fbpx

Ինչպե՞ս են դիմավորել Նոր Տարին Աշխարհի տարբեր ծայրերում

Առաջինը Նոր Տարին դիմավորել են Խաղաղ օվկիանոսի Ծննդյան կղզիների բնակիչները, նաև Տուվալու և Սամոա արշիպելագների բնակիչները:

Երկրների մեջ ամենաառաջիններից մեկը որը դիմավորել է 2012 թվականը դա Ավստրալիան է: Նրա բնակիչները ականատես են եղել աննախադեպ լազերային և հրավառության շոուի: Սիդնեյի ծովափի հրավառությունը շատերը համարում են աշխարհի ամենագեղեցիկը: Հավաքված կես միլիոն հանդիսատեսի համար երկնքում ճայթել է 10 տոննա պիրոտեխնիկա:

Տոկիոյի բնակիչները հավաքվել էին քաղաքի ամենակենտրոնում: Երկինք բարձրացան հազարավոր օդապարիկներ, որոնց ամրացված էին ձեռքով գրված ցանկություններ: Շատերը այդպես հարգեցին 2011թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ ամենի հետ մեկտեղ Տոկիոյի ամենաբարձր շենքի՝ հանրահայտ հեռուստատեսային աշտարակի վրա վառվեց 2012-ը:

Մեկ ժամ անց Նոր Տարին եկավ Չինաստան: Հոնկոնգի Միջազգային ֆինանսական կենտրոնի երկնաքերի վրա վառվեց թվատախտակը, որը հաշվում էր վայրկյանները մինչ Նոր Տարի, իսկ Նոր Տարու գալուց վայրկյաններ անց սկսվեց լուսային շոուն և հրավառությունը:

Միաժամանակ տոնը սկսվեց նաև Թայվանում: «Թեբեյ 101» 500 մետր բարձրություն ունեցող երկնաքերի վրա վառվեց գունագեղ հոլոգրամա և սկսվեց հրավառությունը՝ մոտ 30 հազար զարկ:

Մոսկվայի հետ մեկտեղ գունագեղ հրավառությամբ դիմավորեց 2012 թվականը նաև Դուբայը: Աշխարհի ամենաբարձր աշտարակից՝ Բուրջ Խալիֆից ժայթքեց կրակե աննախադեպ գեղեցկությամբ շիթը:

Փարիզը Նոր Տարին դիմավորեց անձրևով: Սակայն վատ եղանակը բնավ չազդեց բնակիչների տրամադրության վրա: Որպես ավանդույթ տոնական արարողությունները տեղի ունեցան Ելիսեյան դաշտերում, իսկ Էյֆելյան աշտարակը հանդես եկավ որպես ամենաբարձր ինդուստրիալ տոնածառ: Անվտանգությունից ելնելով այս տարի հրավառությունները երկրում արգելված էին: Սական մնացած ավանդական տոնակատարությունները՝ էլեկտրական լույսերով սպեցէֆեկտներ, շոմպայն և համբյուր, լիարժեք իրականացվեցին:

Եվ վերջապես Բրազիլիական հայտնի Կոպակաբանա լողափը, որը գտնվում է Ռիո Դե Ժանեյրոյում, գունավորվեց բազմաթիվ գույներով, երբ երկնքում ճայթեց հրավառությունը: Իսկ մարդիկ էլ հրավառություն կազմակերպեցից Շոմպայններով:

Դե իսկ Հայաստանում ավանդաբար Նոր Տարվա գալստյան առաջին ժամերը մարդիկ անց կացրեցին իրենց օջախներում, իսկ առավոտյան սկսվեց զանգվածային «հյուրագնացությունը»: Եվ այն դեռ կշարունակվի ևս 12 օր:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!!!


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս են դիմավորել Նոր Տարին Աշխարհի տարբեր ծայրերում
Թավշյա մաշկ – ֆոտոշոփի վիդեո դաս