fbpx

Բազում զգացմունքներ, հույզեր, մտքեր կամ ճանապարհ դեպի խելագարություն

Լինում է ժամանակ, երբ մոտս այնքան զգացմունք, այնքան էմոցիա, հույզեր, մտքեր են հավաքվում, որ սկսում են խեղդել ինձ: Այդ պահին ուզում ես այդ ամենը հանձնել թղթին կամ բլոգին, բայց նրանք ոչ մի կերպ դուրս չեն գալիս ներսիցդ ու չի ստացվում ոչինչ գրել:
Լինում են պահեր, որ ինձ թվում է թե հիմա այդ բոլորի առատությունից կխելագարվեմ: Այդ ժամանակ դրական զգացմունքները կարող են կտրուկ փոխարինվել բացասականով, կամ դրական տրամադրությունս անմիջապես վեր է ածվում մռայլ ու տխուր տրամադրության: Ու դա ինձ քիչ է մնում հասցնի խելագարության:
Երբեմն երանի եմ տալիս զգացմունքներից զուրկ, երբեք սեր չապրած ու սեր չտեսած մարդկանց: Երբեմն ինձ թվում է երջանկություն է դատարկ սիրտ ունենալը:
Հենց այդ պահերին է, որ էլ ավելի եմ զգում միայնության տհաճ շունչը ուղիղ իմ երեսին:

P.S.-էս բլոգս էլ եթե չլիներ, երևի թե վաղուց արդեն խելագարված պիտի լինեի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բազում զգացմունքներ, հույզեր, մտքեր կամ ճանապարհ դեպի խելագարություն
Ազատվեք բացասականությունից և կտեսնեք, թե ինչպես է կյանքը փոխվում դեպի լավը