Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) նշվում է ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը:
Այս հրաշալի տոնի գոյության համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին (Harvey Ball): 20-րդ դարի սկզբներին նա ապրում էր Ամերիկայում: Ոչնչով աչքի չնկնող մի նկարիչ, որով նույնիսկ չէին հետաքրքրվում քննադատները: Բայց օրերից մեկ օր, ինչպես է ստացվում, նրան է դիմում State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, խնդրանքով ստեղծել ինչ որ վառ և աչքի զարնող սիմվոլ, որպես ընկերության այցեքարտ:
Հարլին երկար չմտածելով, վերցրեց և պատվիրատուին ներկայացրեց այն, ինչ այսօր բոլորին է հայտնի և բոլոր ինտերնետ օգտվողները անվանում են “Սմայլիկ” կամ “Սմայլ“՝ դեղին ժպտացող դեմքը: Դա 1963թ.-ին էր: Պատվիրատուները ընդունեցին սիմվոլը, իսկ Բելին վՃարեցին 50 դոլլար, բազմացրեցին սիմվոլը նշանների տեսքով և բաժանեցին ընկերության աշխատակիցներին: “Այցեքարտի” հաջողությունը անհավանական էր: Ընկերության հաճախորդները ուղակի հիացած էին այդ նորարարությունից: Բառացիորեն մի քանի ամսից թողարկվեցին 10000-ից ավել նշաններ: Եվ շատ շուտով այս դեղին դեմքը սկսեց հայտնվել համարյա ամենուրեք՝ վերնաշապիկներին, պաստառներին և այլն և այլն…
Ժպիտի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1999թ.:
Հ.Գ. Հաճախ ժպտացեք, չէ՞ որ այն լավ տրամադրության գրավականն է: