fbpx

10 ամենահայտնի գրքերը, որոնք արգելված են տարբեր երկրներում

Գրականությունը միշտ էլ գրաքննիչների ուշադրության կենտրոնում է եղել:

Եվ դա հասկանալի է: Չէ՞ որ գրողները բարձրացնում են տարատեսակ և ոչ միանշանակ թեմաներ՝ քաղաքականություն, հարաբերություններ, կրոն, ազատասիրություն: Եվ նույնիսկ այսօր, երբ կարելի է կարդալ քաղաքական գործիչների գաղտնի գործերի մասին, իսկ դետեկտիվներն էլ լի են բռնությամբ՝ կա ամենաքիչը 10 գիրք, որոնք արգելված են այս կամ այն երկրում:

1. Վ.Նաբոկով «Լոլիտա»

IdLGuwqVx2fzQ6UDC4wymAo7BnJftb.

Մի տղամարդու պատմություն, ով հիվանդագին տարված է երիտասարդ աղջիկներով: Տարված լինելով Նոր Անգլիայի մի բնակչուհու 12 ամյա աղջնակով, նա ամուսնանում է աղջկա մոր հետ, որպեսզի մոտ լինի աղջկան:

«Սանդեյ Էքսպրես» հրատարակչության խմբագիրը հայտարարեց, որ Նաբոկովի վեպը՝ «ամենակեղտոտ գիրքն է», որ նա կարդացել է: Բոլոր տպագրված օրինակները ետ վերադարձվեցին տիրաժից: Պատճառը՝ վեպի պոռնոգրաֆիկ պարունակություն:

2. Օ Հաքսլի «Հրաշալի նոր աշխարհ»

ELXuyNCIbqIDkzQ8LXxQ9ilKUFhk8P.

Հաքսլին այս գիրքը գրել է որպես Ուելսի «Մարդիկ ինչպես Աստվածներ» գրքի պարոդիա: Իռլանդիայում գիրքը ընկավ արգելքի տակ ծծնդաբերության շուրջ ծագած վեճերի պատճառով, իսկ ԱՄՆ-ում՝ այն պատճառով, որ ստեղծագործությունը լի է «չափազանց շատ բացասական մտքերով»:

3. Ֆ.Կաֆկա «Կերպարանափոխում»

4JmTdd2aK07uF5hCnNH2RuQ3II0f5F

«Կերպարանափոխում» վեպը պատմում է Գրեգոր Զամզա անունով մի մարդու մասին, ով ֆինանսապես օգնում էր իր մտերիմներին և սիրված էր բոլորի կողմից: Բայց մի անգամ նա արթնանում է և հասկանում է, որ վեր է ածվել հսկայական բզեզի: Հետզհետե նրա մասին բոլորը մոռանում են…

Կաֆկայի այս ստեղծագործությունը երկար ժամանակ արգելքի տակ էր Չեխոսլովակիայի և Խորհրդային Միության տարածքում: Եվ դա այն պատճառով, որ Կաֆկան չէր ուզում գրել չեխերեն, այլ գերադասում էր գերմաներենը:

4. Հ.Միլլեր «Խեցգետնի տրոպիկը»

AzpQeGuM2oUtdJdJHe6nrwrnrXAy3k

«Սա գիրք չէ: Սա աղբահոր է, կոյուղի, մարդկային սանձարձակության և այլասերության հոտած մնացորդների ամբողջական լպրծուն հավաքածու», – հայտարարեց Պենսիլվանիա նահանգի Գերագույն դատավոր Մայքլ Մուսմանոն, երբ գիրքը հրապարակվեց: Բանը նրանում է, որ գրքի հեղինակը, բավական բաց, առանց ամոթի որևէ զգացողության, նկարագրել է գրողների արտադրամասում, կոլեգաների և ընկերների հետ ինտիմ հարաբերությունները:

5. Կ.Վոննեգուտ «Սպանդանոց համար հինգ, կամ երեխաների խաչակրաց արշավանքը»

SlpeJmSvC8w38gpZd4HMSg57Kie4ga

Ըստ սյուժեի, հերոսը՝ ամերիկացի զինծառայող է, ով հայտնվում է գերմանական գերության մեջ: Երկար ժամանակ նրան հսկողության տակ պահում էին Դրեզդենում գտնվող սպանդանոցում: Ամերիկայում այն արգելվել է՝ երեխաներին հոգեբանական տրավմայի չենթարկելու համար, քանի որ պարունակում է հսկայական քանակությամբ սարսափելի սցենաներ:

6. Բ.Ի.Էլլիս «Ամերկյան խելագարը»

wOXXPsg4yaPXsSYpRhfg1dv5GWtLat.

Պատրիկ Բեյթմենը՝ հաջողակ գործարար է և սերիական մարդասպան: Ով տեսել է այս գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը, կհասկանա, թե ինչու է գիրքը հայտնվել արգելանքի տակ: Գերմանիայում գտան,  որ այս գիրքը վնասակար է երեխաներին և սահմանափակեցին վաճառքը:

7. Ս. Ռուշդի «Սատանայական բանաստեղծություններ»

6U99DFhK1JNHxe3kuWH3qq56uX1Bvz

Ավիաաղետից հետո Սալադին Չամչի կյանքը «կտոր-կտոր է լինում»: Իսկ Գիբրեել Ֆիրշիտը պետք է ինչ-որ կերպ կարգավորի իր կյանքը: Շատ մուսուլմաններ գտան, որ գրքի հեղինակը սրբապիղծ մոտեցում ունի իսլամի հանդեպ: Վենեսուելայում այս գիրքը արգելված է առայսօր: Նրան, ում կբռնեն այս գիրքը կարդալուց, սպառնում է 15 ամսյա ազատազրկում:

8. Դ.Սթեյնբեկ «Ցասումի ողկույզներ»

16esTDkfGzMIlcmP506V4DuGETf6z3

Դ.Սթեյնբեկ «Ցասումի ողկույզներ» գիրքը արգելքի տակ է հայտվել Ամերիկայում: Բայց չնայած դրան, հիացմունքով է ընդունվել տեղացի գրականագետների կողմից: Այնտեղ մեկ ընտանիքի օրինակով նկարագրված է մարդու ողբերգությունը, ով երաշտի և տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է լքել իր «բույնը»:

9. Չ.Աչեբե «Կազմալուծում»

4G3kZRlaIy4Msvj4rvGv1Ne0bLxytw

«Կազմալուծում» գրքում Աչեբեն նկարագրում է գաղութացման և քրստոնեության ազդեցությունը Աֆրիկայում: Սյուժեն զարգանում է XX-րդ դարի սկզբներին: Գիրքը արգելքի տակ է հայտնվել Մալազիայի տարածքում, գուղաթարարների հանդեպ ծայրահեղ վերաբերմունքի համար:

10. Ս.Չոբսկ «Լավ է լինել սուսիկ փուսիկ»

TW4cKma1S2garjsIvnZ8h6OK8mRMxc.

 «Լավ է լինել սուսիկ փուսիկ» գիրքը մի տղայի պատմություն է, ով նամակագրական կապի մեջ է անանուն ընկերոջ հետ: Այդ նամակներում թինեյջերի ամբողջ կյանքն է՝ թմրամիջոցներ, ծաղրուծանակ, սեռական ոտնձգություններ: Այն պատճառով, որ գրքում շատ են սեքսուալ բնույթի տեսարանները, Ամերիկյան Գրադարանավարների Ասոցացիան ամեն տարի այն ներառում է հանձման համար արգելված գրքերի ցուցակում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 ամենահայտնի գրքերը, որոնք արգելված են տարբեր երկրներում
Կանացի 5 սանրվածք, որոնք ատում են տղամարդիկ