fbpx

Ժաննա Ֆրիսկեյի 35 ոսկե ցիտատները

Այսօր, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ շատերի կողմից սիրված ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն:

Նրա հիշատակին, Mediamag-ը Ձեզ է ներկայացնում նրա ոսկե մտքերից.

1. Մերկանալը տարեցտարի ավելի դժվար է դառնում:

2. Այդ մարդիկ ջուր են խմում ջրափոսերից, այլ ոչ թե աղբյուրներից:

3. Կանայք չպետք է ամաչեն իրենց գեղեցկությունից:

4. Զարդերն ու բարձրակրունկները՝ աղջիկների լավագույն ընկերուհիներն են:

5. Եթե կա վստահություն՝ դա հենց իդեալական հարաբերություններն են:

6. Նախկինում նուրբ էին արտահայտվում. «նա փոսիկներ ունի ազդրերին»:

7. Ամեն ինչին պետք է հումորով վերաբերվել: Այդ թվում նաև քեզ:

8. Շատ բարդույթներ կարելի է ձեռք բերել ի շնորհիվ «բեմի»:

9. Ես գտնում եմ, որ ամենասեքսուալ տղամարդիկ հեռու են գեղեցիկ լինելուց:

10. Ինձ համար մարդկային և սեքսուալ հարաբերությունները՝ տարբեր բաներ են:

11. Արդյոք կարելի՞ է անտարբեր լինել քեզ ստուգելու հնարավորության հանդեպ:

12. Իմ անձնական կյանքի ամեն ինչ հորինում են լրագրողները: Իսկ ես տխրում եմ:

13. Յուրաքանչյուր իրավիճակում օգնության են հասնում հումորի և իրականության ճիշտ ընկալման զգացումը:

14.  Ես փոխվում եմ ամեն օր: Եվ շնորհակալ եմ իմ դեմքի յուրաքանչյուր կնճռին:

15. Ինձ խորհուրդ են տալիս գնալ կինո: Բայց կինո գնալ ես չեմ պատրաստվում, ես երգչուհի եմ և դա ինձ դուր է գալիս:

16. Ի՞նչ սեքս, եթե ստամոքսում դատարկ է: Չնայած պայմանագրում նշված էր, որ յուրաքանյուրն իրավունք ունի իր հետ վերցնել 30 պահպանակ: Ես նույնիսկ մոռացել էի, որ դրանք ինձ մոտ կան: («Վերջին հերոսի» մասին):

17. Քուն: Դա իմ կյանքի ամենասիրելի զբաղմունքն է, երկրորդ տեղում սեքսն է: Նաև շատ եմ սիրում շոկոլադ:

18.  Գովազդում նկարահանվելը, ինչ-որ առումներով՝ յուրատեսակ ստեղծագործական ինքնաարտահայտում է:

19. Կինը միշտ պետք է լինի սիրելի: Եթե նրան ոչ ոք չի սիրում՝ նա զրո է: Մենք փքվում ենք առանց սիրո:

20. Ես չեմ կարող թափթփված հագուստով փողոց դուրս գալ ոչ թե հանրաճանաչ լինելու պատճառով, այլ այն պատճառով, որ ես ինձ հարգում եմ:

21. Ոչ մի կոսմետոլոգիա չի օգնի, եթե դու դժգոհ ես կյանքից, եթե դու դժբախտ ես, եթե դու չարացած ես:

22. Այո, ես շատ եմ տուժել տղամարդկային ստորության պատճառով: Բայց ամեն դեպքում գտնում եմ, որ պետք է ներել: Նեգատիվ էմոցիաները քայքայիչ են:

23. Կարելի է ժամերով նստել վարսավիրանոցում, կոփվել բոտոքսով, բայց միևնույն է, բոլոր դժբախտությունները կլինեն քո դեմքի վրա:

24. Մենք այնքան կեղտ ենք կերել միասին, որ այժմ կիսելու ոչինչ չունենք: Ես շատ բան եմ սովորել՝ աշխատելով «Բլեստյաշիներ» խմբում:

25. Ես ոչինչ չեմ հաշվարկում: Ես դա անել չեմ էլ կարող՝ դպրոցում մաթեմատիկայից ինձ մոտ երկուսներ էին: Այնպես որ ես վստահում եմ միայն ինտուիցիային:

26. Չգիտես թե ինչու, տղամարդիկ կամ ինձնից վախենում են, կամ մտածում են, որ ես ոչ երկրային արարած եմ: Իսկ ես սովորական կին եմ:

27. Եթե տղամարդը կնոջից պահանջում է լինել իդեալական նկար, ես խորհուրդ կտայի մտորել՝ իսկ ձեզ պե՞տք է այդպիսի տղամարդ:

28. Սիրելի մարդիկ չպետք է գամեն միմյանց փոխադարձ պահանջներով, ստիպելով հաշվետվություն տալ՝ ի՞նչ, որտե՞ց, դնելով կախվածության վիճակում:

29. Երբեմն մտնում ես ռեստորան՝ այնտեղ նստած են կանայք, ամուսնական մատանիներով, բայց նրանք չունեն երջանիկ աչքեր: Ես այդպես չեմ ուզում: Հավատում եմ, որ կգտնեմ իմ իսկական կեսին:

30. Տղամարդկանց մեջ, ինչպես նախկինում, ես շարունակում եմ գնահատել խելացիությունը, հումորի զգացումը, հավատարմությունը, ըմբռնումը: Տղամարդկային մասնագիտություններից ինձ դուր է գալիս վիրաբույժի մասնագիտությունը: Նաև նավաստիները:

31. Ես չեմ ուզում իմ անձնական կյանքը ի ցույց դնել բոլորին: ես ունեմ իմ փոքրիկ «տնակը», որում ես փրկվում եմ: Մուտքն այնտեղ թույլատրված է միայն շատ մտերիմ մարդկանց:

32. Սիրել, ըմբռնումով մոտենալ, կնոջ մեջ տեսնել մարդու, անձի, հարգանքով վերաբերվել նրա հոգուն՝ ահա թե ինչը կարող է բերել ամուր միության:

33. Յուրաքանչյուր կյանքի փուլ գեղեցիկ է: Եվ միմիկական կնճիռների մեջ նույնպես գտնում եմ որոշակի գեղեցկություն: Այդ «ճիշտ» կնճիռները ժպիտից են, էմոցիաներից մեր դեմքին կյանք են տալիս:

34. Տղամարդը կարող է լինել բոլորովին ոչ գեղեցիկ, ընդ որում այնքան ոչ սովորական, այնքան բնական, այնքան խելացի, այնքան հետաքրքիր զրուցակից: Նա կարող է այնքան ճիշտ մատուցել իրեն:

35. Հետևում էի մի անգամ ռեստորանում: Նստած էին երկու գեր, ճարպակալած տղամարդ և մեկը մյուսին ասում է. «դու պատկերացնում ես, նրա ազդրերին ցելյուլիտ կա»: Մեջս ցանկություն առաջացավ հարվածել նրանց ծոծրակին:

Աղբյուրը՝ cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Ժաննա Ֆրիսկեյի 35 ոսկե ցիտատները
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ