fbpx

Որոշ թևավոր խոսքեր: Որտեղի՞ց են նրանք առաջացել

թևքվոր խոսքերՄենք շատ հաճախ օգտագործում ենք այսպես կոչված թևավոր խոսքեր, նույնիսկ չիմանալով թե որտեղից են նրանք առաջացել: Այդ խոսքերը կամ արտահայտությունները այնքան հարազատ և սովորական են դարձել, որ մեզ երբեք չի էլ հետաքրքրում թե ո՞վ է այն առաջինը ասել: Կարծում եմ ձեզ պետք է հետաքրքրի: Եվ այսպես.

Քավության նոխազ

Այս արտահայտության պատմությունն հետևյալն է: Հին  հրեաների մոտ մեղքերի թողության այսպիսի արարողություն գոյություն ուներ. հոգևորականը դնում էր ձեռքը կենդանի այծի (նոխազի) գլխին՝ այդպիսով կարծես փոխանցում էր մարդկանց մեղքերը այծին: Դրանից հետո այծին քշում էին անապատներ: Անցել են շատ տարիներ և այդ արարողությունը այլևս չկա, իսկ արտահայտությունը պահպանվել է մինչ օրս:

Բալզակյան տարիք

Արտահայտությունը գործածության մեջ է մտել ֆրանսիացի գրող Օնորե դե Բալզակի «Երեսունամյա կինը» վեպի 1831թ. լույս աշխարհ գալուց հետո: Օգտագործվում է, որպես 30-40 տարեկան կանանց բնորոշիչ:

Սպիտակ Ագռավ

Այս արտահայտությունը, որպես բնորոշում հազվագյուտ, բոլորից առանձնացող մարդու, տվել է հռոմեացի պոետ Յուվենալան (I դար) իր 7-րդ սատիրայում: Ճակատագիրը տալիս է թագավորություն ստրուկներին, գերիներին բարձրունքների է հասցնում, սակայն այդպիսի բախտավորները լինում են սպիտակ ագռավից էլ հազվագյուտ:

Լինե՞լ, թե՞ չլինել՝ սրանում է խնդիրը

Շեքսպիրի Համլետ տրագեդիայից, Համլետի առաջին մոնոլոգն է:

Գառան մորթով գայլ

Արտահայտությունը եկել է Ավետարանից. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ գառան մորթով, իսկ ներսում՝ գիշատիչ գայլեր են»:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Որոշ թևավոր խոսքեր: Որտեղի՞ց են նրանք առաջացել
Facebook-ի 5 օգտակար ֆունկցիաներ, որոնք դուք չեք օգտագործում