fbpx

Բանաստեղծություններ բլոգի ընթերցողից

Բլոգի ընթերցողներից Օֆելյան խնդրել էր, որպեսզի իր կողմից գրված մի քանի բանաստեղծություններ հրապարակեմ իմ բլոգում: Չեմ մերժում և ներկայացնում եմ դրանք ձեր ուշադրությանը.

Մենության թագավոր

Թափառական աշուղ անառակ պոետ,
Թափառում եմ ես փողոցներով ամայի
Ու պատմում նրանց պատմությունն իմ ավարտված,
Հուսահատ ու խայտառակ քայլում եմ ես
Ու մտածում ինչու այսպես դարձա ես
Կամ էլ ինչու մարդիկ բազում ամայացրին շենքերն այս մարգարտաշեն
Ու ինձ այնտեղ կարգեցին մենության մի թագավոր
Իշխելու միայն հոգիներին թափառող,
Ու չգիտեմ չեմ էլ իմանա երբեք
Կվերադառնան արդյոք մարդիկ հեռացած
Վերցնելու ինձնից թագը մենության
Բայց մինչ այդ կիշխեմ ես մենության մեջ գայթակղիչ
Տեսնես մի օր կիշխեմ մարդկանց այլ ոչ թե մենությանը անորոշ:

Ժամացույց

Լուռ երեկո անձայն շարժում
Ու պատի վրա ժամացույց մի հին
Ու այդ ժամացույցի սլաքների մեջ,մարդկանց դեմքեր փոշոտված
Չի շարժվում է ժամացույցն այդ հոգնել է այն
Միշտ կրկնվող պատմությունից մարդկանց
Ու հարցնում է նա միշտ ինչու եք եստեղ ապրում
Ու պատասխանի փոխարեն լսում հեվոց մի խուլ
Ախ ժամացույց ինչքան դու ես մեծանում
Այնքան մենք ենք մոռանում պատմությունը մեր դաժան
Բայց ցավով եմ ասում ես մեծ է ցավը մեր ահռելի
Ու հիմա ես խնդրում եմ քեզ մի կանգնիր դու երբեք
Որ մոռանանք ցավը մեր
Բայց հոգնել է ժամացույցը շատ է հոգնել
Ու ուժասպառ փորձում է նա շարժվել
Դե շարժվիր ժամացույց խնդրում եմ քեզ
Բայց այդպես էլ չշարժվեց ժամացույցն այդ…

Եղեռն

Արյան անծայրածիր ծովում,
Մարդկանց անհիշատակ գերեզմանում,
Կա լոկ մի բառ դրոշմված այնտեղ կնիքով արյունոտ,
ՈՃԻՐ, ոճիր Մեծ Եղեռն հայոց
Հազարավոր մարդկանց դիեր
Ու արյունոտ սրեր կային մեր իսկ հողում հայրենի
Բայց մենք չկաինք այնտեղ,
Վանել էին մեզ մեր իսկ երկրից հայրենի
Ու կոտորում ուրիշ երկրի ճանապարհին
Բայց մենք չկործանվեցինք այլ կանգնեցին աննկուն
Որ ապացուցենք որ կանք ր չենք վերացել
Բայց, մեր սրտերում վառ մնաց վերքը
1915-ի Մեր հոգուց չվերացավ արյան բիծը մեղսավոր
Ու հիմա ամեն օր,ամեն ժամ մենք հայերս հիշում ենք այդ,
Հիշում որ նրանց արյամբ մենք ապրեցինք
Ու ամեն տարի ապրիլի 24-ին փոթորկում է մեր հոգին վիրավոր
Ու մենք վերապրում ենք չտեսածը
Լսում կարծես ձայնը մարդկանց
Ու պայքարը նրանց հանուն չարքի դատապարտման
Սպասեցեք հույսով մի վառ որ կդատապարտի նրանց ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԸ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բանաստեղծություններ բլոգի ընթերցողից
Ահա թե ինչու են ֆիզիկական հպումները մեզ համար այդքան կարևոր