fbpx

Հարձակում Twitter-ի վրա: Գողացել են ավելի քան 250 հազար օգտատերի տվյալներ

twitter-attackTwitter սոցիալական ցանցը ենթարկվել է հաքերական հարձակման: Գողացել են ավելի քան 250 000 օգտատերի անուն, ծածկագիր և էլ-փոստ: Անցած ուրբաթ միկրոբլոգը աշխատեց որոշ խափանումներով: Այժմ աշխատանքը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, սակայն Twitter-ի ադմինիստրացիան խորհուրդ է տալիս իր օգտատերերին անվտանգության նկատառումներով փոխել ծածկագրերը:

Ինչպես կարծում են Twitter-ի անվտանգության ծառայությունում, կիբերհանցագործների հարձակումը կարող է կապված լինել ամերիկյան որոշ պարբերականների կոտրմամբ: Ավելի վաղ, այս շաբաթ, չինական հաքերների հարձակման մասին էին հաղորդել The New York Times-ը և The Wall Street Journal-ը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հարձակում Twitter-ի վրա: Գողացել են ավելի քան 250 հազար օգտատերի տվյալներ
Այս լողորդներից մեկը հանցագործ է և քննիչը մի անգամից հասկացավ ում մասին է խոսքը։ Իսկ դուք կկռահե՞ք