fbpx

10 զարմանահրաշ փաստ գույների մասին

Այն ամենը ինչ տեղի է ունենում մեր շուրջ, ինչին որ դիպչում ենք, ինչ զգում ենք համով և հոտով, ունի գույն:

Ինչպե՞ս ենք մենք տեսնում գույնը, ո՞ր գույնն է ամենասիրվածը երկրագնդի մարդկանց մեծ մասի համար, իսկ գիտեի՞ք, որ տիեզերքը նույնպես գույն ունի:

Ահա ներկայացնում են Ձեզ այդ հետաքրքիր հարցերի պատասխանները, որը վերաբերում է մեր զարմանահրաշ ու գունեղ աշխարհին:

1. Գույնի ընկալումը: Տեխնիկապես գույներ գոյություն չունեն

.

Գույնը ստեղծվում է մեր ուղեղի կողմից, երբ այն փորձում է հասկանալ արտաքին աշխարհից ստացվող լույսի ազդանշանները: Այլ խոսքերով, գույնը այն է՝ ինչ գոյություն ունի մեր գլխում: Առանց դրա մեր աշխարհը մի մոնոքրոմ վայր է, որը ավելի շատ հիշեցնում է «Մատրիցա» ֆիլմից մի տեսարան՝ լեցուն տարբեր ինտենսիվության և երկարության էլեկտրամագնիսական ալիքներով:

2. Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տեսնում կարմիր գույնը

.

Երբ կինը տեսնում է մուգ կարմիր (բորդո), կարմրա-շագանակագույն, մորեգույն՝ տղամարդիկ հիմնականում տեսնում են միայն կարմիր, առանց որևէ երանգի: ԻՆչպես պարզվել է այս տարբերությունը բացատրվում է գենետիկորեն:

Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որը գենը, որը պատասխան է տալիս կարմիր գույնի ընկալման համար՝ գտնվում է X քրոմոսոմներում: Քանի որ կանանց մոտ գոյություն ունի երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ մեկ՝ կանայք ավելի լայն սպեկտրով են ընկալում կարմիրը քան տղամարդիկ:

3. Արծաթագույնը ամենաանվտանգ գույնն է ավտոմեքենայի համար

.

Եթե դուք որոշել եք գնել ավտոմեքենա և չեք կողմնորոշվում ինչ գույնի, խորհուրդ եմ տալիս ընտրությունը կանգնեցնել արծաթագույնի վրա:

Նոր Զելանդիայի Օքլենդ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են կապը մեքենայի գույնի և վթարների հավանականության միջև, հաշվի առնելով այլ բազմաթիվ ֆակտորներ, ինչպիսիք են վարորդի տարիքը, սեռը, անվտանգության գոտիների օգտագործումը և ճանապարհային պայմանները: Ինչպես պարզվել է արծաթագույն մեքենաները ամենաքիչն են ենթարկվել վթարի, քանի որ նրանք նույնիսկ խավարի մեջ լավ են նկատվում ճանապարհին:

4. Վարդագույնը հանգստացնում է նյարդերը

.

Վարդագույնը համարվում է մեղմացնող գույն, որը հաճախ օգտագործում են բանտերում և հոգեբուժական հիմնարկություններում նրանց համար ովքեր դուրս են գալիս վերահսկումից: Վարդագույնը կտրուկ իջեցնում է թշնամությունը բանտարկյալների մեջ և նաև մեղմում է ագրեսիան և անհանգստությունը:

5. Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է

0dfaa4ab66491d5ce883ffeee33040db

Կապույտը աշխարհում ամենասիրված գույնն է: Երկրորդ գույնը, որը մարդիկ առավել հաճախ են գերադասում դա մանուշակագույնն է: 17 երկրներում կատարվաց հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկան 40% գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է: Մանուշակագույնը ընտրել են մարդկանց 14%: Երկրների մեծ մասում ամենաչսիրված գույնը դա սպիտակն է:

6. Գույնի նկատմամբ վախը կոչվում է քրոմոֆոբիա

.

Քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա դա հազվագյուտ, կայուն և իռացիոնալ վախ է որոշակի գույների նկատմամբ: Այդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներից: Նրանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են՝ սրտխառնոց, գլխապտույտ, շնչառության դժվարացում, խուճապի զգացողություն, արագանում է սրտի աշխատանքը նաև բարձրանում է արյան ճնշումը: Այդ ֆոբիան բուժվում է պսիխոթերապիայի տարբեր մեթոդներով:

7. Կերակուրի համը պայմանավորված է ամանի գույնով

.

Վերջերս կատարված հետազոտությունները հերթական անգամ ցույց են տվել, որ սպասքի գույնը ազդում է մեր համային ընկալման վրա: Համաձայն հետազոտությունների Տաք շոկոլադը մեզ առավել համեղ է թվում նարնջագույն բաժակներում:

Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ պաղ գույները, այնպիսին, ինչպիսին երկնագույն է, առավել հարմար է ըմպելիքների համար, քան կարմիրը, իսկ վարդագույն ըմպելիքները առավել հաճախ մեր կողմից ընկալվում են որպես քաղցր:

8. Գունային օղակը ամենալավ միջոցն է գունային կողմնորոշման համար

.

Այն առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից: Գունային օղակը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնական գույները խառնվում՝ ստեղծելով այլ ակնառու երանգներ: Ավանդաբար գունային օղակը բաղկացած է.

Հիմնական գույներից (կարմիր, դեղին, կապույտ)

Երկրորդական գույներից (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն)

Օժանդակ գույներից- երանգներ, որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ: Դրանք այն գույներն են, ինչպիսիք են՝ կապտա-կանաչը, կարմրա-մանուշակագույնը, դեղնա-նարնջագույնը և այլն:

.

Գունային օղակը օգնում է մեզ առավել լավ հասկանալ, ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:

9. Տիեզերքի գույնը. Տիեզերական սուրճ կաթով

.

Տիեզերագնացները պնդում են, որ տիեզերքը գույն ունի և այդ գույնը անվանել են «Տիեզերական սուրճ կաթով»: 2001թ. Ջոն հոբկինսի համալսարանի գիտնականները միջինացրել են 200 000համաստեղությունների գույները և ստացել բեժ սպիտակ գույն:

10. Սև և սպիտակ: Սրանք գույնե՞ր են թե գույնի բացակայություն

.

Արդյո՞ք սևն ու սպիտակը գույներ են: Սա ամենավիճելի հարցերից մեկն է: Եթե դուք հարցնեք նկարչին կամ երեխային, ապա սևը գույն է, իսկ սպիտակը գույնի բացակայություն: Գիտական տեսանկյունից սևը դա գույների բացարձակ բացակայությունն է, իսկ սպիտակը բոլոր գույների խռնուրդը: Արևի լույսը սպիտակ է, որը բաղկացած է սպեկտրի բոլոր գույներից: Դրա օրինակ կարող է ծառայել ծիածանը: Մենք չենք կարող տեսնել արևի լույսի գույնը, բացառապես մթնոլորտային երևույթների, որի դեպքում արևի լույսը բեկվում է՝ ստեղծելով ծիածան:

Ի դեպ մի քանի տարի առաջ գիտնականները մի նյութ են ստեղծել ածխածնային նանոխողովակներից «սևից էլ սև», որը կլանում է 99% ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր և հեռավոր ինֆրակարմիր լույսերը:

Աղբյուրը՝ listverse.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag