fbpx

Բացահայտում է էքստրասենսը․ ինչ նվերներ երբեք չի կարելի նվիրել կամ ընդունել

Ինչ նվերներ երբեք չի կարելի նվիրել կամ ընդունել. բացահայտում է էքստրասենսը:

Գոտի

 

Գոտին չափազանց տարածված նվեր է, և թվում է, թե ոչ մի վատ բան չկա, ավելին այն շատ պետքական իր է: Սակայն, պարզվում է, այն ունի կաշկանդող էներգետիկա: Այն ունակ է կաշկանդելու ձեր կարողությունները, և դուք չեք կարողանա իրականացնել այն ամենն ինչ պլանավորել եք:

Եթե դուք այնուամենայնիվ արդեն իսկ ստացել եք նման նվեր, ապա հարկավոր է անել հետևյալը. եկեղեցուց գնեք 3 մոմ, դրեք դրանք ձեր դիմաց, կողքին դրեք գոտին, վառեք մոմերը և 12 անգամ արտասանեք ‹‹Հայր մերը››: Հանգցրեք մոմերը: Գոտին կարելի կլինի կրել այս արարողությունը կատարելուց մեկ շաբաթ անց:

Ձեռնոցներ

Եվս մեկ տարածված նվեր: Պարզվում է՝ ձեռնոցներ նվեր ստանալով դուք ընկնում եք այն նվիրողի ձեռքերում հայտնվելու վտանգի տակ: Նա կարող է ձեզ վրա իշխանություն հաստատել: Հնում ձեռնոցների միջոցով մարդկանց ենթարկեցնում էին: Այսպիսով ձեր թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական ‹‹ես››-ը կարող է տուժել: Ի՞նչ անել: 7 օրից (ո՛չ շուտ, ո՛չ ուշ) դուք էլ նվիրատուին ձեռնոցներ նվիրեք կամ էլ հյուր գնացեք նրան և 7 օրով ձեր ձեռնոցներն այնտեղ մոռացեք: Եթե կախարդանք կար, ապա այն կկորցնի իր ուժը:

Խաչ

Եթե դուք համոզված չեք նվիրատուի վերաբերմունքի և նկատառումների մեջ, ապա երբեք նման նվեր մի ընդունեք: Նման նվեր վերցնելով՝ դուք ասես ձեզ վրա եք վերցնում նվիրատուի խաչը: Ի՞նչ անել, եթե արդեն այսպիսի նվեր ընդունել եք: Նվիրաբերեք այն եկեղեցուն կամ էլ գրավատուն հանձնեք, իսկ գումարը բաժանեք աղքատներին: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի թողնել խաչը, քանի որ այն չափազանց ուժգին էներգետիկա ունի:

Թաշկինակ

Թաշկինակը արցունքներ է բերում: Հնում տարբեր երկրներում այն նվիրում էին ծանր իրավիճակում գտնվողներին, թաղումների ժամանակ կամ էլ ծանր և անբուժելի հիվանդներին: Այսպիսով, նման նվեր ընդունելով, դուք ասես ձեզ վրա եք վերցնում նվիրատուի խնդիրները: Եթե արդեն վերցրել եք, հարկավոր է այն այրել:

Դանակներ

Դանակները մղում են հանցագործությունների: Խուսափեք նման նվեր ընդունելուց կամ նվիրելուց:

Դրամապանակ

Դրամապանակը կարող է ձեզ սնանկության հասցնել, եթե նվիրատուն մեջը գոնե 10 դրամ չի դրել: Իդեպ, նվերն ընդունելիս հարկավոր է նվիրատուին մի սիմվոլիկ գումար տալ (գոնե 10 դրամանոց):

Մկրատ

Մկրատը կարճացնում է կյանքը, ասես կտրում է այն և խզում է հարաբերությունները մտերիմների հետ: Մի ամաչեք հրաժարվել նման նվերից: Եթե այնուամենայնիվ նվիրատուն թողնում է ձեզ մոտ նվերը, ապա վերանայեք ձեր վերաբերմունքը նրա հանդեպ և վերջ տվեք փոխհարաբերություններին: Նրա հեռանալուց հետո անհրաժեշտ է անմիջապես ազատվել նվերից:

Հայելի

Հայելին կլանում է գեղեցկությունն ու երիտասարդությունը: Հատկապես վտանգավոր են հինավուրց հայելիները: Ավելի լավ է առհասարակ նման նվեր չընդունել կամ էլ ազատվել դրանից առանց այն կոտրելու: Եթե հանկարծ կոտրեք այն, 7 տարի մենության կդատապարտեք ձեզ:

Ժամացույց

Ժամացույցները կարող են կանգնեցնել ձեր կյանքի կամ առողջության ժամանակը: Խուսափեք այսպիսի նվեր ընդունելուց, եթե կա նման հնարավորություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Բացահայտում է էքստրասենսը․ ինչ նվերներ երբեք չի կարելի նվիրել կամ ընդունել
Բազմագիտակության ԹԵՍՏ