fbpx

Խնձորի հյութի օգտակար հատկությունները

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ցանկացած տեսակի խնձորի հյութ առողջության համար իսկական «պահոց» է: Հյութում առկա կենսաբանական միացությունները օգնում են օրգանիզմին աշխատել պատշաճ ու ներդաշնակ:

1. Կանխում է հաստաղիքի հիվանդության առաջացումը

Դրա համար հարկավոր է խմել խնձորի հյութը փափկամսի հետ միասին:Կայզերսլաուտերի համալսարանի  մասնագետները պարզել են, որ  մարդու աղիներում փափկամսով խնձորի հյութը ավելի լավ է յուրացվում, քան  առանց փափկամսի թափանցիկ հյութը:

2.   Փրկում է քաղցկեղից

Հիդելբերգի քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնի  գիտնականները, լաբորատոր հետազոտությունների հիման վրա պարզել են, թե որքանով է խնձորն ու խնձորի հյութը կարևոր քաղցկեղածին հիվանդությունների կանխարգելիչ բուժման համար: Դա վերաբերվում է մասնավորապես թոքերի, հաստաղիքի, բերանի խոռոչի, կոկորդի, կաթնագեղձերի, ձվարանների ու երիկամների քաղցկեղին:

3. Օգնում է կանխել գլխուղեղի հիվանդությունների առաջացումը

Խնձորի հյութը օգնում է դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ  պրոցեսները: Մասաչուսեցի համալսարանի գիտնականները ապացուցել են(միայն մկների վրա կատարված հետազոտություններում), որ հյութը կարող է փակել բետա-ամիլոիդ ֆերմենտի  մասնիկների արտազատումը՝ այդ կերպ փոքրացնելով հիվանդության առաջացման հավանականությունը:

Բացի այդ, նրանում պարունակվող խնձորաթթուն օգնում է քայքայել ճարպը, խինինաթթուն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, իսկ շիկիմաթթուն ամրացնում է իմունիտետն ու դիմակայում է գրիպի վիրուսին:

Նրանցում պարունակվող հանքանյութերը, որոնց թվում են կալիումն ու մագնեզիումը, մասնակցում են սրտանոթային  համակարգի աշխատանքին, կարգավորում են օրգանիզմում հեղուկի մակարդակն ու նպաստում ուղեղի աշխատանքին:

Հետազոտողները կարծում են, որ խնձորի բաղադրության մեջ մտնող ամենաօգտակար միացությունները հանդիսանում են պոլիֆենոլները: Դրանք նյութեր են,  որոնք կարգավորում են մարդու գրեթե բոլոր օրգան-համակրգերը: Նրանք պաշտպանում են օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից, դիմակայում են ծերացմանը, օգնում են պայքարել ալերգիայի դեմ,  իջեցնում են ճնշումը ու կարգավորում են մարսողությունը:

Մշակումից հետո հյութի մեջ պահպանվում են գրեթե բոլոր կենսակտիվ նյութերը, այդ թվում նաև պոլիֆենոլները:

4. Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը

Կոպենհագենի սննդի, ֆիզկուլտուրայի ու սպորտի ֆակուլտետի  հետազոտողները հաստատել են, որ փափկամսով խնձորի հյութի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը նշանակում է, որ նվազում է նաև աթերոսկրելոզի առաջացման

Նաև խնձորի հյութը օգնում է քնելուց տեսնել հաճելի երազներ;

Հրապարակման ներկայացրեց՝ (անունը նշված չէր)

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Խնձորի հյութի օգտակար հատկությունները
10 ամենաթանկարժեք տրանսպորտային միջոցները