fbpx

Աղջիկների համար. 15 կոշտ խորհուրդներ սիրո մասին

Միխաիլ Լոբկովսկին՝ ռուս հոգեբան է, ով հայտնի է իր կտրուկ արտահայտություններով և էպատաժությամբ: 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը կարող է արտահայտություններում իրեն թույլ տալ որոշ կոշտություններ: Չէ՞ որ նրա փորձը ընտանիքներ և կյանքեր է փրկում:

Մենք ուսումնասիրել ենք հոգեբանի խորհուրդները և ընտրել ենք դրանցից «ամենատարողունակները»:

Նրանց համար, ովքեր փնտրտուքի մեջ են

1. Ոչ ոքի պետք չէ նա, ով ինքն իրեն պետք չէ: Իսկ նա, ով ընդունում է իրեն այնպիսին, ինչպիսին որ կա, ապրում է համեղ, լիարժեք կյանքով, չնայած բոլոր հնարավոր պրոբլեմներին:

2. Եթե Ձեզ հարմարավետ չէ տղամարդու հետ առաջին, երկրորդ, երրորդ ժամադրություններին, մի նշանակեք չորորդը: Առաջին հանդիպումներին տղամարդն իրեն ցուցադրում է լավագույն կողմից, և եթե Ձեզ արդեն իսկ հաճելի չէ գտնվել նրա կողքին՝ այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:

3. Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ և գեղեցիկ կանանց, ովքեր չեն կարողանում իրենց համար զույգ գտնել, քանի որ, իբր նրանց նշաձողն է բարձր՝ իրականում դա հարաբերությունների անկարողություն է և վախ դրանց հանդեպ:

4. Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ, դուք պետք է դադարեք մտածել դրա մասին: Դա նույնն է, ինչ ցանկանաս ավտոմեքենայի դիմաց տիկնիկը, քողը և մնացած ամեն զիբիլը: Առողջ մարդկանց մոտ իրավիճակը մի փոքր այլ տեսք ունի։ Առաջինը՝ նրանք ունեն սիրելու կարիք։ Այդ սիրելու կարիքից դրդված նրանք գտնում են տղամարդու, որը նրանց սիրում է։

5. Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ։ Ձուկ վաճառում են՝ ձկան խանութում, միս՝ մսի խանութում։ Ժամանակ մի կորցրեք։ Ամուսնացած տղամարդուն կին հարկավոր չէ, նա տանը արդեն մեկն ունի։

Նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են

1. Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ, հանդիպում եք, կամ արդեն կես տարի իրար հետ եք ապրում և ոչինչ տեղի չի ունենում, պետք է մեկ անգամ հարցնել, ցանկանո՞ւմ է արդյոք նա ընտանիք և հարսանիք։ Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք կազմել, նշանակում է ժամանակն է նրան հրաժեշտ տալու համար։ Առանց վեճերի, իհարկե։ Օրինակ այսպես. «ես քեզ շատ ջերմ եմ վերաբերում և կշարունակեմ նույնկերպ, բայց քեզանից հեռու»։

2. Յուրաքանչյուր՝ և ես ըդգծում եմ դա, յուրաքանչյուր կին, ով տարիներով նստած է տանը և զբաղված է միայն տնային տնտեսությամբ և երեխաներով՝ դեգրադացվում է։ Դա անխուսափելի է։ Եվ վերջիվերջո տղամարդու համար ձանձրալի է դառնում այդ կնոջ հետ, նա սկսում է նրան համարել անխելք, իսկ դրանից հետո դեպի բաժանում՝ կես քայլ է։ Եվ նկատեք՝ իսկզբանե տղամարդը ոչինչ չէր պնդում, այդ կինը ուրախությամբ և ծափահարությամբ է որոշել նստել տանը։

3. Եթե նա Ձեզ նյարդայնացնում է, ուղղակի բաժանվեք նրանից։ Մի վախեցեք միայնակ մնալուց։ Աշխարհի երեսին ոչ մի տղամարդ չարժե այն բանին, որպեսզի կոտրես ինքդ քեզ, ճկվես նրա տակ, անտեսես քո ցանկություններն ու պահանջները։ Ոչ մի։

4. Ամեն ինչ շատ պարզ է՝ կա նա, այնպիսին, ինչպիսին, որ կա։ Եվ կաք դուք, այնպիսին, ինչպիսին, որ կաք։ Ձեզ կամ իրար հետ լավ է կամ պետք է բաժանվեք։ Ընդորում լավ է բաժանվել մինչ հիպոտեկային վարկ վերցնելն ու երեխաներ ունենալը։

5. Նա, ով հոգեկան առողջ է, կողմնորոշվում է իր զգացմունքներով և միշտ ընտրում է ինքն իրեն։ Ոչ գեղեցկությունը և ոչ էլ սերը՝ զոհեր չեն պահանջում։ Իսկ եթե պահանջում էլ են, դա հաստատ Ձեր պատմությունը չէ։ Դուրս պրծեք։ Չկա այնպիսի նպատակ, հանուն որի արժե ինչ-որ բան հանդուրժել հարաբերություններում։

Բոլորի համար

1. Ամբողջ կյանքը ոտքի մատների վրա չես կարող կանգնել, իսկ հիասթափվելը միշտ էլ ցավոտ է, քան նախորոք ցուցադրես քեզ այնպիսին, ինչպիսին կաս իրականում։

2. Մարդիկ, որոնք չեն սիրում իրենք իրենց, չեն կարող սիրել միմյանց, այդ պատճառով երջանիկ զույգ նրանք նույնպես չեն կարող կազմել։

3. Պետք է գլխից գլուխ հանել, այլ ոչ թե փեսացուներից։ Երբ կինը ասում է. «ես սիրում էի», – դա հաճախ պատմություն է ոչ սիրո մասին։ Դա պատմություն է թանկարժեք իրեր վաճառողի մասին, ով առաքում է նրան անհրաժեշտ տառապանքներ։ Իսկ առողջ սերը նրա մասին է, թե որքան երջանիկ ես դու։

4. Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա Ձեզ վերաբերվում, անում է ոչ դուրեկան մի բան՝ դուք ասեք այդ մասին մեկ անգամ։ Եթե ոչինչ չփոխվի՝ հաջողություն։

5. Նորմալ մարդը չի շարունակում հարաբերությունները, որում նրան չեն հարգում։ Չնայած, նա դա չի էլ սկսի։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Աղջիկների համար. 15 կոշտ խորհուրդներ սիրո մասին
Ուինսթոն Չերչիլի 25 սուր ցիտատները