մեջ քիմիա չկա՝ պետք չէ նրանց հավատալ։ Որպեսզի հոտը երկար պահպանվի, օգտագործվում են բարդ քիմիական միացություններ։ Դրանք հայտնվում են մեր թոքերում, առաջ են բերում ալերգիա և շնչառության դժվարեցում։ Օդը թարմացնող միջոցներից օգտվելու փոխարեն՝ ավելի լավ է ազատվեք տհաճ հոտի աղբյուրից։

3. Հակամանրէային օճառներ

Այս օճառները հանրաճանաչ դարձան միայն գովազդի շնորհիվ։ Այդպիսի օճառը ոչնչով լավը չէ սովորական կենցաղային օճառից։ Գիտնականները հետազոտության ընթացքում եկան այն եզրահանգման, որ հակամանրէային օճառների օգտագործումը կարող է բերել հորմոնների բալանսի խախտման։

4. Հին ատամի խոզանակ

Արդեն 1-2 ամսից օգտագործված ատամի խոզանակը դառնում է պոտենցիալ վտանգավոր։ Մազիկները այլևս չեն կարող որակյալ մաքրել ատամները։ Նաև այդպիսի խոզանակը վեր է ածվում հիվանդածին մանրէների տնկարանի։

5. Թարթիչների տուշ

Երբեմն կանայք դեն չեն նետում հին տուշը։ Թող մնա, մի օր պետք կգա։ Բայց կա մի շատ կարևոր պատճառ, ըստ որի հին տուշը պետք է անմիջապես դեն նետել։ Հեղուկ կոսմետիկան՝ իդեալական բնակության միջավայր է վնասակար միկրոօրգանիզմների և մակաբույծների համար։ Հին տուշի օգտագործմամբ, դուք ձեր աչքի լորձաթաղանթը պատում եք մանրէներով։  Դրանք առաջ են բերում աչքերի կարմրություն, արցունքի հոսք և մրմռոց։

6. Խոհանոցային պլաստիկե կտրման տակդիր-տախտակներ

Պատրաստել սիրողները լավ գիտեն, որ խոհանոցում առանց տախտակի հնարավոր չէ։ Բայց հրաժարվեք պլաստիկե տախտակներ գնելուց։ Ինչ-որ բան կտրելուց հետո, դրանց մակերեսին ի հայտ են գալիս դանակի կտրած հետքեր։ Դրանք դառնում են մանրէների տնկարաններ, որոնք էլ հետո հայտնվում են Ձեր սննդի մեջ։ Նաև պլաստիկե տախտակները հաճախ շատ տհաճ են բուրում։

7. Սպունգ

Խոհանոցային սպունգի կյանքը հեշտերից չէ։ Այն անմիջապես շփվում է միլիոնավոր մանրէների և վնասակար նյութերի հետ։ Փորձագետները կարծում են, որ սպունգից օգտվելը անվտանգ չէ։ Դրանք իրենց վրա են հավաքում առողջության համար վտանգավոր նյութեր։ Այդ պատճառով ավելի լավ է սպունգի փոխարեն օգտագործել միկրոֆիբրից պատրաստված անձեռոցիկներ։ Իսկ եթե շարունակում եք օգտվել սպունգերից՝ ապա պետք է այն պարբերաբար փոխել։

8. Շուրթերի փայլ

Շուրթերի համար նախատեսված ամբողջ կոսմետիկան պատված է մանրէներով։ Դուք օգտագործում եք փայլը, խոզանակով շուրթերից հավաքում եք մանրէներն ու կեղտը, իսկ հետո փակում դրանք տյուբիկում։ Արդյունքում միկրոօրգանիզմները սկսում են ակտիվորեն բազմանալ փայլի մեջ։ Հենց այդ պատճառով էլ շատ հաճախ շուրթերի մաշկը ճաքճքում է և մրմռում։ Սիրո՞ւմ եք փայլ և ցանկություն չունե՞ք դրանից հրաժարվել։ Հաճախակի դրանք փոխեք և մի օգտագործեք ժամկետնանց կոսմետիկա։

9. Սննդի մնացորդներ

Երբեմն այնքան ես ափսոսում դեն նետել սնունդը։ Մենք հույս ունենք, որ հետո կուտենք մնացած տապական կամ տորթը։ Բայց հաշվի առեք, որ արագ փչացող մթերքները կարող են վնասել Ձեր առողջությունը։ Հատկապես դա վերաբերվում է մսին, ձկնային և կաթնաթթվային մթերքներին։ Կամ կերեք միանգամից ամբողջը կամ սառեցրեք։ Մի թողեք սնունդը արևի տակ կամ տաք սենյակում։

Միշտ առողջ լինելու համար պետք է ձերբազատվել վնասակար իրերից, որոնք մեզ շրջապատում են։ Դրանք կարող են առաջ բերել առողջության հետ կապված լուրջ խնդիրներ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ամենօրյա օգտագործման առարկաներ, որոնցից պետք է ձերբազատվել հանուն սեփական առողջության
Այս խորհուրդները օգտակար կլինեն տնային տնտեսուհիներին