fbpx

Աշխարհի 10 ամենաաղքատ երկրները

Երկրների եկամտի հաշվարկներով զբաղվում է Համաշխարհային բանկը: Բանկը հավաքում է տվյալները ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ՀՆԱ-ի աճի և զարգացման մակարդակի, պետական եկամուտների, արտահանման և ներկրման: Արդյունքը ստացվում է բավական օբյեկտիվ: Այդպիսի երկրներում գործազրկության, ինչպես նաև հանցագործությունների մակարդակը չափազանց բարձր է:

Եվ այսպես, ներկայացնում ենք աշխարհի 10 ամենաաղքատ երկրները:

Մադագասկար

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 950$

1

Վերջին 10 տարիների ընթացքում Մադագասկարի բնակչությունը գտնվում է բավական վատ դրության մեջ: Ֆինանսական ճգնաժամը բնակչության մեծ մասին կանգնեցրել է սովի շեմին: Միգուցե կղզին հեքիաթային տեսք ունի, սակայն այդ հեքիաթը իրականում բավական մռայլ է:

Տոգո

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 900$

2

Արևմտյան Աֆրիկայի այս փոքրիկ երկիրը նույնպես չի կարողանում հաղթահարել ճգնաժամը: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դուրս հանի բնակչությանը աղքատությունից: Անվճար ուսումն ու բժշկությունը մի փոքր գունավորում են տեղական կյանքը:

Մալավի

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 850$

3

Իսկ ահա այստեղ բժշկության հետ կապված պրոբլեմներ կան: Ամբողջ երկրում կա ընդամենը հինգ հիվանդանոց և բժկի մոտ հայտնվելը պրակտիկորեն անհնար է: Ինչպես երևում է, կյանքը Մալավիում չի զարգացել վերջին մի քանի դարում՝ խրճիթներ, որսորդություն, հավաքչություն, աղքատություն և վաղաժամ մահացություններ:

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 700$

4

Մարդիկ իրենց ամբողջ ժամանակը ծախսում են աշխատանքի վրա՝ և դա միևնույն է բավարար չէ ընտանիքին կերակրելու համար: Տեղաբնակները, հիմնականում, զբաղվում են գյուղատնտեսությամբ, սակայն Աֆրիկական կլիման հողագործության համար բոլորովին բարենպաստ չէ:

Նիգերիա

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 600$

5

Ընդհանուր առմամբ, Նիգերիայի կառավարությունը ցուցադրում է իրեն լավ կողմերով՝ բնակչության կյանքի մակարդակը գնալով աճում է՝ իհարկե բավական դանդաղ:

Զիմբաբվե

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 550$

6

Զիմբաբվեյի գրեթե ամբողջ տարածքը զբաղեցնում են փոքրիկ գյուղակները՝ մարդիկ փորձում են ապրել գյուղատնտեսությամբ, քանի որ այլ աշխատանք գրեթե չկա: Գործազրկությունը կազմում է մոտ 90%:

Բուրունդի

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 500$

7

Աշխարհի մեծագույն տնտեսությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում Բուրունդիին աջակցելու համար: Ցավոք, տվյալ պահին, արդյունքը անփոփոխ է: Բուրունդիի բնակչությունը դեռևս գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին:

Էրիթրեա

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 400$

8

Զարմանալի է՝ Էրիթրեայի բնական հարստությունը այնքան տպավորիչ է, որ այս երկրով կարող էր հետաքրքրվել ԱՄՆ-ն՝ նավթով հարուստ վայրերում իր դեմոկրատիան թելադրելու ձգտմամբ: Իսկ ահա տեղացի բնակչությանը այդպես էլ չհաջողվեց բարձրացնել իրենց կյանքի մակարդակը:

Կոնգո

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 350$

9

Կոնգոյի անկախացումը դարձավ վերջին կաթիլը՝ աղքատություն, կողոպուտ, վաղաժամ մահացություն: Մարդիկ արդեն վաղուց դադարել են հուսալ լավագույն կյանքին: Եթե չլինեին ավելի զարգացած երկրների դոտացիաները, տեղացիները ուղղակի չեին կարողանա պահպանել իրենց գոյությունը:

Լիբերիա

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 300$

10

Եվ ահա, աշխարհի ամենաաղքատ երկիրը: Ամեն տարի, այստեղ, թերսնուցման պատճառով մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆինանսական ռեսուրսներն ու սննդամթերքի քանակը այնքան քիչ է, որ փորձագետները գուժում են երկրի մոտակա կոլապսի մասին:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի 10 ամենաաղքատ երկրները
Մարկեսի 20 ցիտատներ, որոնցով կարելի է առաջնորդվել կյանքում