fbpx

Երբ տղամարդը գրկում է կնոջը

Երբ տղամարդը ետևից լուռ մոտենում և գրկում է կնոջը, դրանով նա կարծես փակում է օղակը՝ նրա և իր օղակը, քնքշության, ջերմության, փոխըմբռնվածության և պաշտպանվածության օղակը…

Եվ այդ կենդանի շրջանի կենտրոնում նա կարծես տեղավորում է կնոջը, այդպիսով, ինքնաբերաբար ցույց է տալիս, որ այժմ կինը իր տիեզերքի կենտրոնն է…

Տղամարդը գրկում է կնոջը և լռում: Լռում է նաև կինը: Նա զգում է, թե որքան ջերմ էներգիա է գալիս այդ տաք և լռակյաց ձեռքերից…

Երբ տղամարդը գրկում է կնոջը՝ այդ պահին իր մոտ թևեր են աճում: Այս օղակում կնոջ համար հարմարավետ է և հանգիստ: Նա շաքարավազի պես հալչում է այդ լռակյաց քնքշությունից: Ո՞վ է նա հիմա՝ կանգնած տղամարդու օղակի կենտրոնում…

Ի՞նչ է զգում կինը, ո՞վ է նա հիմա…

Կի՞ն, թե՞ աղջնակ, սիրելի՞, թե՞ սիրող… լռություն… չասվածի թեթև շղարշը ծածկում է կնոջ ուսերը… և թաքցնում է տղամարդուց կնոջ մտքերը… թե՞ արդեն չի թաքցնում… Չէ՞ որ տղամարդը պարզապես գրկել է կնոջը… պաշտպանում է նրան արտաքին աշխարհից, որտեղ այդքան ցուրտ է և խոնավ…

Իսկ այստեղ, նրա ձեռքերում՝ տաք է և հարմարավետ, պաշտպանված և հանգիստ… Այն ամենը, ինչ կինը անգիտակցաբար փնտրում է՝ հուսալով և սպասելով…

Հաճախ գրկեք կնոջը… կանգնեցրեք նրան ձեր օղակի կենտրոնում… Բարձրացրեք նրան… Ուղղակի սիրեք կնոջը, նրան շատ է հարկավոր դա՝ նույնչափ, որքան հարկավոր է և ձեզ…

©Դեյվիդ Թումարինսոն


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Երբ տղամարդը գրկում է կնոջը
ԹԵՍՏ. Հոմանիշները հայերենում. քանի՞ միավոր կհավաքեք