Google ընկերությունը, որին պատկանում է հանրաճանաչ YouTube վիդեոհոսթինգը հրապարակել է աշխարհում տարվա ամենահանրաճանաչ հոլովակների վիճակագրությունը: Ռեկորդսմենների թվում, որպես ավանդույթ, հայտնվել է Psy-ն, աչքի է ընկել Yivis, +100500:
Ամենաարագ աճող վիդեոների թոփը գլխավորել է Yivis խմբի «What Does The Fox Say» կոմպոզիցիան, որը պայթեցրել է համացանցը: Այն հավաքել է 280 միլիոն դիտում.
[uppod video=”http://youtu.be/jofNR_WkoCE” align=”center”]
Հաջորդում է «Harlem Shake»-ը, որը ոչ միայն դիտել են 100 միլիոն անգամ, այլ նաև նկարահանել են 1.7 միլիոն նմանակում: Psy-ի «Gentlman» հոլովակը չկարողացավ անցնել «Gangnam Style»-ին, սակայն 600 միլիոն դիտումով այն դարձավ տարվա ամենադիտված հոլովակներից մեկը.
[uppod video=”http://youtu.be/ASO_zypdnsQ” align=”center”]
Psy-ից հետո երկրորդ տեղում իր տեղն է զբաղեցրել Մայլի Սայրուսը «Wrecking Ball» հոլովակով՝ գրեթե 400 միլիոն դիտում.
[uppod video=”http://youtu.be/My2FRPA3Gf8″ align=”center”]
«Մեզ շատ է ուրախացնում, որ տարեցտարի այսպիսի սուպեր հոլովակների թիվը աճում է, երաժշտական հոլովակները հավաքում են էլ ավելի շատ դիտումներ, իսկ գլոբալ ինտերնետ հասարակությունը (YouTube-ի 80% դիտումները կաարվել են Ամերիկայից դուրս) ազդում է պոպ մշակույթի վրա ինչպես երբեք», – նշում են Google-ում:
[uppod video=”http://youtu.be/H7jtC8vjXw8″ align=”center”]
Աղբյուրը՝ Google