fbpx

Գերի ընկած մեր տղաներից 44-ը վերադարձան տուն (Տեսանյութ)

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնում է օդանավակայանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։

Տարածքում նաև շտապօգնության ավտոմեքենաներ կան։

«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տիգրան Ավինյանը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գերի ընկած մեր տղաներից 44-ը վերադարձան տուն (Տեսանյութ)
Սրտի փոխարեն քար. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանները ծնված չեն սիրո համար