fbpx

Ուսանելի առակ որդու և մոր մասին

Այս առակը պետք է կարդա յուրաքանչյուր որդի.

Մի անգամ երեկոյան որդին հրավիրեց մորը ռեստորան՝ ընթրելու։ Մայրն արդեն ծեր էր և թույլ։ Այդ պատճառով ուտելուց սննդի մնացորդները թափում էր հագուստին։ Ռեստորանի որոշ այցելուներ դժգոհությամբ նայում էին նրանց վրա, սակայն որդին պահպանում էր հանգստությունը և շարունակում էր հոգ տանել մոր մասին։ Ավարտելով ընթրիքը՝ որդին ուղեկցեց մորը դեպի զուգարան, թափ տվեց նրա վրայից հացի փշրանքները, սանրեց մազերը և ուղղեց ակնոցները։ Ամբողջ ռեստորանը լուռ հետևում էր նրանց։ Տղան վճարելով հաշիվը՝ մոր հետ շարժվեց դեպի ռեստորանից դուրս։ Այդ ժամանակ մի ծեր մարդ ձայն տվեց տղային և հարցրեց. «Ձեզ չի՞ թվում, որ դուք այստեղ ինչ-որ բան եք թողել»։ «Ոչ, հարգելիս, ոչինչ», – պատասխանեց տղան, իսկ այցելուն առարկեց. «Իհարկե թողել եք։ Դուք այստեղ բոլոր որդիներ համար դաս թողեցիք, իսկ բոլոր մայրերի համար՝ հույս»։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Ուսանելի առակ որդու և մոր մասին
Մանկական նկարների մեծահասակ տարբերակը