Ամեն ինչ նրա մթության մեջ է,
Ամեն գաղտնիքը՝ նրա խորքերում,
Թե՛ սիրտ, թե՛ կարոտ՝ նրա մտքում է,
Իսկ առավոտը՝ ավարտն ամենի:
Թե աշխատում ես
Կամ թաքցնում ես,
Կամ բացում ես ամեն գաղտնիքներն անմիտ,
Բայց, հավատա, դու, գուցե միամիտ,
Բայց և անզոր ես գիշերվա մթին:
Նա տանում է քեզ, կորցնում, գտնում,
Իսկ լուսաբացին մտքերդ է փակում,
Չէ որ գալու է նորից քո մտքում
Մի անմիտ գիշեր, մի կարոտ անքուն:
Մի օր կբացվի նրա խավարը,
Մի օր կպայթեն ցանկությունները,
Եվ, գուցե, շատ մեծ գյուտ ու հնար
Նրա խավարում ստեղծվեն ամեն:
Բայց, մեկ է, կգա, կգա ու կանցնի,
Կպայթի, կստեղծի ու նորից, կրկին
Նա իր գրկում քեզ կհանգրվանի:
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]